Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Վատից վատն էլ կա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՊԱՊԱ, ԵՍ ԱՅԴՊԵՍ ՉԷԻ ՈՒԶԵՆԱ

(ԱԲԽԱԶԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԲԽԱԶԱՀԱՅԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՌՈՒՍԱՄԵՏ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԹՈՒՐՔԱՄԵՏԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Աբխազիայի ԿԸՀ-ի` ընտրություններին աբխազահայության մեծ դերակատարության արդյունքում թուրքամետ թեկնածուի պարտության պատճառով Նիկոլ Փաշինյանը Էրդողանից ներողություն է խնդրել:

ՎԱՏԻՑ ՎԱՏՆ ԷԼ ԿԱ
(ՎԱՐԴԱՆԻԿՆ ԱՍՈՒՄ Է՝ «ԷՆ ՀՐԵՇ ԱՆԴՈՆ», ԵՍ ՀՐԵ՞Շ ԵՄ». ԱՆԴՐԱՆԻԿ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հրեշագետների` անդոնը հասարակ հերշ չի, նա հրեշների գայլ է։
**
ՈՍԿԵ ՑԼԻԿԸ
(ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԹՐԱՄՓ - ԶԵԼԻՆՍԿԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թրամփ-Կտաս։
Զելինսկի- Չեմ տա։
**
ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆ
(ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՂԻԿՆԵՐ  ԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քրեագետների` եթե, ըստ վիճակագրության, հանցագործը
հանցագործության վայր վերադառնալու հակում ունի, ապա Նիկոլը իր
կողմից իրականացված մարտի 1-ի զոհերի հիշատակին 17 տարի
անընդհատ է վերադառնում։
**
ՉՏԱԼՈՒ ԿՈՆՍԵՆՍՈՒՆՍ
Ըստ միջազգային դիվանագիտական ընկերության` ԱՄՆ-ում սարսափելի ոչինչ էլ չի եղել, ուղղակի երկուսն էլ չեն տվել, Թրամփը` ռազմական օգնություն, Զելինսկին` օգտակար հանածոները։
**
ԴԱՍԱԿԱՆ
(Լարվածությունը Սպիտակ տանը սկսել է խորանալ, երբ Զելենսկուն
հարցրել են, թե ինչու կոստյում չի հագել. լուրի կապակցությամբ)
Կոստյումն է, որ ինձի պիտի գեղեցկացնի։
**
ԼՈՄԿԱ ԷՐ
(Զելինսկու` ես չեմ եկել այստեղ խաղալու, հայտարարության
կապակցությամբ)
Ըստ քաղտեխնոլոգների` Զելինսկին իհարկե խաղամոլ չէ, այլ` թմրամոլ, որ Թրամփը նրան մի քաշ պլան տար, ամեն ինչ կընկներ իր տեղը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ