Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գրավադրված է պետական պարտքի դիմաց․Տնտեսագիտոթյան դոկտորը սարսափելի փաստեր է ներկայացնում

Հանդիպում

Տասնհինգ ամբողջ ութը տասնորդական միլիարդ դոլարի շեմը գերազանցել է պետական պարտքը, ինչը նշանակում է, որ Հայաստանի բնակչության յուրաքանչյուր քաղաքացի ունի երեք հազար դոլար եւ ավել պարտք, իսկ հայկական տնտեսության վիճակը մեղմ ասած կատաստորֆիկ է,-անդրադառնալով Հայաստանյան տնտեսական իրավիճակին, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ընդգծելով․

-Հայաստանին առաջիկայում ծանր շրջափուլ է սպասում ,  չի բացառվում, որ  ինչպես Ուկրաինայի պարագայում Թրամփը՝ ԱՄՆ-ի տրված բոլոր վարկերի դիմաց հիմա պահանջում է Ուկրաինայի ողջ հանքերը, ընդերքը, նույն սցենարը կիրառի Հայաստանի պարագայում։ Մենք Ուկրաինայից էլ վատ վիճակում կարող ենք հայտնել, եթե Ուկրաինան իր պարտքի դիմաց կարող է ընդերքը նվիրաբերել, ապա Հայաստանը երկիրն ամբողջությամբ կարող է նվիրաբերել, որովհետեւ մենք Ուկրաինայի նման հարուստ ընդերք էլ չունենք։ Այսինքն այն ինչ ունենք այսօր, մեղմ ասած, կործանարար կարող է լինել վաղը։ Ունենք արդյունաբերության եւ գյուղատնտեսության բացարձակ զրո արդյունք, այսօր Հայաստանը գոյատեւում է տրանսֆերների հաշվին, ինչը հրամցվում է, որպես ֆիննանսական կայուն իրավիճակ, սակայն իրականությունը բացարձակ ուրիշ է, մեր տնտեսությունը կանգնած է ֆորսմաժորային իրավիճակի առաջ, ինչը առաջիկայում հղի է տնտեսական պայթյունով։

-Ինչի՞ առաջ կարող է կանգնել երկիրը այս իրավիճակում։

-Իխանությունը այսօր իր հասարակությանը պահում է պարտքի հաշվին, բայց այդ պարտքն էլ շուտով կվերջանա, իսկ մենք նոր վարկ վերցնելու հնարավորություն չունենք, ինչը նշանակում է, որ մի օր պետությունը կարող է այլեւս վճարունակ չլինել հասարակությանը աշխատավարձով եւ թոշակով ապահովվելու համար, այ սա ցավը։ Այլ կերպ ասած, կոպիտ ասած, այսօր յուրաքանչյուր քաղաքացի գրավադրված է պետական պարտքի դիմաց։ 

-Լավ․ որն՞ է ելքը։

-Ելքը, գործող իշխանությունների օտարացումն է, դա նվազագույն պայմանն է, առանց դրա հնարավոր չէ անգամ լուսավոր կետի մասին երազելը։ Ես առհասարակ մտածում եմ, որ իշխանությունները դիտավորյալ պայմաններ է ստեղծում, որպեսզի հայ մարդը թողնի իր երկիրը ու փախնի։ Տպավորություն է, որ ինչպես Արցախը մեկ բաժակ ջու խմելու պես հանձնվեց այդ նույն սցենարը նախատեսվում է Հայաստանի համար։Ցավալի, բայց սա է իրողությունը, ու այս իրավիճակում նրանք շարունակում են գույքահարկ, տրանսպորտ ու նման բաներ թանկացնել․․․

-Պարոն Բոստանջյան, օրինակ գույքահարկի թանկացման հետ կապված Նիկոլ Փաշինյանը հետեւյալ կերպ է արդարացել․ «Հիմա, որ գույքահարկը բարձրացել է, դա նշանակում է, որ Ձեր տան գինն է բարձրացել, այսինքն՝ եթե դուք ավել գույքահարկ եք վճարում, և դա ձեզ շատ է թվում, դա նշանակում է, որ ձեր տան գինը շատ ավելի բարձր է, քան դուք պատկերացնում եք»։

- Դե, նա ինչպես ցանկացած հարցի է այս կերպ պատասխանում, այդպես էլ այս հարցին է պատասխանել։ Տուն ունեցող մարդն այսօր հայտնվել է մի իրավիճակում, որ չգիտի՝ այդ տանն ապրե՞լ, թե՞ չապրել, ու նրան ապակողմնորոշում են, թե՝ ձեր տունը թանկ է, դրա համար գույքահարկը բարձր եք վճարում։ Ի՞նչ կապ ունի այդ թանկացումը, երբ տվյալ պարագայում և տեսանելի հեռանկարում մարդը պարզապես պետք է ապրի այդ տանը ու չունի հնարավորություններ մեծ գույքահարկ տալու։ Տվյալ իրավիճակում մարդու տունը կթանկանա՞, թե՞ չի թանկանա, նրան չի հետաքրքրում։ Իսկ այս ամենի արդյունքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մարդը ստիպված իր սեփական տանից կազատվի, որպեսզի ազատվի մեծ գույքահարկից։ Իշխանությունն այս ամենով ինչ է ասում, ասում է՝ ձեր տունը տվեք մեզ, դուք գնացեք ուրիշ երկրում ապրեք։ Եթե մարդն ապրում է բարձր գույքահարկով տան մեջ, սակայն չունի հնարավորություն գույքահարկ վճարելու, նշանակում է՝ այդ տանից պետք է հրաժարվի, իսկ տունը հայտնվի այնպիսի մեծահարուստի ձեռքում, ով ի վիճակի է այդ գույքահարկը վճարել։ Մարդիկ Կենտրոնում ապրում են իրենց բնակարաններում, բարձր գույքահարկը նշանակում է՝ այդ մարդկանց ուղղակի վռնդել իրենց տներից։ Կրկնում եմ,  գուցե սխալվում եմ, ստեղծում են պայմաններ, այդ թվում՝ գույքահարկի, հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման միջոցով, որպեսզի Հայաստանը դադարի գոյություն ունենալ։ Ուզում են ասել, որ անշարժ գույքը թանկացավ, դրա համար էլ գույքահարկը թանկացա՞վ. հասակն առած կնոջ համար, ով վաղը հրաժեշտ է տալու այս կյանքին, ի՞նչ տարբերություն, թե իր տան գինը որքան է բարձրացել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված