Սամվել Կարապետյանի կալանավորումը ընդդիմության օրակարգ չի կարող լինել․ Խորեն Գրիգորյան Ինչպես քոչարյանականները խաբեցին ընտրազանգվածին Պետք է Խաչատուր Ալբերտիչի հետ հանդիպեմ․ ինչու են վտարում Մհեր Արմենիային բնակարանից Որ ուժերն են մասնակցում Կարապետյանի տան հավաքին ՇՏԱՊ. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է ԱՄՆ ընտրությունները դժվար թե կտրուկ փոփոխություններ առաջացնեն Ես հավատացյալ եմ դարձել, շատ խորը հավատացյալ․ Ռաֆիկ Համբարձումյան Ինչի է ուզում հասնել Փաշինյանն` իր բրյուսելյան նոր այցով Պատերազմի սկզբից արդեն խախտվել էր պատերազմի «այբուբենը». Նոյեմբերի 9-ին պայմանագրից 6 տարի անց Եզրաս սրբազանը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Թրամփը Զելենսկուն վռնդել է Սպիտակ տնից. BILD

Միջազգային

Զելենսկին վաղաժամ լքում է Սպիտակ տունը: Կամ, ինչպես շտապեց արձագանքել BILD-ը, Թրամփը Զելենսկուն վռնդել է Սպիտակ տնից:

Նախատեսված համատեղ ասուլիսը չեղարկվել է, և հանքային համաձայնագիրը չի ստորագրվելու։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության.

«Մենք այսօր շատ բովանդակալից հանդիպում ունեցանք Սպիտակ տանը։ Մենք շատ բան սովորեցինք, որոնք անհնար կլիներ հասկանալ առանց նման կրակի ու ճնշման տակ խոսելու։ Զարմանալի է, թե ինչ է դուրս գալիս զգացմունքներից, և ես եկել եմ այն ​​եզրակացության, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, եթե ներգրավվի Ամերիկան, քանի որ նա զգում է, որ մեր ներգրավվածությունը նրան մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ես առավելություններ չեմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում: Նա անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ իրենց սիրելի Օվալաձեւ աշխատասենյակում: Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության»։

Կարճ ասած, տեղի ունեցավ այն, ինչը ենթադրում էինք (https://iravunk.com/?p=306633&l=am): Որ Զելենսկին կարող է նաեւ գնալ Սպիտակ տուն, բայց դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ի հետ պայմանագիրը սկտորագրվի: Այսինքն, գրեթե միանշանակ է, որ ԱՄՆ-ն անցնելու է ուկրաինական հարցով իր «Բ» պլանին:

Բայց նաեւ չբացառենք, որ հենց սա էր Զելենսկու նպատակը: Իզուր չէր, որ մինչ այս նա հանդիպել էր բրիտանացիների հետ Իռլանդիայում։  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ