Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿԵՑԻՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերլուծություն

Այն, որ ԱՄՆ-ում տե­ղի ու­նե­ցած սկան­դա­լա­յին պատ­մութ­յու­նը ա­ռա­վել քան Մոսկ­վա­յի օգ­տին էր եւ նկա­տե­լիո­րեն բարձ­րաց­նում է նրա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րը, հաս­կա­նում են բո­լո­րը: Թե դա կոնկ­րետ ինչ է­ֆեկտ կու­նե­նա ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին, ժա­մա­նա­կը ցույց կտա, թեեւ նախ­նա­կան գնա­հա­տում­նե­րով՝ է­ֆեկ­տը լի­նե­լու է ա­ռա­վել քան ծան­րակ­շիռ: Սա­կայն մեզ հա­մար ա­վե­լի կա­րե­ւոր դե­տալ կա՝ իսկ այս ա­մենն ի՞նչ ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա մեր տա­րա­ծաշր­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի վրա:

­Բա­վա­կա­նին ու­շագ­րավ ազ­դակ են հա­ղոր­դում Աբ­խա­զիա­յում տե­ղի ու­նե­ցած նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը: Հի­շեց­նենք, որ Աբ­խա­զիա­յում նա­խա­գա­հի պաշ­տո­նին հա­վակ­նում էր եր­կու թեկ­նա­ծու՝ ռուս­նե­րի ա­ջակ­ցութ­յունն ու­նե­ցող Բադր Գուն­բան եւ թուրք-բրի­տա­նա­կան հո­վա­նա­վոր­յա­լ հա­մար­վող Ադ­գուր Ար­ձին­բան: Որ երկրորդ փու­լում հիմ­նա­կան շան­սե­րը Գուն­բա­յի օգ­տին էին, տես­նում էին բո­լո­րը: Բայց կար այն հիմ­նա­կան մտա­վա­խութ­յու­նը, որ Ան­կա­րա­յի եւ Լոն­դո­նի ազ­դե­ցութ­յամբ պարտ­վե­լու դեպ­քում Ար­ձին­բան կա­րող էր գնալ ու­ժա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, ընդ­հուպ՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի, որն այս պա­հին լուրջ խնդիր կդառ­նար Մոսկ­վա­յի հա­մար:

Եվ ա­հա, ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում ի­րոք հաղ­թեց Գուն­բան: Սա­կայն կան­խա­տես­վող երկ­րորդ դրվա­գը՝ Ար­ձին­բա­յի ու­ժա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րը դրան չհա­ջոր­դե­ցին. գո­նե այս պա­հին, եւ մի­գու­ցե դեռ փոր­ձեր կլի­նեն: Սա­կայն այս ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցան ո­րոշ դե­տալ­ներ, ո­րոնք էլ, թե­րեւս, գու­մար­վե­լով գլո­բալ ի­րո­ղութ­յու­նն­երին, սկսե­ցին ար­գե­լա­կել Աբ­խա­զիա­յում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լու ծրագ­րե­րը: Նախ, Ար­ձին­բան կան­խավ զգու­շաց­վեց, որ ե­թե փոր­ձում է քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րել՝ շա­հար­կե­լով փաս­տը, որ աբ­խա­զա­հա­յե­րը հիմ­նա­կա­նում քվեար­կել են Գուն­բա­յի օգ­տին, ա­պա կա­րող է «տա­կից դուրս չգալ»: Դա կդի­տարկ­վի հար­ձա­կում նաեւ հիմ­նա­կա­նում երկ­րորդ՝ ՌԴ քա­ղա­քա­ցիութ­յուն ու­նե­ցող ան­ձանց վրա, եւ Մոսկ­վան չի վա­րա­նի մի­ջամ­տել: Ա­վե­լին, ընտ­րա­տե­ղա­մա­սե­րի վրա հար­ձակ­ման ո­րոշ դեպ­քեր ե­ղան, եւ դրանք կանխ­վե­ցին ռուս-աբ­խա­զա­կան հա­մա­տեղ ու­ժե­րի կող­մից: Վեր­ջա­պես, Ար­ձին­բա­յի մի շարք կողմ­նա­կից­ներ շտա­պե­ցին հե­ռա­նալ Աբ­խա­զիա­յից՝ մա­սամբ՝ Թուր­քիա, մա­սամբ՝ Վ­րաս­տան, դրա­նով եւս հաս­տա­տե­լով, թե ի­րա­կա­նում խա­ղը որ­տե­ղից էր գա­լիս: Նաեւ, որ ի­րա­վի­ճա­կը զար­գա­նում է ոչ ի­րենց օգ­տին:

Ա­ռա­վել եւս, որ Թուր­քիա­յից, ան­գամ քա­րոզ­չա­կան մա­կար­դա­կով քիչ թե շատ լուրջ ա­ջակ­ցութ­յուն այս ու­ժե­րը չստա­ցան, ո­րը, թե­րեւս, խո­սում է Ան­կա­րա­յում տրա­մադ­րութ­յու­նն­երի ո­րո­շա­կի փո­փո­խութ­յուն­նե­րի մա­սին: Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, շա­տե­րից լավ եւ ա­րագ է հաս­կա­նում, թե ի­րա­վի­ճա­կը որ հու­նով է զար­գա­նում: Այ­սինքն, թեեւ ԱՄՆ-ում տե­ղի ու­նե­ցած վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, կրկնենք, ո­րո­շա­կիո­րեն ամ­րաց­նում են Մոսկ­վա­յի դիր­քե­րը, բայց այն­պես չէ, որ այդ դիր­քե­րը մինչ այդ էլ թույլ էին: Նախ, ուկ­րաի­նա­կան ճա­կա­տում հաղ­թա­կան դիր­քերն ար­դեն իսկ ի­րա­վի­ճա­կին հե­տե­ւող ու­ժե­րին ստի­պում են եւս մեկ ան­գամ մտա­ծել ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի մա­սին: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամ­փը, այն է՝ ԱՄՆ-ն­ եւս գնում է այդ ուղ­ղութ­յամբ, եւ ուկ­րաի­նա­կան նոր զար­գա­ցում­ներն էլ կա­րող են միայն ա­րա­գաց­նել այդ ըն­թաց­քը:

Մ­յուս կող­մից, այն ի­րա­վի­ճա­կում, երբ հիմ­նա­կան պայ­քա­րը տե­ղա­փոխ­վում է ԱՄՆ-գլո­բա­լիստ­ներ պայ­քա­րի դաշտ, եւ դրա­նով եւս ո­րո­շա­կիո­րեն ա­զատ­վում են ռուս­նե­րի ձեռ­քե­րը, Էր­դո­ղա­նը եր­կու փաստ պետք է հաշ­վի առ­նի: Նախ՝ ռուս­նե­րի ամ­րա­ցող գոր­ծո­նը: Երկ­րոր­դը՝ Բրի­տա­նիա­յի լի­բե­րաստ­նե­րի հետ չա­փա­զանց սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը կա­րող է միան­գա­մայն լուրջ խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րում: Եվ դա այն պա­հին, երբ Վա­շինգ­տո­նի հետ հա­կա­մար­տութ­յան հիմ­քեր ա­ռանց այդ էլ կան, եւ հե­տա­գա սրա­ցում­նե­րը կա­րող են ան­կան­խա­տե­սե­լի հե­տե­ւանք­նե­րի տա­նել: Ն­կա­տի ու­նենք ի­րա­վի­ճա­կը, որն այս պա­հին ստեղծ­վել է Սի­րիա­յում:

­Սի­րիա­կան նոր ի­րո­ղութ­յուն­նե­րին դեռ անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ­ներ կու­նե­նանք: Բայց հի­մա վե­րա­դառ­նանք Մոսկ­վա­յի հետ Ան­կա­րա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցին: Ն­կա­րագր­ված ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կը, թե­րեւս, Ան­կա­րա­յի հա­մար եր­կու տար­բե­րակ է թող­նում: Նախ, կա­րող է Բ­րի­տա­նիա­յի հոր­դոր­նե­րով գնալ ռուս­նե­րի դեմ կտրուկ սրա­ցում­նե­րի, այդ թվում՝ ինչ­պես աբ­խա­զա­կան, այն­պես էլ, ընդ­հա­նուր առ­մամբ, հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ: Այն շար­ժա­ռի­թով, որ Պու­տին-Թ­րամփ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի դեպ­քում, ա­ռա­վել եւս, ե­թե այն վե­րած­վի Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-ԱՄՆ նոր «Պոտս­դա­մի», ա­պա Թուր­քիա­յի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րով կփակ­վի Հա­րա­վա­յին Կով­կաս-­Կենտ­րո­նա­կան Ա­սիա ուղ­ղութ­յու­նը: Մո­տա­վո­րա­պես այն­պես, ին­չը կար ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում, գու­մա­րած դրա էա­պես ա­ճած ի­րա­նա­կան գոր­ծո­նը, ո­րը նույն­պես գոր­ծում է այդ գծին կտրուկ դեմ: Այ­սինքն, ե­թե խա­ռը ի­րո­ղութ­յուն­ներ են, ա­պա Ան­կա­րա­յի հա­մար դա կա­րող է մի վեր­ջին փոր­ձի ա­ռիթ դառ­նալ:

­Միայն թե այն հարցն է, թե կա­րո՞ղ է այդ բե­ռին դի­մա­նալ, երբ նման քայ­լով գործ­նա­կա­նում պետք է դեմ գնալ միա­ժա­մա­նակ Ռու­սաս­տա­նին, Չի­նաս­տա­նին եւ ԱՄՆ-ին: Քիչ հա­վա­նա­կան է, որ Էր­դո­ղա­նը նման ռիս­կի կգնա, ո­րից, ի դեպ, խու­սա­փում էր նաեւ այն ժա­մա­նակ­նե­րում, երբ ԱՄՆ-ում Բայ­դենն էր:

Երկ­րորդ տար­բե­րակն ի­րո­ղութ­յու­ննե­րի հետ հաշտ­վելն է՝ փոր­ձե­լով առ­կա ի­րա­վի­ճա­կից ա­ռա­վե­լա­գույ­նը ստա­նալ: Նաեւ, որ Մոսկ­վան կա­րող է ո­րո­շա­կի ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել, ե­թե սի­րիա­կան հար­թա­կում, այս­պես ա­սենք, բա­նը բա­նից անց­նի:

Այն, որ Աբ­խա­զիա­յում ի­րա­վի­ճա­կը գո­նե այս պա­հին չի գնում «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» դա­սա­կան սցե­նա­րով, դա ո­րո­շա­կի ազ­դակ է, որ Էր­դո­ղա­նի հա­մար նա­խընտ­րե­լի է երկ­րորդ տար­բե­րա­կը: Ա­ռա­վել եւս, որ վեր­ջերս Լավ­րո­վի՝ Թուր­քիա կա­տա­րած այ­ցի արդ­յուն­քում նման ազ­դակ­ներ ար­դեն իսկ տե­սա­նե­լի էին: Մ­յուս կող­մից, կա­րե­լի է նկա­տել նաեւ, որ նույն զգու­շա­վոր-սպա­սո­ղա­կան դրութ­յու­նը կա նաեւ Ա­լիե­ւի մոտ. աշ­խար­հը հիմ­քից փոխ­վում է, եւ շատ հեշտ է «ճզմի­չի» տակ մնա­լը:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա նա կար­ծես թե պատ­րաստ է ան­գամ Ուկ­րաի­նա` եվ­րոպ­ա­ցի­նե­րի հետ «խա­ղա­ղա­պահ­ներ» ու­ղար­կել: Վեր­ջում, ի­հար­կե, չի ու­ղար­կի, բայց, ինչ­պես միշտ, «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու» այս փոր­ձե­րը եւս մեկ հար­ված են Հա­յաս­տա­նին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված