ՌԴ-ն ԱՄՆ-ին ասել է, որ իր տարածքային ձեռքբերումները պետք է ճանաչվեն ցանկացած խաղաղության համաձայնագրով Բրիտանիայում ՌԴ դեսպան
Միջազգային
Ռուսաստանը ԱՄՆ-ին ասել է, որ Ուկրաինայում իր տարածքային ձեռքբերումները պետք է ճանաչվեն որպես ցանկացած խաղաղ համաձայնագրի մաս, ասել է Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը։ Նա նաեւ հետեւյալ մտքերն է հնչեցրել.
Մոսկվան պատրաստ է բանակցությունների և երկխոսության: Մենք մեր դիրքորոշումն ունենք:
Մեզ անհրաժեշտ է նոր Ուկրաինա՝ որպես չեզոք, ոչ միջուկային պետություն։
Տարածքային իրավիճակը պետք է ճանաչել: Այդ տարածքները ներառվել են Ռուսաստանի սահմանադրության մեջ, և մենք կշարունակենք պնդել, որ Ուկրաինայի կառավարական բոլոր ուժերը լքեն այդ տարածքները։
Մենք երբեք չենք ընդունի ժամանակավոր զինադադարը:
Սարնք այն պահանջներն են, որոնք Մոսկվան հնչեցնում է պատերազմի սկզբից ի վեր: