Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պաահանջով բողոքի ակցիա իրականացրած 9 երկրպագուի ձերբակալությանը:
Ակումբը պահանջել է ազատ արձակել երկրպագուներին, ինչպես նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղադաշտ դուրս չգալ, «եթե գոնե մեկ երկրպագուի փորձեն այսուհետև խոչընդոտել իրացնելու իր իավունքն ու անհիմն ձերբակալել»:
«Շիրակը» հայտարարել է, որ հայ երկրպագուների կողքին է. «Քո պայքարն արդար է, իսկ հրաժարականը՝ անխուսափելի»:
«Շիրակի» հայտարարությունը.