Ովքեր են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական Վրաստանի դեմ խաղերի համար
Սպորտ
«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանը և Էդգար Սևիկյանը, ինչպես նաև «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումների համար, այս մասին գրում է Metaratings.ru-ն։
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին կանցկացնի պատասխան հանդիպումը Թբիլիսիում։