Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. Գալստյան Հայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունում Թրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ Time ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ Կալլաս Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.am Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն» Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցեր Բացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարություն Սա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել Մալխասյան

Մինչեւ հիմա ինձ նմանեցրել են պապուս, հիմա՝ փոխվեց. Խորեն Լեւոնյան

Մշակութային

Մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը: Ֆիլմի պրեմիերային ներկա էին վաստակավոր արտիստներ, քաղաքական գործիչներ ու Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները: Ֆիլմը պատմում էր Սպարապետի անցած ուղին, նկարագրում խիստ, բայց, միեւնույն ժամանակ, փխրուն հոգին: Թեպետ մինչեւ ֆիլմի ցուցադրումը շատերը փորձում էին քաղաքական ենթատեքստեր գտնել, սակայն, այն իրականում Վազգեն Սարգսյանի զարմիկների հիշողության էկրանավորումն էր՝ սիրելի հորեղբոր մասին: Հիշեցնենք, որ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը պետական ֆինանսավորում չի ունեցել եւ նկարահանվել է բացառապես անհատների շնորհիվ: Իսկ գլխավոր դերում հանդես է եկել վաստակավոր արտիստ ԽՈՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ, ումից էլ ստացանք մի շարք հարցերի պատասխաններ:

«ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳՆ ԵՆՔ, ԴՐԱ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՉՈՒՆԵՆՔ»

Ինչո՞ւ նմանատիպ պատմական ֆիլմեր շատ չեն նկարվում կամ նկարվելուց էլ պետական ֆինանսավորում չեն ստանում:

Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, բայց կարծում եմ՝ միշտ է եղել այդպես: Բոլոր այն ժամանակներում, երբ ես աշխատել եմ Հանրային հեռուստատեսությունում՝ 2001 թվականից արվել են շատ գործեր ե՛ւ գրականության, ե՛ւ ֆիլմարտադրության համար: Հիմա չեմ կարող ասել, թե ոչինչ չի արվել: Ինչ-որ պահի ես կուզեի, որ դա չդադարեր եւ շարունակական բնույթ կրեր: Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ ֆիլմերի մասին է խոսքը՝ «Սպանված աղավնի», «Մի վախեցիր», «Խաչագողի հիշատակարանը», վերջերս էլ հետաքրքիր սերիալային տարբերակով գործեր եղան: Ես կցանկանամ` դրանք չվերջանան, քանի որ մենք այնքան հարուստ նյութ ունենք, որ կարող ենք անդադար նկարել եւ խոսել մեր մասին: Չգիտեմ, չեմ կարող պատասխանել, թե ինչո՞ւ չի ֆինանսավորվում պետական մակարդակով, բայց հիմա մարդիկ՝ անհատներ, իրենց ընկերների հետ միասին փորձում են իրենց սուղ միջոցներով ֆիլմ նկարահանել, ինչի համար շնորհակալ ենք նրանցից: Թե որակը ինչպիսին է լինում, դա արդեն պետք է ունկնդիրն ասի:

Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, նմանատիպ ոչ կոմերցիոն ֆիլմերը պետք է նկարվեն պետական ֆինանսավորման շնորհիվ:

Երբ 2006 թվականին նկարեցինք «Մի վախեցիր» ֆիլմը, այդ պահից խնդրել եմ, երազել եմ, առաջարկել եմ, որ նմանատիպ ֆիլմերը շարունակական լինեն: Այս ֆիլմերը ոչ միայն Առաջին արցախյան պատերազմի մասին են, այլ ընդհանրապես, մեր հերոսական անցյալի, գուցե ինչ-որ տեղ մեր ականջին ոչ այդքան հաճելի մեր անցյալի դեպքերի մասին: Եկեք նկարենք, թող տեսնեն մարդիկ, թե ինչպես են դավաճանում, ինչպես կարելի է մեծ ՝ ծովից ծով երկիրը մասնատել: Վերջիվերջո, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, ինչո՞ւ դրա մասին ֆիլմ չունենք: Միայն խոսում ենք: Նկարահանենք մեր քրիստոնեության ընդունումը: Եկեք մի այնպիսի ֆիլմ նկարահանենք, որ ողջ աշխարհը տեսնի՝ բարձրորակ, հոլիվուդյան մակարդակով: Դրա փողը կա, ես վստահ եմ ասում, որ կա: Չինացիները ֆիլմ են նկարում, որ իրենց նախնիները ծառերից ծառ են թռնում, կտուրներից` կտուր, իսկ մեր նախնիները առաջինն են եղել, որ քրիստոնեություն են ընդունել: Իսկ մենք ի՞նչ ենք նկարահանում, Եղեռնից փախած, ճղճղված, արյունոտ, վատ վիճակում մարդկանց: Ես դրան կողմնակից չեմ: Ես ուզում եմ մենք շատ ֆիլմարտադրություն ունենանք մեր պատմության մասին, որ երեխաները, դպրոցականներն ու ուսանողները նայեն եւ տեսնեն, թե 12-րդ դարի հայն ինչ հագուկապ է ունեցել, ինչ է կերել, ինչպես է վերաբերվել ծնողներին եւ, առհասարակ, ինչպիսի երգեր է երգել, ինչ աշխատանքով է զբաղվել 8-5-րդ դարերի հայը: Ոչինչ չունենք նման պատմություն ներկայացնող, բայց ունենք 19-րդ դարի վերջ 20- րդ դարի սկիզբ ներկայացվող այդպիսի տուժած, խեղճացած հայի մասին պատմող դեպքեր, ֆիլմեր եւ կերպարներ: Անկեղծ, ցավ եմ ապրում:

«ՄԵԶ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԵՍ ՊԻՆԴ ԲԱԶՈՒԿ Է ՊԵՏՔ»

Վերադառնանք Ձեր մարմնավորած կերպարին՝ Վազգեն Սարգսյանին: Ի՞նչ եք կարծում՝ կենդանության օրոք նա այդչափ սիրված եւ գնահատված չի՞ եղել:

Գիտեք, ես միշտ կողմնակիցն եմ եղել խստության, կարգ ու կանոնի եւ կարգապահության՝ յուրաքանչյուր ասպարեզում, ինչը շատերը չեն սիրում: Իսկ երբ չկա կարգ ու կանոն եւ խստապահություն, ապա ամեն բան փլուզվում է ու, կարծես, վերածվում է ընկերական մի քիչ «քեֆը լավ մակարդակի» հարաբերության: Ես պատկերացնում եմ, թե նրա հետ որքան չեն կարողացել համակերպվել մարդիկ, որոնք խստություն չեն սիրել, իսկ նա ասել է՝ այսպես պետք է լինի ու վերջ: Բայց կարեւորը ասել ու արել է, ասել ու խոսքը պահել է, ասել ու բանակ է ստեղծել, ասել ու երկիր է սարքել, բա դրա համար պետք է խստություն: Եթե Վազգենը խիստ չլիներ, նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչ կլիներ մեր երկրի վիճակը: Մեզ այդպիսի պինդ բազուկ է պետք: Մեզ խոսք է պետք՝ ասել ու անել, վե՛րջ: Մարդիկ երբեմն խիստ են լինում, որ դիմացինը ավելի լավը լինի, իր քայլը ճիշտ լինի: Հիմա իսկապես շատերը բառեր եւ արտահայտություններ են օգտագործում, որոնք ես չեմ ուզում լսել, որովհետեւ այդ բառերը մի տեսակ դարձել են ջուր: Կարծես արժեզրկվել են բառեր, որոնք մեծ արժեք են եղել՝ հայրենասիրություն, տղամարդկություն, հերոսություն, չես կարողանում օգտագործել, որովհետեւ գեղեցիկ հայերենից այդ արտահայտությունները վերացրել են:

Ֆիլմում տարբեր տեքստեր են հնչում երկրի, հայրենիքի, Արցախի վերաբերյալ: Եղե՞լ են տեքստեր, որոնց հետ Դուք հաշտ չեք եղել:

Ինչ հիշում եմ իմ ստեղծագործական կյանքը, ես երբեք այդքան հաշտ ու խաղաղ չեմ եղել: Միշտ վիճել եմ ինչ-որ բաների հարցում, փորձել եմ ավելի լավը փոխել: Կարծում եմ՝ իմ կյանքում դա բնավորության գիծ է, որը իմ ընտանիքից եմ ժառանգել, եւ դա այդպես էլ կմնա: Սակայն, ֆիլմում ինձ շատ դուր է գալիս մի արտահայտություն, երբ ասում է՝ «Մենք միշտ դռները բացել ենք ու ասել ենք, սա մեր տունն է, արի մեզ սպանի, արի մեր բարիքները կեր: Ու երբ գտնվել է մի խելառ, որոշել է դիմադրել ու թույլ չտալ՝ մենք մեր ձեռքով վերացրել ենք նրան»: Երեւի, դա միակ բանն է, որ ոչ թե կցանկանայի փոխվեր, այլ կուզեի չլիներ, որովհետեւ մենք մեզ շատ ենք թերագնահատում: Վերջերս շատ եմ նկատում՝ կա՛մ մեզ թերագնահատում ենք, կա՛մ՝ շատ գերագնահատում: Մենք պետք է մեզ ճիշտ գնահատենք՝ մենք ով ենք, ինչ տեսակ մարդ ենք, ինչ գեն ունենք, ինչ տեսակ մարդ ենք եղել անցյալում եւ ինչ ենք ուզում լինել ապագայում: Ես կուզեմ այդ հարցերը մշակույթի տեսքով նաեւ տրվի, որովհետեւ այդ հարցերը, արվեստը տեսողական ավելի շուտ է մարդկանց գրավում, քան դպրոցներում: Հատկապես հիմա, երբ երիտասարդներին ստիպես ինչ-որ բան կարդան: Մենք շատ արժանի մարդիկ ունենք, որոնց մասին շատ քչերս ենք իմանում, մարդիկ, ովքեր այս երկրի համար կյանք են տվել, չվայելելով ո՛չ խնջույքներ, ո՛չ երեխաների բերկրություն, ո՛չ ինչ-որ շքեղ կյանք, այլ ուղղակի իրենց կյանքը տվել են: Ես կարծում եմ, որ իմ ձայնը կլսեն: Հիմա շատ են ասում, եթե պահանջ կլինի, կանենք: Խնդրում եմ, թող պահանջ լինի:

ԻՆՉ Է ԱՍԵԼ ՍՊԱՐԱՊԵՏԸ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Վազգենի կերպարը մարմնավորելն ի՞նչ անդրադարձ ունեցավ Ձեզ վրա: Օրինակ, արդյոք որդեգրել եք նրա սկզբունքները:

Գիտեք, այդ սկզբունքներով ես մեր տանն եմ մեծացել ու ապրել: Այդ նույն բառերը ես լսել եմ իմ պապից: Իմ հայրը ականատես է եղել Սունդուկյան թատրոնում գեղարվեստական ղեկավարի սենյակում, թե ինչպես է Սպարապետը Խորեն Աբրահամյանին ասել. «Վարպե՛տ, ես մեծացել եմ քո «Սարոյան եղբայրներ» ֆիլմի Գեւորգի կերպարով»: Այդ ամենը գուցե պատահականություն է, կամ՝ ոչ, բայց տեսեք արվեստն ինչ ուժ ունի: Այդպիսի հանճարեղ մարդիկ մշակույթով են ձեռք բերել իրենց սկզբունքները՝ ուրիշի հանճարեղ խաղացած կերպարից: Եվ կարծում եմ՝ մեր հաղթանակների գլխավոր պտուղը պետք է լինի, թե ինչ մշակույթ, ինչ արվեստ ենք տալիս սերունդներին: Ում են նայել եւ ում են նմանվել՝ Դուշման Վարդանը, Մոնթեն, Վազգենը եւ էլի շատ նվիրյալ տղերք: Նրանք մեծացել ու դաստիարակվել են, այո՛, սովետական ֆիլմեր դիտելով, որոնք քարոզում էին ֆաշիզմի վերջը, որոնք քարոզում էին հայրենիքի համար արյուն թափել, զոհվել, հաղթել: Իսկ մենք, կարծես թե, այդ տեսակի ֆիլմեր չունենք: Ու նայում ես, նշածս անձինք եղել են 24-25 տարեկան տղերք, բայց ի՜նչ հասուն էին եւ հստակ գիտեին ինչ են ուզում անել:

Իսկ այս ֆիլմը ազդեցություն կունենա՞ նոր սերնդի վրա:

Ես շատ սիրում եմ, հարգում եւ գնահատում եմ այս սերնդին: Ինձ բախտ է վիճակվում գնալ դպրոցներ եւ նրանց հետ անհատապես շփվել, եւ կարող եմ ասել` հիանալի սերունդ ունենք, եւ այդ սերնդին պետք է լավ նյութ, լավ կերակուր, ինչը փորձում ենք նրանց տալ, եւ կարծում եմ՝ դա մեզ մոտ ստացվում է: Նրան պետք է ուղղակի իմանան իրենց պատմությունը: Մենք նրանց ոչ հրահրում ենք ինչ-որ բանի կամ ասում՝ այ դու էլ պետք է այսպես լինես: Ո՛չ, պարզապես իմանան իրենց պատմությունը եւ դրանից հետեւություններ անեն: Այն տղերքը, ովքեր այս պահին սահմանում են եւ եղել են սահմանում, կարծում եմ՝ նրանք մեր ժամանակների հերոս տղերքն են:

— Մինչեւ ֆիլմի նկարահանումները՝ երբեւէ մտածե՞լ եք, որ այդքան նման եք Սպարապետին:

Ես նմանություններ եմ գտնում աշխարհայացքների, սկզբունքների մեջ: Շատերը մինչեւ հիմա ինձ նմանեցրել են պապուս, հիմա փոխվեց: Եթե կարողացել եմ նման լինել, որը դիտմամբ չեմ արել՝ ես միայն ուրախ եմ: Չեմ փորձել մեկին-մեկ նմանակել, որովհետեւ դա կնմանվեր տնազ անելուն, կամ մուլտիպլիկացիոն ինչ-որ բանի կնմանվեր: Փորձել եմ չնմանակել, այլ ներվը, տղամարդկությունը, մտածելակերպն ու էությունը հասցնել հանդիսատեսին:

«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈԿՈՐԴԻ ՎՐԱ ՓՈՔՐԻԿ ԿՏՐՎԱԾՔ ԿԱՐ»

«Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանի՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր խոսքերով՝ ֆիլմում ոչինչ հորինված չէ, ամեն ինչ իրական փաստերի վրա է հիմնված: Բայց նա համոզված է, եթե հորեղբայրը ողջ լիներ, ապա թույլ չէր տա, որ իր մասին ֆիլմեր նկարեին:

«Նա անգամ մեծ շուքով չէր նշում իր ծննդյան տարեդարձը՝ նեղ ընտանեկան միջավայրում միայն: Էլ ուր մնաց, երբ իմանար իր մասին ֆիլմ ենք նկարելու, չէր թողնի:Հաստատ կջղայնանար: Հուսով եմ, որ հիմա վերեւից նայում է ու շատ չի բարկանում ինձ վրա: Ինքը չէր սիրում, երբ իր մասին կենացներ էին խմում, իր մասին երգեր էին երգում»,-լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսերը:

Այն հարցին, թե՝ իսկապե՞ս Վազգենը մեկ տարեկան հասակում մահից է փրկվել, որը ֆիլմի ամենահուզիչ դրվագներից էր, Նոնոն պատասխանեց, որ՝ այո, մեկ ժամ գրեթե չի շնչել, կամ շատ դժվարությամբ է շնչել:

«Ֆիլմում չկան հորինված դրվագներ: Այո՛, մեկ տարեկանում եգիպտացորենի հատիկ էր կանգնել կոկորդին, եւ ասել էին, որ երեխան մահացած է, սակայն հավանաբար քիչ քանակությամբ օդ է գնացել, որի շնորհիվ ապրել է,եւ եթե ուշադիր լինեիք, ապա կտեսնեիք, որ Վազգեն Սարգսյանի կոկորդի վրա փոքրիկ կտրվածք կար»,- մանրամասնեց Նոնո Սարգսյանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Եվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետԺիրինովսկու կանխատեսումներից մեկը մոտ է իրականանալուն (Տեսանյութ)Հովակիմ Սրբազանը հիշեցրել է Հռոմի պապի խոսքերը Ցեղասպանության սուրբ նահատակների մասինԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը Բաքվում է, նրան ընդունել է ԱլիևըԵրևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանելՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՋահերով երթն ու քաղաքական սնոբիզմը. Լիլիթ Գալստյան2024-ին բանակում գրանցվել է 27 մահ, դեպքերի թիվը 2093 է, ինչը 2023-ի համեմատ նվազ է 265-ովՍոցցանցային տիրույթում 24/7 ռեժիմով օրակարգերին հսկող նիկոլանց համար մտահոգիչ է նույնիսկ ջահերով երթի վիդեոն. Կարեն ՎրթանեսյանԼավրովը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիր կնքելու Ռուսաստանի պատրաստակամության մասինԱստղագուշակ՝ ապրիլի 25-ի համարՔիմ Քարդաշյանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյակը (Photo)Ադրբեջանի գործողությունները՝ Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով թիրախային են դառնում․ Տիգրան ԱբրահամյանՊետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ ՇիֆՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում էԿիևը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենավատ սցենարին. Bild«Ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ». Սիմոնյանը՝ Ցեղասպանությունից նախատատերի փրկվելու մասինԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՌուսները ծանր հարվածներ են հասցրել Խարկովին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը՝ կարելի է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top