Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ազատ խոսքը ճնշվում է, ընդդիմադիր գործիչները ենթարկվում են հետապնդումների

Ներքաղաքական

Ի՞նչի հասցրեց նիկոլի իշխանությունը․ համատարած հակահայության, ողբերգության, զոհերի, ՀՀ սուվերեն տարածքների  եւ  Արցախի կորստի։ 
Արցախը, որը դարեր շարունակ եղել է մեր ազգային ինքնության անբաժան մաս, այժմ, այս վայ-իշխանության  կողմից  վերածվել է քաղաքական առուծախի առարկայի։ 


Այն օրերին, այն ժամանակ, երբ  մեր հերոսները Արցախում  արյուն էին թափում հայրենի հողի, մեր դարավոր հայրենիքի  պաշտպանության համար, Փաշինյանն ու իր թիմը ողորմելի  առեւտրականի պես սեղանի շուրջ  համաձայնում էին ազգադավ պարտության հետ։ Դե, իսկ չարաբաստիկ պատերազմից հետո ոչ մի իրական քայլ չի ձեռնարկվել Արցախի ժողովրդի պաշտպանության, վերադարձի և ինքնիշխանության վերականգնման համար։
Էլ չեմ խոսում այն մասին, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին սրանք իսպառ լռեցին։
 Հայաստանի ներսում իշխանությունը սկսել է կիրառել եւ ցայսօր կիրառում է բռնապետական գործիքակազմ՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ոստիկանական դաժանությունն արդեն  նորմ է դարձել, ոստիկանական համակարգը թշնամու պես է գործում ընդդեմ ՀՀ քաղաքացիների։ Ազատ խոսքը ճնշվում է, ընդդիմադիր գործիչները ենթարկվում են հետապնդումների, իսկ առավել  համարձակ հասարակական գործիչները պիտակավորվում են որպես «պետության թշնամիներ»։
Եւ այս իրավիճակի  մոդեռատորը մեր պետության իրական թշնամիներն են։ 
27․02․2025

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ