Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Մարմնական վնասվածք Էջմիածնում. քրեական և համայնքային ոստիկանների համատեղ բացահայտումը

Քրեական

Մարտի 1-ին, ժամը 19.28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։

Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում, վիճաբանել է 31-ամյա համաքաղաքացու հետ, և վերջինս էլ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրան։

Նույն օրը 31-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ