Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ

Ռուբեն Վարդանյանի ազատության կոչերի ու խնդրանքների աշխարհագրությունը պետք է ընդլայնել. Բալասանյան

Թեմա

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր եւ մյուս հայ քաղբանտարկյալների: Նա ընդգծել է, որ եթե այսօր ոտքի չկանգնենք, կվտանգենք հետագա սերունդների եւ հայ ժողովրդի գոյությունը։ Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է Ռուբեն Վարդանյանի հյուծված եւ կապտուկներով լուսանկարը՝ Բաքվի դատարանից: Իսկ ավելի վաղ նրա փաստաբան Գենսերը եւս կոչով դիմել էր միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

Չե՞ք կարծում, որ այլեւս կոչերն ուուղերձները պետք է հասցեական լինեն եւ կոնկրետ քայլեր պահանջվի այն մարդկանցից, որոնք անձնապես շատ լավ ճանաչում են Ռուբեն Վարդանյանին:

— Նախ ասեմ, որ դատավարության նմանվող այդ ֆարսից հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատացել է: Եվ՝ այո՛, նաեւ համաձայն եմ, որ հայտարարությունները պետք է ավելի հասցեական լինեն: Չեմ կարծում, թե Հայաստանում կա գեթ մեկ հայ, ով մտահոգ չէ Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, Բաքվի բանտերում պահվող մեր մյուս գերիների եւ պատանդների առողջությամբ: Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի անձին, իսկապես, կարծում եմ, որ հնչող հայտարարություններն իրենց աշխարհագրությունը պետք է ընդլայնեն, եւ պետք է ընդգրկեն այն մարդկանց շրջանակը, ում հետ անհատապես եւ անձնապես մտերմիկ հարաբերություններ է ունեցել նա իր գործունեության ընթացում եւ որոնք այսօր հեղինակություն են վայելում աշխարհում ու Ադրբեջանի վրա կոնկրետ ճնշում կարող են գործադրել:

Խոսքս առաջին հերթին, իհարկե, Մեծ Բրիտանիայի մասին է, ում ներկայիս թագավոր Կարլ Երրորդի, իսկ այն ժամանակ՝ արքայազն Չարլզի հետ Ռուբեն Վարդանյանը բավականին մոտ հարաբերություններ ուներ: Սա վկայում են այն լուսանկարները, որոնք կային ժամանակին տարածված համացանցում: Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանում լուրջ տնտեսական ներկայացվածություն ունի եւ նկատի ունենալով, որ բրիտանական հետախուզության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրն Ալիեւի հաճախակի հյուրն է, Ռուբեն Վարդանյանի ընտանիքի եւ նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից կարելի է եւ պետք է, պարզապես, դիմում-նամակ հղել՝ ուղղված Կարլ Երրորդին: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանի կնոջ հրեական պատկանելիությունը հաշվի առնելով՝  կարծում եմ նաեւ հրեական համաշխարհային կազմակերպություններին է պետք ուղարկել նամակ-խնդրանքներ, որպեսզի նրանք եւս փորձեն այս հարցը բարձրացնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել: Ես կողմ չեմ, որ այդ հայտարարությունները սահմանափակ լինեն եւ նախատեսված լինեն միայն սահմանափալ շրջանակների համար:

Ի դեպ, Ռիչարդ Մուրի հետ հանդիպումներ ունենում էր նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, գուցե նա՞ պետք է առաջնահերթ դիմեր: Եվ ընդհանրապես՝ մի՞թե Ձեր նշած անձինք չէին կարող ինչ-որ քայլ անել այս ուղղությամբ՝ առանց սպասելու դիմում-խնդրանքների:

— Գիտեք, արտաքին քաղաքականությունը եւ առհասարակ՝ քաղաքականությունը,  այնքան էլ պարզ չէ, ինչպես մենք ենք պատկերացնում: Ցավոք սրտի,  քաղաքականությունում բարոյականությունը պետական եւ մանսավոր շահերի արանքում միշտ կորչում է եւ մղվում երկրորդ-երրորդ պլան: Հուսալ, թե իրենք ենթագիտակցության այնպիսի բարձր մակարդակ կդրսեւորեն, որ չեն սպասի, իրենց դիմեն, իրենք քայլեր կձեռնարկեն, այդպես չի լինի: Բայց եթե լինի հասարակական պահանջ եւ եթե միջնորդության մեջ տեղադրվեն այն լուսանկարները, որոնք ժամանակին արվել են, արքայազն Չարլզի մասնակցությամն եւ Ռուբեն Վարդանյանի ներկայությամբ, գուցե «սայլը տեղից շարժվի»: Նաեւ չմոռանանք, որ Ռուբեն Վարդանյանի ընկերությունը կամ ընկերություններն ինտենսիվ տնտեական հարաբերություններ են ունեցել Մեծ Բրիտանիայի շրջանակների հետ: Այս ամենը պետք է, այսպես ասած, ջրի երես հանել եւ դրանով թարմացնել բրրտանական իշխանությունների եւ նաեւ այն մարդկանց հիշողությունը, ովքեր Ռուբեն Վարդանյանի գործունեության ծաղկուն շրջանում եղել են նրա կողքին եւ ցույց են տվել իրենց անձնական մտերմությունը նրա հետ: Ժամանակն է, որ այդ մարդիկ եւս  գան հրապարակ՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, եւ իրենց ձայնը բարձրացնեն աշխարհով մեկ, որտեղ էլ լինեն:  Պետք է պահանջել շուտափույթ ազատում նրան եւ մյուս հայ գերիներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»65+ տարիքային սահմանափակումը վերացվեցՕրվա խորհուրդ. Մայիսի 8

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված