Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ի վերջո, ինչու Նիկոլը դարձավ անմորուս

Թեմա

Թե ինչու իշխանափոխությունից 6 տարի անց Նիկոլ Փաշինյանը որոշեց սափրվել, բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին: Իսկ ինքը Հանրայինի եթերում տվեց հետեւյալ պատասխանը. «Որոշեցի, որ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու։ Հիմա որ եթեր գնաց, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու նրա ծննդյան օրը, ոչ թե՝ մեր։ Աշոտը, համոզված եմ, այդ առումով ամբիցիոզ չէ, նման հարց չի բարձրացնի»: Նա նշել է, որ հարցերի շատ մեծ խումբ կար, որոնց պատասխանն ընտրվելու ժամանակ ինքը չուներ, եւ ակնհայտ էր իր համար, որ շատ դժվարություններ է ունենալու` դրանց պատասխանը ինքն իր համար գտնելով: Եվ ահա 2020 թվականի պատերազմից հետո՝ ուղիղ 4 տարի անց, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հարցեր այլեւս չունի եւ ինքն իր բարձրացրած հարցերի պատասխաններն իրեն տվել է: Այսպիսին էր նրա բացատրությունը՝ անմորուս դառնալու կապակցությամբ: Իսկ թե ինչպես է մեկնաբանում հանրությունը, այս ամիսներին Iravunk.com-ը փորձել է բացահայտել հարցման միջոցով:

Այսպիսով՝ հարցման մասնակիցների 3 տոկոսը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը սափրվելով պարզապես ուզում է երիտասարդ երեւալ: 9 տոկոսը կարծում է, որ դրանով նա ազդարարում է «թավիշի» ավարտը, 15 տոկոսը չի կարեւորում եւ վերջինիս սափրվելու մեջ որեւէ նշանակություն չի տեսնում, 35 տոկոսը տվել է կոպիտ պատասխաններ, այդ թվում, որ ուղղակի «ոջլոտել է»: Իսկ 38 տոկոսը պնդում է, որ սա հերթական սատանիստական ռիտուալն էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ