Թրամփ. Պուտինը խաղաղություն է ցանկանում, մինչդեռ Զելենսկին մտադիր է երկարացնել պատերազմը (Տեսանյութ)
ՄիջազգայինԹրամփը երեկվա սկանդալային հանդիպումից հետո նման հայտարարություն է արել.
«Մենք այսօր հանդիպում ունեցանք Զելենսկու հետ։ Ես կասեի, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի ստացվել։ Միգուցե նա չափն անցավ: Մենք խաղաղություն ենք փնտրում: Մենք չենք փնտրում մեկին, ով ցանկանում է ստեղծել ուժեղ պետություն և հետո չգնալ խաղաղության, որովհետև համարձակվել է։ Մենք չենք պատրաստվում տասը տարվա պատերազմի մեջ մտնել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե մենք համաձայնագիր ստորագրենք [Ուկրաինայի հետ], Զելենսկին կփնտրի այն, ինչ ես չեմ փնտրում, նա կձգտի շարունակել պայքարել, պայքարել, պայքարել։ Զելենսկին շատ թույլ հաղթաթուղթեր ունի: Պուտինը ցանկանում է վերջ տալ դրան, իսկ Զելենսկին ցանկանում է մեզ ներքաշել դրա մեջ և շարունակել պատերազմը»։
ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինան շանսեր չունի առանց ԱՄՆ-ի. «Կամ մենք կանգնեցնում ենք կամ նա կշարունակի կռվել: Իսկ եթե շարունակի, այնքան էլ լավ չի լինի։ Քանի որ առանց մեզ նա չի հաղթի, հիշեք դա»։
Սա միանշանակ ակնարկ է, որ եթե Զելենսկին մտածում է պատերազմը շարունակել, ապա պետք է դա անի առանց ԱՄՆ-ի որեւէ օգնության: