Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Զարեհ Սինանյանի գլխին «մութ ամպեր» են կուտակվել

Ներքաղաքական

­Կա­ռա­վա­րութ­յա­նը մոտ կանգ­նած աղբ­յու­րը հայտ­նում է, որ այս օ­րե­րին «մութ ամ­պեր են կախ­ված» մի շարք բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի գլխին, ո­րոնց շար­քում ա­ռաջ­նա­յին տե­ղե­րից մե­կում է Սփ­յուռ­քի գոր­ծե­րի գլխա­վոր հանձ­նա­կա­տար Զա­րեհ Սի­նան­յա­նը: Բանն այն է, որ ժա­մա­նա­կին Զա­րեհն այդ պաշ­տո­նը ստա­ցավ եր­կու պատ­ճա­ռով: Նախ, որ կա­րո­ղա­նար հատ­կա­պես ա­րեւմտ­յան աշ­խար­հի հայ­կա­կան սփյուռ­քի կող­մից առն­վազն լո­յալ, ե­թե ոչ՝ ա­ջակ­ցող վե­րա­բեր­մունք ա­պա­հո­վել Նի­կոլ Փա­շին­յա­նի նկատ­մամբ: Երկ­րոր­դը` նա ա­մե­րիկ­յան նախ­կին վեր­նա­խա­վի կող­մից միան­գա­մայն ըն­դու­նե­լի կադր էր` ել­նե­լով «ի­րեն հար­գող» ա­մեն մի ծայ­րա­հեղ լի­բե­րա­լին բնո­րոշ անձ­նա­կան հատ­կա­նիշ­նե­րից (ե­րե­ւի չման­րա­մաս­նենք):

­Բայց ա­հա, վեր­ջին ժա­մա­նակ­ներս Սի­նան­յանի այդ եր­կու պատ­ճառն էլ գործ­նա­կա­նում չկան: Երկ­րոր­դը պարզ է. ԱՄՆ-ում այլ ո­րա­կի իշ­խա­նութ­յուն­ներ են, ո­րոնց հա­մար սի­նան­յա­նա­կան ո­րակ­նե­րը ոչ թե ըն­դա­մե­նը ան­կա­րե­ւոր, այլ ա­նըն­դու­նե­լի են: Եվ ա­ռա­ջին պատ­ճա­ռը, որն ա­վե­լի կա­րե­ւոր է. Փա­շին­յա­նի` ԱՄՆ եւ Եվ­րո­պա վեր­ջին շրջա­գա­յութ­յուն­նե­րը ցույց տվե­ցին, որ ա­րեւմտ­յան աշ­խար­հում սփյուռ­քը ոչ միայ լո­յալ չէ, ա­վե­լին՝ հիմ­նա­կա­նում թշնա­մա­կան վե­րա­բեր­մունք ու­նի Նի­կո­լի հան­դեպ: Ըստ աղբ­յու­րի` ճիշտ է, դրա հա­մար «մի քա­նի մուշ­տի» բա­ժին է հա­սել տե­ղի դես­պան­նե­րին, հյու­պա­տոս­նե­րին եւ այլ պատ­կան պաշ­տոն­յա­նե­րին, բայց նրան­ցից շա­տե­րը մե­ղադ­րանք­նե­րի սլաքն ուղ­ղել են հենց Սի­նան­յա­նի ուղ­ղութ­յամբ: Թե նա պետք է հիմ­նա­կա­նում նման հար­ցե­րը լու­ծեր, բայց ո­չինչ ա­նել չի կա­րո­ղա­նում: Արդ­յուն­քում, աղբ­յու­րի ակ­նարկ­մամբ, Սի­նան­յա­նից ա­զատ­վե­լու հար­մար ա­ռի­թի են սպա­սում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ