Փաշինյանը թիմի ներսում վերադերաբաշխում է սկսել
Ներքաղաքական
Մեզ հասած խոսակցությունների համաձայն` աշխարհում տիրող ներկա իրողությունների հետ կապված, Նիկոլ Փաշինյանը իր թիմի ներսում (վերնախավը նկատի ունենք) ակտիվ դերաբաշխումներ է սկսել՝ նոր իրավիճակին հարմարվել փորձելու համար: Բոլոր այն կադրերը, որոնք արեւմտյան բլոկում դեռ ունեն կենսունակ կապեր, պետք է շարունակեն այդ ուղղություններով աշխատել: Բայց նաեւ պահպանելով որոշակի դիստանցիա եւ մեծ զգուշավորություն: Մասնավորապես, նման պահանջ է դրված Միրզոյան Արարատի առաջ, ով երկու մեծ ձախողում ունեցավ արեւմտյան հարթակում: Նախ` «ողորմածիկ» Բլինքենի հետ պայմանագիր էր կնքել այն ժամանակ, երբ արդեն հաղթել էր Թրամփը: Իսկ դրանից հետո սկսեց նույն Թրամփին թշնամական դարձած Եվրոպայում աջ ու ձախ ինչ-որ «ԵՄ-ի մերձեցման» հարցեր քննարկել: Հիմա Արոյից պահաջվում է մի «ծակում թաքնվել»՝ այն հույսով, որ ամերիկացիներն իրեն չեն նկատի եւ կմոռանան: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ում Հայաստանի, ամոթ էլ է ասել, դեսպան Մակունցին, որի ժամկետը լրանալու վրա է, եւ նրան «տիխի» կէվակուացնեն: Արդյունքում, ամերիկյան ուղղությունը Նիկոլի համար մնում է լրիվ բաց, եւ, ըստ աղբյուրի, հիմա տենդագին փնտրտուք է, թե ում միջոցով եւ ինչ խողովակներով կարող են այդ բացը լրացնել: Կարող անձինք կան, բայց գործնականում բոլորը հրաժարվում են Նիկոլի հետ գործ բռնել:
Թիմի մյուս անդամները, որոնք ժամանակին ռեալ շփումներ են ունեցել ռուսական ուղղությամբ, բայց ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, որոշակիորեն սառեցրել են կապերը, հիմա պետք է ակտիվացնեն դրանք: Այս դեպքում խոսքը նաեւ Ալեն Սիմոնյանի մասին է, որի ամերիկյան կապերը, որով նա ժամանակին վեր-ներ էր թռնում, հիմա գործազուրկի վիճակում են, եւ հիմա նրան Նիկոլը կփորձի օգտագործել ռուսական ուղղությամբ: