Ամերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվել Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Մթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն Ազիզյան Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին Հոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվում

Վարդան Ղուկասյանը ողջ է, պարզապես չգիտենք, թե որ կառույցում է նա այս պահին. ԴՕԿ կուսակցության նախագահ. տեսանյութ

Ներքաղաքական

Ուր է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը. այս հարցը թերեւս վերջին օրերին ամենից շատ հնչող հարցերից է: Տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն հստակ ոչ մի պատասխան այդպես էլ չի հնչում: Հարցին պարզաբանում տալու համար, ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ, Վարդան Ղուկասյանի համակիրների հետ միասին նամակ փոխանցեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, վերջինիս մասին տեղեկություն ստանալու ակնկալիքով: Ի վերջո, ի՞նչ է կատարվում «Իրավունք»-ի հետ զրույցում ԴՕԿ կուսակցության նախագահը փակագծեր է բացել:

— Հայտարարությամբ էիք հանդես եկել եւ հրատապ հավաք կազմակերպել ԱՄՆ դեսպանատան դիմաց եւ նամակ փոխանցեցիք դեսպանին: Ի՞նչ բովանդակություն ուներ նամակն, ի վերջո, ի՞նչ է կատարվում:

— Վերջին զրույցը Վարդան Ղուկասյանի հետ եղել է սույն թվականի փետրվարի 25-ին, այնուհետ կապը ընդհատվել է: Քանի որ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ-ում հատուկ կացության քաղաքացի է եւ պաշտպանվում է պետական կառույցների կողմից, ես դեսպանին նամակ հղելով՝ ցանկանում եմ պարզաբանում մտցնել, թե որտեղ է այս պահին Վարդան Ղուկասյանը:

— Ի՞նչ կարող է տեղի ունեցած լինել, որ նա կապի դուրս չի գալիս:

— Հենց դա է մեր մտահոգությունը: Ցանկանում ենք տիկին դեսպանից ճշտել, թե ինչ տեղի ունեցավ պարոն Ղուկասյանի հետ: Գուցե պահվում է նրանց մոտ, գուցե այլ անձանց մոտ: Սպասենք դեսպանի պատասխանին: Թե երբ կլինի պատասխանը, չեմ կարող ասել, սակայն հենց եղավ, այն կհրապարակեմ: Դրանից հետո՝ կոչ կանեմ բոլորին հավաքվել Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ:

— Կարծում եք, նրա դեմ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում:

— Այո, ես սա համարում եմ քաղաքական հետապնդում: Գյումրու ընտրությունների նախաշեմին տեղի ունեցավ այս ամենը: Մինչ այդ նման դեպք չի եղել, նա 2 օրը մեկ՝ 2 ժամից ավելի եղել է եթերում, լուծել քաղաքացիների խնդիրները, կատարել հայտարարություններ: Այո, սա քաղաքական հետապնդում է՝ ոմանց ձեռքերը հասնում են ամենուր, որ քաղաքն էլ դա լինի:

— Դուք Ձեր սոցիալական էջով հորդորում եք զերծ մնալ ցանկացած հատարարություններից: Սակայն, տեսնում ենք, թե ինչպես է լրահոսը ողողված լուրերով, որ իբր Վարդան Ղուկասյանին խոշտանգել են, նա հիվանդ է, նրան առեւանգել են: Նույնիսկ շրջանառվում էր, թե նա մահացել է: Վերջապես ո՞րն է իսկությունը:

— Ցավոք, շատ լրատվականներ կեղծ լուրեր են տարածում՝ դիտումներ հավաքելու համար: Մեզ հետ անգամ չեն խոսում, չեն համաձայնեցնում: Ես խնդրում եւ հորդորում եմ զերծ մնալ ստահոդ լուրերից եւ մի քանի լայքերի համար նման կեղծ ինֆորմացիաներ չտարածել եւ հետեւել ԴՕԿ կուսակցության պաշտոնական էջին: Ստանալով դեսպանի պատասխանը` ես պարզաբանում կմտցնեմ: Պետք չէ տրվել սադրանքներին եւ հավատալ կեղծ լուրերին: Ինչ ասես տարածում են,՝ սպանել են, ծեծել են: Վարդան Ղուկասյանը հավի ճուտ չէր եւ գտնվում էր հատուկ հսկողության տակ ու նրան չէին կարող խոշտանգել: Ինչ վերաբերում է առողջությանը, ապա բոլորս էլ ունենք առողջության խնդիրներ: Ես ինքս վատառողջ էի, սակայն շարունակում ենք աշխատել: Պարոն Ղուկասյանն էլ, բնականաբար, աշխատում է 24 ժամ, լուծում հասարակությանը հուզող հարցերն ու խնդիրները: Նա քնում է ընդամենը 4 ժամ, որպեսզի հասցնի պատասխանել բոլորի նամակներին: Բնական է, մարդ է ու այսքան լարված աշխատելով՝ կունենա առողջական խնդիրներ: Այո, վերջին շրջանում ուներ ճնշման տատանում, բայց դա չի նշանակում, որ կապը պիտի ընդհատվեր: Վարդան Ղուկասյանը ողջ է, պարզապես մենք չգիտենք, թե որ կառույցում է նա այս պահին: Հետեւաբար դիմել ենք դեսպանին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ամերիկյան սուպերմարկետներում սկսվել է 3D տպիչով պատրաստված միսը վաճառվելԱդրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվումԵրևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբԵղանակը ՀայաստանումԵղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված