49 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԱԶԱՏ ՈՃԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԸՄԲԻՇ, ԵՌԱԿԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ԲՈՒՎԱՅՍԱՐ ՍԱՅՏԻԵՎԸ
Սպորտ
49 տարեկանում մահացել է ազատ ոճի լեգենդար ըմբշամարտիկ, եռակի Օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի ԲՈՒՎԱՅՍԱՐ ՍԱՅՏԻԵՎԸ։ Նախնական վարկածով մահվան պատճառը սրտի կանգն է։ Նա Օլիմպիական տիտղոսները նվաճել է 1996,2004, 2008 թվականների խաղերում։ Նաև Աշխարհի վեցակի չեմպիոն է, Ռուսաստանի քառակի չեմպիոն։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել լեգենդար ըմբիշի անժամանակ մահվան համար. «Նա ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկն էր, այլև բացառիկ մարզիկ, որի նվիրումն ու վարպետությունը անմոռանալի հետք թողեցին ըմբշամարտի պատմության մեջ։ Նրա անունը հավերժ կմնա մեր սպորտի պատմության մեջ ոգեշնչելով ապագա սերունդներին» ։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
