Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին

Քոչարյան «կապուտ»

Վերլուծություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից գրեթե երկու շաբաթ անց երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցների միջեւ այլեւս բացահայտ դարձած «փոխհրաձգությունը» փոխադրվեց ավելի բարձր մակարդակի: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հարցազրույցին հաջորդեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձագանքը, ինչի արդյունքում, ինչպես քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն է նշել, կարելի է բացված համարել «Պանդորայի արկղ»-ը:

Ի պատասխան Միկոյանի, ըստ էության, մեղադրանքներին` Արմեն Աշոտյանը նախ հիշեցրել է, որ 1998-2008 թվականներին, երբ երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածն էր, Հայաստանի արտաքին, անվտանգային, պաշտպանական, տնտեսական ոլորտների հաջողությունների բաղկացուցիչ եւ կարեւոր մաս են կազմել նաեւ Հանրապետականը՝ որպես երկրորդ նախագահի քաղաքական հենարան՝ այդ տարիների կառավարության ղեկավարների (Վազգեն Սարգսյան եւ Անդրանիկ Մարգարյան), անվտանգային եւ քաղաքական առանցքային պատասխանատուների (Սերժ Սարգսյան) հանգուցային դերակատարությամբ։ Եղել են թե՛ 1998-ի, թե՛ 2003-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի առաջադրման եւ հաղթանակների հուսալի դաշնակից։

«Ուստի, երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիների հաջողությունները, որոնց մասին միակողմանիորեն այդքան սիրում են հիշեցնել մեր գործընկերները, ինչպես նաեւ հանրության կողմից առ այսօր բարձրաձայնվող խնդիրները, նաեւ մերն են»,- ընդգծում է ՀՀԿ փոխնախագահը:

Հաջորդ փչված փուչիկը, որը պայթեցրեց Արմեն Աշոտյանը, վերաբերում էր նրան, թե՝ 2008-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականությամբ չի զբաղվել:

«Եվ այստեղ ամենաուժեղ փաստարկը հենց երկրորդ նախագահի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն էր առ այն, որ նա չի պատրաստվում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն։ Ասեց եւ արեց: Այդ 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանի ներկայությունը շեշտված էր Հայաստանի քաղաքական կյանքում, եւ այն հիմնականում ուղղված էր հենց նախագահ Սարգսյանի քաղաքականության դեմ», - շեշտել է Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահն արդարացիորեն հիշեցնում է այդ տարիներին Ռ. Քոչարյանի տարբեր առիթներով արված հրապարակային հայտարարությունները, իր հետ շաղկապվող քաղաքական որոշ ուժերի ընդդիմադիր ակտիվությունը, այդ քարոզչական թելը թելող, Նիկոլի ՀԺ-ի ոճով, զրպարտություններով եւ շանտաժով չտարբերվող մի շարք կայքերի թունավոր հակաքարոզչությունը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ:

ՈՎՔԵՐ ԵՆ «ՍԵՐԺՆ Ա ԲԵՐԵԼ ՆԻԿՈԼԻՆ» ԿԵՂԾ ՊՆԴՄԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ

Բագրատ Միկոյանն իր հարցազրույցով անուղղակիորեն խոստովանեց նաեւ, որ «Սերժն ա բերել Նիկոլին» կեղծ պնդումը եւ դրա հետեւողական տարածումը իրենց աշխատանքային կաբինետներից է իրականացվել։

«Մենք էլ զարմանում էինք, թե որտեղի՞ց այդ միֆը մեյդան եկավ ու դեռ միամտաբար քննարկում այդ հարցը մեր ընդդիմադիր գործընկերների հետ։ Պատկերացնում եմ, թե հոգու խորքում ոնց էին զվարճանում իմ միամտության վրա։ Ուզում եմ անկեղծորեն հասկանալ, թե ինչո՞ւ է այդ կեղծ եւ նենգ հակաքարոզչությունն ուղղվել մեր դեմ, ո՞րն էր մեջքից մեզ խփելու նման կասկածելի հնարքի շարժառիթը։ Չէ՞ որ մեր գործընկերներից շատերը իրենց, ոչ թե Սարգսյանի կամքով էին 2018-ին հայտնվել «Սերժ մերժողների» էքզալտացված շարքերում։ Չէ՞ որ այդ ժամանակ նրանք չէին խորշում Նիկոլի ձեռքերով երրորդ նախագահին պաշտոնանկ անելու շանսից։ Չէ՞ որ դա փաստացի իրենց կողմից այդքան երկրպագվող գեոպոլիտիկ կենտրոնի սրտով էր։ Ի վերջո, մենք ի՞նչ մեղք ունեինք, որ «Սերժին մերժելուց» հետո նրանք չկարողացան «պերեխվատ» անել «հեղափոխությունը»։ Որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրադարձություններն իրենց ուզած սցենարով չգնացին։ Որ 2018-ի մայիսի 1-ին Հանրապետականի՝ ինքնազոհաբար Նիկոլին դեմ քվեարկելու շնորհիվ ժամանակ շահելուց նրանք չօգտվեցին», - անկեղծանում է Աշոտյանը:

Ընդ որում՝ անգամ Արցախի կորստից հետո՝ կան քոչարյանականներ, որոնք էլի զբաղված են ինքնախաբեությամբ, թե՝ «Սերժին մերժելը ճիշտ էր, Նիկոլի վարչապետությունն էր սխալ»: ՀՀԿ փոխնախագահը նաեւ կարեւոր մի դիտարկում է անում՝ հիշեցնելով Քոչարյանի կողմից արտահայտված եւ բրենդային դարձած ձեւակերպումը, թե «իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցեն Փաշինյանին», որը հնչեցվել է 2018-ի ապրիլի 29-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 6 օր անց. «Կարո՞ղ եմ հարցնել. եթե դեմ էիք Սարգսյանին պարտադրվող հրաժարականին, ինչո՞ւ մինչ այդ հանրային սատարում չդրսեւորվեց»։

Թեմային ավելի հանրամատչելի անդրադարձ է կատարել նաեւ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Ըստ նրա` ով մերժում էր Սերժ Սարգսյանին 2018 թվականին, նրանք էլ, պարզ չէ՞, որ բերեցին Նիկոլին ու այսօր նորից մերժում են Սերժ Սարգսյանին, քանի որ Նիկոլը նրանց պաշտոն չտվեց, մնացին «բորտին»:

«Կրկին փորձիր» հայտնի լոզունգով առաջնորդվելով էլ չեք շահի,ձեզ այլ զբաղմունք գտեք», - զգուշացնում է նա:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող Բ. Միկոյանի ռետրոսպեկտիվ գնահատականները նույնպես զարմանք է առաջացրել Աշոտյանի մոտ: Վերջինիս գնահատմամբ՝ «Հանրապետականը երկու անգամ պարտվել է» թեզն ընդհանրապես համոզիչ չէ, որովհետեւ ո՛չ 2018-ին, ո՛չ էլ 2021-ին Հանրապետականը ընտրություններով ո՛չ հաղթանակ է խոստացել, ո՛չ էլ իրատեսական է համարել այն։ Ավելին, երբ Ռոբերտ Քոչարյանը Բաղրամյանում վրանները թողած՝ շտապում էր ընտրությունների, ՀՀԿ-ականները հրապարակային խնդրում ու հորդորում էին չանել դա:

«Ես 100 տոկոսով գիտեմ, որ վերջին պահին կայացված ՀՀԿ-ի որոշումը՝ մասնակցել այդ ընտրություններին (ինչին ես, մեկ է, դեմ եմ քվեարկել) ամբողջությամբ ընդունելի է եղել երկրորդ նախագահի կողմից։ Իսկ հիմա էլ մեզ ասում եք, թե «խանգարեցինք ձեր մաթեմատիկայի՞ն»։ Էդ ո՞նց։ Որ մենք չմասնակցեինք, դուք հաղթելո՞ւ էիք Նիկոլին։ Չէ՞ որ նույն երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ասաց, որ մեր հիպոթետիկ միավորումից սիներգիա չի լինի, որ մեր եւ ձեր ընտրողները մի մասով տարբեր են, որ մեր ձայների մի մասը ձեզ անհասանելի է (եւ հակառակը)», - հարց է բարձրացնում Աշոտյանը:

Իհարկե, Աշոտյան-Միկոյան հեռահար հարցուպատասխանների վերաբերյալ գտնվեցին քաղաքագետներ, որոնք ստանձնեցին հայտնի մուլտֆիլմի Լեոպոլդի դերը, թե «ребята давайте жить дружно»: Սակայն այս հարցում նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այլ տեսակետ ունի:

«Նկատեցի մի քանի գրառում, որոնք միավորվելու, չպառակտվելու ռոմանտիկ ու գեղեցիկ կոչեր էին պարունակում: Գեղեցիկ, բայց, ցավոք, դատարկԻրականում այդ «միասնականությունից» գարշահոտ է տարածվում երկրով մեկ: Իրականում այդ «միասնականության» միակ արդյունքը ժողովրդին միասնականորեն խաբելով քայլացնել տուն ճամփելն է: Այդ «միասնականության» հետեւանքն Արցախի կորուստն է ու ինչ-որ մեկի խնամու Նիկոլից ստացած միլիարդները: Զատիկին նախորդող մեծ Պահքի սկիզբն է: Զատիկերբ լույսը զատվում է խավարից: Երբ լույսը պառակտվում է խավարից: Չեն կարող լույսը եւ խավարը միասնական լինել: Ուրեմն՝ կորչի կեղծ միասնականությունըԿեցցե Նիկոլին հեռացնելու միասնական նպատակը, որի շուրջ իրական համախմբում եւ միասնականություն ապահովելու համար այսօր թթվածնի պես անհրաժեշտ է պառակտվել խավարից», - համոզված է Մալյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված