«Հրապարակ». Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվանում է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շաբաթներին ակնհայտ ակտիվություն է դրսեւորում, նա հանդիպել է ՀՀ 3 նախագահների, քաղաքական շրջանակների հետ, հարցազրույցներ է տալիս հայաստանյան լրատվամիջոցներին։ Ռուսական շրջանակներին առնչվող մեր աղբյուրն ասում է, որ Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվացման կուրս է վերցնում` աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված:
Որոշել է վերականգնել իր դիրքերը։ Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ լինեն նորից վերադառնալ ռուսական գծի մեջ, ապա կսկսեն նրանց հետ աշխատել, եթե շարունակեն խաղեր տալ Հյուսիսի եւ Արեւմուտքի միջեւ, ապա չի բացառվում, որ աջակցեն Հայաստանում իշխանափոխությանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
