Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Բացահայտվել է սերմնահեղուկի որակի և կյանքի տևողության միջև կապը

Առողջապահական

Սերմնահեղուկի ավելի բարձր որակ ունեցող տղամարդիկ ավելի երկար են ապրում: Նման եզրակացության են հանգել Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները՝ վերլուծելով 50 տարվա ընթացքում 78 հազար մարդու տվյալներ, հաղորդում է Medical Xpress-ը:

 

Human Reproduction-ում հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ 120 միլիոնից ավելի սպերմատոզոիդների շարժունակություն ունեցող տղամարդիկ միջինում 2-3 տարի ավելի երկար են ապրում, քան նրանք, ում մոտ այդ ցուցանիշը 5 միլիոնից պակաս է:

 

Հետազոտությունն անցկացվել է անպտղության հարցերով կլինիկա դիմած տղամարդկանց շրջանում։ Գիտնականները գնահատել են սերմնահեղուկի ծավալը, կոնցենտրացիան և շարժունակությունը։

 

«Մենք պարզեցինք, որ որքան ցածր է սերմնահեղուկի որակը, այնքան կարճ է կյանքի տևողությունը։ Ընդ որում, կապը չի բացատրվում քրոնիկ հիվանդություններով», - նշել է աշխատանքի գլխավոր հեղինակ դոկտոր Լարկե Պրիսկորնը։

 

Գիտնականների կարծիքով՝ սերմնահեղուկի ցածր որակը կարող է առողջության հետ կապված թաքնված խնդիրների ցուցիչ լինել, որոնք ազդում են ինչպես պտղաբերության, այնպես էլ օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Ինչը հնարավորություն է տալիս օգտագործել սերմնահեղուկի փորձարկումը ոչ միայն վերարտադրողական առողջությունը գնահատելու, այլև լուրջ հիվանդությունների զարգացման հավանական ռիսկերը բացահայտելու համար:

 

Հետազոտողները նախատեսում են շարունակել աշխատանքը, որպեսզի պարզեն՝ հատկապես որ հիվանդություններն են ավելի հաճախ հանդիպում սերմնաբջիջների ցածր շարժունակություն ունեցող տղամարդկանց շրջանում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ