Ղազախստանը հանդես է եկել ադրբեջանական ինքնաթիռի վթարի թափանցիկ հետաքննության օգտին
Միջազգային
Ղազախստանը հանդես է գալիս Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի օբյեկտիվ և թափանցիկ հետաքննության օգտին, РИА Новости-ին հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
«Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Կողմ ենք օբյեկտիվ, թափանցիկ և արդար հետաքննությանը», - հայտարարել է Աբաևը։
Նա նշել է, որ հետաքննությունն ընթանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) բոլոր չափանիշներին համապատասխան, իսկ Ադրբեջանը, Ռուսաստանը և Բրազիլիան նշանակել են հետաքննությանը մասնակցելու լիազորված ներկայացուցիչներ։