Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist Նիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ) Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը

Փաշինյանը փորձում է նվազեցնել մեր Սահմանադրության հեղինակությունը. Գոհար Մելոյան

Ներքաղաքական

Օ­րերս Նի­կոլ Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րել է նոր Սահ­մա­նադ­րութ­յան հան­րաք­վե անց­կաց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին՝ դա պայ­մա­նա­վո­րե­լով «ի­րա­կան Հա­յաս­տա­նի», այս­պես ա­սած, գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ: Սահ­մա­նադ­րա­կան հնա­րա­վոր նոր փո­փո­խում­նե­րի, ինչ­պես նաեւ դրանց հե­տա­գա ազ­դե­ցութ­յուն­նե­րի շուրջ «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է Պառ­լա­մեն­տա­րիզ­մի զար­գաց­ման մի­ջազ­գա­յին կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն, սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի մաս­նա­գետ, ի­րա­վա­պաշտ­պան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:

«ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻՆ»

Տի­կին Մե­լո­յան, ըստ Ձեզ, ին­չո՞ւ հենց այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Նի­կոլ Փա­շին­յա­նը ո­րո­շեց գնալ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, եւ ե՞րբ է այդ ա­մե­նը հնա­րա­վոր:

 —­Նախ պետք է ըն­դու­նենք, որ նոր Սահ­մա­նադ­րութ­յան օ­րա­կար­գը նո­րույթ չէ: Նի­կոլ Փա­շին­յանն այս մեկ­նար­կը դե­ռեւս նա­խորդ ամս­վա փետր­վար ամ­սին տվեց, եւ սա էր նո­րութ­յուն, ո­րով­հե­տեւ ի­րենք գա­լով իշ­խա­նութ­յան՝ որ­պես քա­ղա­քա­կան ուժ, մշտա­պես օ­րա­կար­գում ու­նեին սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը, բայց նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­ման մեկ­նար­կը ե­ղավ փետր­վար ամ­սին, ու ցա­վա­լի էր, թե ին­չու երկ­րի վար­չա­պե­տը խո­սեց նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­ման մա­սին: Դա ուղ­ղա­կիո­րեն հա­ջոր­դեց մեր թշնա­մի պե­տութ­յան ղե­կա­վար Ա­լիե­ւի հան­րա­յին պա­հան­ջին՝ առ այն, որ ի­րենք ու­նեն պա­հանջ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նից` ըն­դու­նե­լու նոր Սահ­մա­նադ­րութ­յուն եւ հրա­ժար­վե­լու մեր նա­խա­բա­նի տեքս­տից, հղու­մից, «Ան­կա­խութ­յան հռչա­կագի­ր» բա­ռից, ինչն էլ իր հեր­թին ու­նի իր հստակ դրույթ­նե­րը՝ նվիր­ված Ար­ցախ­յան հար­ցին եւ նվիր­ված ցե­ղաս­պա­նութ­յան պա­հան­ջին:

Իսկ ի՞նչ տար­բե­րութ­յուն սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յան եւ նոր Սահ­մա­նադ­րութ­յան մի­ջեւ:

Տար­բե­րութ­յունն էա­կան է, ե­թե մշտա­պես խոս­վող եւ սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում գոր­ծող իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը հնա­րա­վո­րութ­յուն ու­ներ ամ­բող­ջութ­յամբ եւ նոր խմբագ­րութ­յամբ  փո­փո­խել Սահ­մա­նադ­րութ­յան տեքստը: Նա փո­փո­խութ­յան պա­րա­գա­յում կաշ­կանդ­ված էր եւ մի շարք (ոչ շատ) դրույթ­նե­րում, ինչ­պի­սին է Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­բա­նը եւ 1-ին, 2-րդ, 3-րդ հոդ­ված­նե­րը՝ սահ­մա­նա­փակ­ված էին այս հոդ­ված­նե­րում փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լուց: Հե­տե­ւա­բար, երբ օ­րա­կարգ է դառ­նում ոչ թե սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յունը, այլ նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­մու­մը՝ ակն­հայտ է, որ նպա­տակ կա` այդ մի քա­նի հիմ­նա­վոր դրույթ­նե­րում փո­փո­խութ­յուն­ներ կա­տա­րե­լու, եւ ար­դեն ա­ռա­վել հիմ­նա­վոր է, որ այս օ­րա­կար­գը ե­կել է սպա­սար­կե­լու թշնա­մու պա­հան­ջա­տի­րութ­յա­նը: Մենք ու­նենք մեր հան­րութ­յա­նը հասց­նե­լու միակ օ­րա­կար­գը, որ օ­րերս մեկ ժամ տե­ւած ե­լույ­թը, ո­րում Նի­կոլ Փա­շին­յա­նը, լի­նե­լով մաս­նա­գի­տութ­յամբ լրագ­րող, այս ան­գամ էլ փոր­ձում էր հան­դես գալ որ­պես ի­րա­վա­բան եւ ի­րեն թույլ տալ ինչ-որ եզ­րու­թա­բա­նա­կան հան­գու­ցա­լու­ծում­նե­րի, ո­րոնց ինքն է ե­կել: Պետք է հասց­նենք մեր հան­րութ­յա­նը այն օ­րա­կար­գը, որ այս բա­ցա­ռա­պես նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դու­նու­մը հիմ­նա­վո­րում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան օ­րա­կար­գի սպա­սարկ­մա­նը եւ նպա­տակ ու­նի մեր Սահ­մա­նադ­րութ­յան ու պե­տութ­յան ա­կունք­նե­րից հե­ռաց­նե­լու Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի հա­մար ոչ հա­ճե­լի կար­գա­վո­րում­նե­րը, ո­րոնք հան­դի­սա­նում են Հա­յաս­տա­նի ստեղծ­ման եւ ձե­ւա­վոր­ման հիմ­նա­քա­րա­յին սկզբունք­ներ:

«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է… ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԿԵՐՊ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ԱՅՍ ՊՐՈՑԵՍԻ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՈՒՄԸ»

Իսկ ինչ­պի­սի՞ տար­բե­րութ­յուն­ներ կա­յին նա­խորդ փետր­վար­յան եւ ներ­կա­յիս ե­լույթ­նե­րի մի­ջեւ:

Երբ ան­վա­նար­կում են մեր Սահ­մա­նադ­րութ­յու­նը եւ ի տար­բե­րութ­յուն նա­խորդ փետր­վար­յան ե­լույ­թի՝ ա­ռա­վել կո­պիտ ար­տա­հայտ­վում ու Սահ­մա­նադ­րութ­յա­նը ան­վա­նում ոչ լե­գի­տիմ, այս­տեղ հա­կա­դար­ձու­մը հե­տեւ­յալն էր, որ դրա­նով ի­րենք ա­կան են նե­տում առ ի­րենց իսկ իշ­խա­նութ­յա­նը, ո­րով­հե­տեւ, այս­պես կոչ­ված, «ոչ լե­գի­տիմ» Սահ­մա­նադ­րութ­յան հի­ման վրա ի­րենք 7 տա­րի է իշ­խա­նութ­յուն են ի­րա­կա­նաց­նում, ե­կել են իշ­խա­նութ­յան, ըն­դու­նում են հրա­մա­նագ­րեր, կար­գադ­րութ­յուն­ներ, կա­տա­րում են նշա­նա­կում­ներ եւ այլն: Այ­սինքն՝ ողջ ի­րենց իշ­խա­նութ­յու­նը՝ ձե­ւա­վո­րու­մից մինչ ըն­թա­ցա­կարգ, խարսխ­ված է այս, ի­րենց ո­րակ­մամբ, ոչ այն­քան լե­գի­տիմ սահ­մա­նադ­րաի­րա­վա­կան նոր­մե­րի հի­ման վրա: Երկ­րորդ հեր­թին, երբ ին­քը ոչ լե­գի­տիմ է ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի եւ հան­րաք­վեի ո­րա­կա­վո­րում տա­լով ան­վա­նում Սահ­մա­նադ­րութ­յու­նը՝ հստակ «ի­րա­վա­բան» Նի­կոլ Փա­շին­յա­նը ե­րե­ւի թե մի փոքր չի խո­րա­ցել, որ Սահ­մա­նադ­րութ­յուն եւ նոր Սահ­մա­նադ­րութ­յուն ըն­դու­նում ա­սե­լով՝ մեր Սահ­մա­նադ­րութ­յունն է 1995 թվա­կա­նին ըն­դուն­ված փաս­տա­թուղ­թը հու­լի­սի 5-ին, իսկ դրան հա­ջոր­դած տեքս­տե­րը՝ դրանք Սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յուն­ներ են, իսկ 1995 թվա­կա­նին ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րութ­յան հետ լե­գի­տի­մութ­յան ա­ռու­մով, կար­ծում եմ, հե­տա­գա ո­րե­ւէ ընտ­րութ­յուն լուրջ մրցակ­ցութ­յան խնդիր է ու­նե­նա­լու, ո­րով­հե­տեւ դրա­նից ա­ռա­վել լե­գի­տիմ ու կա­րե­ւոր ըն­դուն­ված փաս­տա­թուղթ դժվար է պատ­կե­րաց­նել: 1995 թվա­կա­նի ըն­դուն­ված Սահ­մա­նադ­րութ­յան տեքս­տի նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րին ոչ միայն դաշ­տում գոր­ծող գրե­թե բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժերն են ներգ­րավ­ված ե­ղել եւ վերջ­նա­կան տեքս­տին ան­գամ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րից 90 տո­կո­սից ա­վե­լին է կողմ քվեար­կել, այ­լեւ, ան­գամ ե­թե պատ­մութ­յունն ու­սում­նա­սի­րում ենք, այն­տեղ հոդ­ված առ հոդ­ված ընդունման հան­րա­յին մաս­նակ­ցե­լիութ­յուն է  ա­պա­հով­ված ե­ղել: Օ­րի­նակ` հոդ­ված­նե­րի դրույթ­նե­րի տեքս­տե­րի վե­րա­բեր­յալ՝ զան­գե­րի մի­ջո­ցով քա­ղա­քա­ցի­նե­րի կար­ծիք­ներ են պարզ­վել եւ այլն:

­ Փոր­ձենք պատ­կե­րաց­նել, թե մեր պե­տութ­յու­նը ե՞րբ է հիմ­նադր­վել: Հենց այդ հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք Սահ­մա­նադ­րութ­յուն չենք ու­նե­ցել, եւ դա պա­տա­հա­կան չի ե­ղել, քա­նի որ Սահ­մա­նադ­րութ­յան տեքս­տի մշա­կու­մը եւ ձե­ւա­վո­րու­մը բա­վա­կա­նին եր­կա­րա­ժամ­կետ եւ հիմ­նա­յին աշ­խա­տանք է ե­ղել, ու Նի­կոլ Փա­շին­յա­նը, այդ Սահ­մա­նադ­րութ­յան տեքս­տը ոչ լե­գի­տիմ ան­վա­նե­լով, կրկին ուղ­ղա­կի տեքս­տա­յին ա­ռու­մով փոր­ձում է մեր Սահմանադրության՝ բարձ­րա­գույն ի­րա­վա­բա­նա­կան ուժ ու­նե­ցող փաս­տաթղ­թի հեղինակությունը նվազեցնել: Կր­կին ա­սում եմ, որ դա լուրջ վտանգ է: Կար­ծում եմ՝ ցան­կա­ցած բա­նա­կան մար­դու հա­մար ար­դեն Նի­կոլ Փա­շին­յան ան­ձի եւ ա­ռա­վել եւս Նի­կոլ Փա­շին­յան վար­չա­պե­տի խոս­քե­րի ար­ժա­նա­հա­վա­տութ­յու­նը շատ ցածր սանդ­ղա­կի վրա է ի­ջեց­վել, ո­րով­հե­տեւ ին­քը խնդիր չու­նի հայ­տա­րա­րե­լու մի բան, ինչ­պես օ­րի­նակ` Ար­ցա­խը Հա­յաս­տան է եւ վերջ, ու դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո կա­տա­րե­լու դրան հա­ջոր­դող ուղ­ղա­կիո­րեն այլ գոր­ծո­ղութ­յուն: Եվ դա մեկ օ­րի­նակ չի են­թադ­րում, այլ մի շարք տար­բեր բնա­գա­վառ­նե­րին առնչ­վող հար­ցե­րում մենք տե­սել ենք նրա ուղ­ղա­կիո­րեն ի­րա­րա­մերժ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Այս պա­րա­գա­յում կրկին ար­դեն մեկ պատ­մա­բան, մեկ տնտե­սա­գետ, այժմ ար­դեն որ­պես ի­րա­վա­բան հան­դես ե­կող Նի­կոլ Փա­շին­յա­նը՝ զուտ սո­փես­տութ­յամբ հա­մեմ­ված հան­րութ­յա­նը ի­րա­զե­կեց ի­րենց կող­մից նա­խա­տես­վող հան­րաք­վեի մա­սին: Հան­րաք­վե` ոչ թե Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի, այլ նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­ման անհ­րա­ժեշ­տութ­յան վե­րա­բեր­յալ, ին­չը, իմ կար­ծի­քով, ան­թույ­լատ­րե­լի է այս իշ­խա­նութ­յան կող­մից, ո­րով­հետ­ևեւ ի­րենք իսկ փոր­ձել են նա­խա­ձեռ­նել ու ի­րա­կա­նաց­նել եւ տո­տալ ձա­խող­ման է ար­ժա­նա­ցել այդ գոր­ծըն­թա­ցը, որ հե­տա­գա­յում ա­վե­լի բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­ներ են ի հայտ ե­կել, ա­ռա­վել եւս պե­տութ­յան հա­մար անկ­յու­նա­քա­րա­յին փաս­տաթղ­թի մշակ­ման ու փո­փոխ­ման գոր­ծըն­թա­ցը եւ դրա հիմ­քում ըն­կած որ­պես կար­միր թե­լով անց­նող թել ուղ­ղա­կի հան­րութ­յա­նը պետք է այդ տար­բեր փա­թե­թա­վոր­մամբ խո­սույթ­նե­րը եւ եզ­րույ­թա­բա­նութ­յու­նը հա­նենք ու մա­տու­ցենք այն ճշմար­տութ­յու­նը, որ սրա կա­տար­ման հիմ­նա­կան նպա­տա­կը՝ դա թշնա­մա­կան պա­հան­ջա­տի­րութ­յամբ սպա­սար­կումն է եւ, հե­տե­ւա­բար պետք է ա­մեն կերպ կան­խար­գե­լել այս պրո­ցե­սի կյան­քի կո­չու­մը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 






Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top