Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու

Հրապարակային ասում եմ՝ Ագնեսա Խամոյանը ստում է. Աշոտ Անդրեասյան

Թեմա

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հանրապետական կուսակցության ԵԿ փոխնախագահ ԱՇՈՏ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ:

— Քոչարյանականները շարունակում են պնդել, թե Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ն է բերել: Երեկ էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասում էր, թե հենց էդուարդ Շարմազանովն է ասել, որ Հանրապետականը կապահովվի այնքան ձայներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ուզում եմ հրապարակային ասել, որ Ագնեսա Խամոյանը ստում է: Որպեսզի ասածս լինի առավել հանրամատչելի, հիշեցնեմ, թե 2018 թվականին պարոն Շարմազանովն ինչ է ասել, եւ ինչպես են փորձում խեղաթյուրել նրա խոսքերը: Նախ բոլոր արխիվները կան, յուրաքանչյուրը կարող է իմ պատասխանից ու Ագնեսա Խամոյանի ասած հերյուրանքներից հետո բացել եւ ստուգել` որ մեկս ենք ճիշտ ասում: Էդուարդ Շարմազանովն ասել է, որ արդեն 45 ստորագրություն կա, եւ մենք կապահովենք 12 ստորագրությունը, որպեսզի երկրում չլինի քաոսային իրավիճակ, չլինեն մահեր: Իսկ այդ 45 ստորագրություն տվողները եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները եւ բացի Աղվան Վարդանյանից՝ բոլոր ՀՅԴ-ական պատգամավորները: Ու հիմա մեղադրում են Շարմազանովի՞ն, երբ ՀՀԿ-ին, ուղղակի դեմ են տվել: Իսկ ինչո՞ւ Ագնեսա Խամոյանը չի ցիտում պարոն Շարմազանովի խոսքերը, երբ նա ասել է, որ Նիկոլին դեմ է քվեարկելու, որովհետեւ նույն կարծիքին է մնում, որ նրա իշխանության գալը բերելու է մեր երկրին, բանակին ու Արցախին արհավիրքներ: Ի դեպ, եթե հիմա նայեք, թե ովքեր են եղել այդ 12 ստորագրություն ապահովողները, կտեսնեք, որ նրանք Նիկոլի հետ են՝ Շիրակ Թորոսյան, ՍԱՍ-ի Արտակ, Սամվել Ալեքսանյան… Այդ մարդիկ Հանրապետական երեւի թե չեն էլ եղել, որովհետեւ այդ պահից սկսած դավաճանել են ՀՀԿ-ին եւ ՀՀ երրորդ նախագահին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարազատ Անդրանիկ Թեւանյանն ու մյուսներն էին Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանին մերժում: Ու այսքանից հետո եղավ, որ Սերժ Սարգսյա՞նն է բերել Նիկոլին, թե՞ բոլոր քաղաքական ուժերով կոնսեսուսի էին եկել, որ նրան մեջքից խփեն:

— Ագնեսա Խամոյանն ուղիղ ակնարկեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին առկա քննադատությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ նստվածք է թողել, դրա համար էլ ՀՀ երկրորդ նախագահի հարազատները 2018-ին հրապարակում էին:

— Այդ ո՞ր քարոզից են խոսում, կարո՞ղ է Անդրանիկ Թեւանյանի, որ ամեն պատեհ կամ անպատեհ առիթի՝ լինի Սամվել Բաբայանի հետ, թե՝ առանց, Սերժ Սարգսյանի դեմ գումարով ակցիաներ էին կազմակերպում: Ես կհրապարակեմ տեսանյութ, որտեղ Անդրանիկ Թեւանյանն ուղիղ Սերժ Սարգսյանի դեմ ցույց է անում Ազատության հրապարակում: Եթե խոսում ենք հակաքարոզչությունից, այնքան օրինակներ կարող եմ բերել, որ այս հարցազրույցը չի վերջանա: Սա, պարզապես, քաղաքական դիվիդենտներ քաղելու կեղտոտ փորձ է: Այսօր Անդրանիկ Թեւանյանի թիմի 80 տոկոսը մարդիկ են, որոնք նիկոլական են եղել, մերժել են Սերժ Սարգսյանին: Ի դեպ, այդ հարցը Թեւանյանին Հանրայինի Պետրոսն էլ է տվել, ասաց՝ դե հիմա քաղաքականություն է, այդպես է ստացվել, այդ ժամանակ այդպես էր պետք: Գլուխը պատին է տալիս ասում է՝ պետք էր: Նույն Անդրանիկ Թեւանյանը նամակ է գրել, որ իրեն աշխատանքի ընդունի Նիկոլը՝ որպես նախարար կամ փոխնախարար, պարզապես, արհամարհել են, դրա համար էլ հիմա դարձել է ընդդիմադիր: ՀՀԿ-ական գործիչ կարո՞ղ եք ցույց տալ, որ նամակ է գրել Նիկոլին՝ իր մոտ աշխատանքի անցնելու համար: Այսքանից հետո՝ Սերժ Սարգսյա՞նն է բերել Նիկոլին: Նիկոլին բերել են բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր Սերժ Սարգսյանի դեմ են դուրս եկել, ու այդ օրհասական պահին, չեն թողել, որ նա իրավիճակը հարթի: Նրանց վրա է նաեւ Արցախը հանձնելու մեղքը:

— Ամեն դեպքում, Ագնեսա Խամոյանի կարծիքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանի մեկ-երկու ազգական եղել են 2018-ին հրապարակում, դեռ չի նշանակում, որ իրենք են բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության:

— Շատ լավ տեսել ենք՝ մեկ-երկու ազգական են եղել, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեցեող բոլոր մարդիկ այնտեղ էին, ֆիքսած ունենք:

— Եկեք անկեղծ լինենք, վերջին մի քանի տարին այս իշխանության դեմ միասնական նույն խրամատում պայքարելուց հետո՝ հիմա դիսոնա՞նս չէ բարձրաձայնել այսպիսի հարցերի մասին:

— Պարզվեց՝ իրենք թքած ունեին, Դիմադրություն շարժման ժամանակ արդեն իրար մեջ պաշտոններ էին բաժանում, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն արդեն իրեն նախարարի պաշտոնում էր զգում, մյուսը՝ փոխնախարարի, մարդիկ կային իրար մեջ կռվում էին, որ իրեն էլ փոխնախարարի պաշտոն տան: Ինչպե՞ս կարող էր այդ պայքարը հաջողվեր: Դրա համար բազմիցս նշում էի, որ մի՛ խոսեք մեր մասին սուտը, որ մենք չբարձրաձայնենք ձեր մասին ճիշտը: Իրենք, երեւի, լուրջ չեն ընդունել մեր զգուշացումները, մինչդեռ պապկաներով ինֆորմացիաներ ունենք հայտնելու ժողովրդին: Սպասում ենք, տեսնենք՝ հանդարտվելո՞ւ են, թե՞ իրենց էլ պետք է դասել Նիկոլ Փաշինյանի շարքին եւ իրենց դեմ էլ պայքարել:

— Ըստ Ագնեսա Խամոյանի` ջենտլմենական պայմանավորվածություն կար ընդդիմադիր թեւերի միջեւ, որպեսզի իրար չքարկոծեն, ինչո՞ւ խախտվեց այդ պայմանավորվածությունը:

— Եթե ջենտլմենական պայմանավորվածություն կար, ինչու են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը, Անդրանիկ Թեւանյանը ուղիղ աշխատում ՀՀԿ-ի դեմ ու ցեխ շպրտում ՀՀ երրորդ նախագահի ուղղությամբ: Ինչո՞ւ է Բորիս Մուրազին ամեն պատեհ-անպատեհ առիթով փորձում ստեր խոսել նախագահի հասցեին: Բոլորը՝ մեծից փոքր, ստանալու են համարժեք, մի բան էլ ավել պատասխան: Ով ինչ ուզում է, թող խոսի, մենք փաստերն էլ ունենք, փաստերին հակադարձելու ձեւն էլ գիտենք: Մենք մաքուր ենք, մեր նախագահի, մեր կուսակցության կողքին կանգնած ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված