ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է

Մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է. Գագիկ Սուրենյան

Եղանակ

Մարտի սկզբին հայտարարել էի, որ կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը Հայաստանի տարածքում նորմայի սահմաններում, սակայն կանխատեսումներում ունենք փոփոխություն»,- ասուլիսում հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

 

«Սակայն վերջին 2-3 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր ազորյան անտիցիկլոնը տարածվեց ամբողջ Եվրոպայում, հասավ Թուրքիա, ճյուղավորումները հասան Հայաստան և Կովկաս։

 

Եվ այս մթնոլորտի շրջանառության էական փոփոխության արդյունքում մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է։ Կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը ոչ թե նորմայի մոտ, այլ կլիմայական նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,- ասաց Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնեց, որ տաք օդի ներխուժման դեպքում Հայաստանի լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայքի լեռնային գոտիներ, Արագածոտնի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռնային գոտիներ, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +11-+16 աստիճան տաքության, Լոռիում՝ մինչև +16-+20 աստիճան տաքության, Տավուշում՝ մինչև +20-+24 աստիճան տաքության, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում ՝ +20-+24 աստիճան տաքության, Սյունիքի հովտային գոտում՝ +26 աստիճան տաքության, նախալեռնային հատվածներում՝ +18-+22 աստիճան տաքության։ 

 

Մարտին Երևանում առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +21-+23 աստիճան տաքություն։  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ