Ծախու գրառումների համար ՀԴՄ տալի՞ս են. գոնե հարկ վճարվի ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ. Հայկ Մանիջանյան
Ներքաղաքական
ԱԺ <<ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ>> խմբակցության ղեկավար Հայկ Մամրջանյանը գրում է.
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը մի քանի ժամ առաջ փաստաբանների միջոցով գրառում էր տարածել մեր դեմ անդադար ծախու հոդվածներով և ստերով աշխատող Արամ Գաբրիելյանովի մասին:
Ինձ ուղարկել են Գաբրիելյանովի տելեգրամյան էջի սքրինշոթը, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը հերթական պատվիրված գրառումից հետո «հաշվետվություն» ուղարկում պատվիրատուին ու, հավանաբար, սխալ չատի մեջ է գրում «вот опубликовал» նամակը:
Բնականաբար, այն շատ արագ հեռացվում է, բայց դե սքրինշոթն արդեն կար:
Հետաքրքիր է՝ ծախու գրառումների համար ՀԴՄ տալի՞ս են. գոնե հարկ վճարվի ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ կեղտոտ արշավից:
Մեկա Փաշինյանի դեմ պայքարում ձեզանից օգուտ չկա:
