Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Ու՞ր է անհետացել Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման պայքարից

Ներքաղաքական

Քաղակտիվիստ Արթուր Չախոյանը վերջերս հարց էր բարձրացրել, թե ինչպես են երեւանցիները վերաբերվում Հայկ Մարությանի անհետանալուն՝ տրանսպորտի թանկացման պայքարից: Նա ընդգծել է, որ օրինակ` իր համար շատ անսպասելի էր եւ անընդունելի, քանի որ նա, հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, հանրությանը կոչ էր արել բոյկոտել տրանսպորտի թանկացումը, սակայն պայքարից անհետացել է՝ իր կոչ արած քաղաքացիներին թողնելով անհասկանալի անորոշության մեջ։ Ըստ Չախոյանի` մտածելու տեղիք է տալիս Հայկ Մարությանի անհետանալը բոյկոտի ամենաակտիվ փուլում, չէ՞ որ իր քաղաքական ուժն ի զորու է մեծ ազդեցություն ունենալ բոյկոտի արդյունքի վրա, սակայն այդ ուղղությամբ ոչ մի գործողություն տեղի չի ունենում: Այս հարցերի պատասխանը «Իրավունք»-ը փորձեց ստանալ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու ՔՐԻՍՏԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ զրույցում:


— Մեղադրանքներ են հնչում Ձեր ուժին նախընտրական շրջանում առաջնորդած քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի անվան շուրջ: Շատերի մոտ հարց  է առաջացել, թե որտեղ է նա այժմ գտնվում եւ ինչու տրանսպորտի դեմ պայքարի ընթացքում  պասիվացավ: Ո՞րն է այդ ամենի պատճառը:   


— Կարծում եմ, որ մեկնաբանելու բացարձակապես ոչինչ չկա, որովհետեւ ընդամենն օրեր առաջ է Հայկ Մարությանը հանրայնացրել իր ասելիքը եւ եթե առաջին օրերը ուղիղ եթերների տեսքով հենց երթուղայինների միջից էին, ապա այժմ եւս պայքարը շարունակվում է, բայց այդքան չի հանրայնացվում: Կարեւորն այն է, որ արվում է աշխատանքը: Ե՛վ նա, ե՛ւ նրա թիմի անդամները, տարբեր տրանսպորտային միջոցների հետ կապված, նկարահանումներ են կատարում, եւ դրանք համացանցում են հրապարակում: Կարծում եմ, որ կարիք չկա, որ այդ ամենն ամեն անգամ անի հենց Հայկ Մարությանը: Ինքը քաղաքում է եւ իր աշխատանքը շարունակում է այնպես, ինչպես սկսել է:   
Եթե տարբեր գնահատականներ են տալիս, պարզապես, կողքից տարբեր մարդիկ, ապա այդ ամենը մեկնաբանել ինքս չեմ կարող արդեն, քանի որ դա իրենց պատասխանատվության մեջ է, ովքեր խոսում են ամենօրյա ռեժիմով եւ քննարկում, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ այդ հարցի վերաբերյալ: Այստեղ որեւէ փոփոխություն չկա, եւ պետք է հիշել նաեւ եւս մեկ կարեւոր բան: Դա այն է, որ բոյկոտ անում է ոչ թե Հայկ Մարությանը եւ իր թիմը, կամ «Մայր Հայաստան»-ը եւ այդ խմբակցության թիմը, այլ բոյկոտը անում է երեւանցին:
Այսինքն՝ երեւանցին ասելիք ունի քաղաքային իշխանությանը եւ չի հարմարվում մեր այն իրականությանը, որը կիրառում է քաղաքային իշխանությունը` թե՛ սկզբնական 300 դրամի հնարավորության բացառապես նոր կարգը, որից հետո այն, որ մեկ գիշերվա մեջ դա 50 տոկոսով էժանացավ, թե՛ 50 տոկոսով գինը բարձրացնելը, թե՛ ծառայության որակը, որը հրամցվում է երեւանցուն ահռելի բացերով. առանց որեւէ իրավական հիմքի ինչ-որ քաղաքացիներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, վարորդը, որը իջեցնում է մեքենայից ուղեւորին: Օրերս ինքս եւս անդրադարձա այն վարորդին, որը թոշակառու պապիկին, ով առհասարակ անվճար երթեւեկելու իրավունք ուներ եւ իր առողջական վիճակից ելնելով՝ չէր հասել դեպի թաղապետարան՝ իջեցրել էին եւ թույլ չէին տվել, որպեսզի այդ մարդը տեղաշարժվի հասարակական տրանսպորտով:
Ուղղակի, ցավոք սրտի, մեր քաղաքային իշխանությունը չի կարողանում ընկալել, որ սա հանրային ծառայություն է, եւ վարորդը չունի որեւէ իրավունք որեւէ իրավական ակտով խախտել երթեւեկությունը, կաթվածահար անել փողոցները եւ ասել այլեւս չեմ վարում մեքենան: Համացանցում կան տարբեր հրապարակումներ, որտեղ ասում են, թե մեր աշխատավարձից գանձվում է եւ այլն: Փետրվարի 10-ին քաղաքապետին գրել եմ նամակ , որում պահանջում եմ աշխատանքային պայմանագիրը, ինչն այժմ եւս կա, սակայն ես ուզում եմ պաշտոնականը տեղադրել, որտեղ շատ պարզ կերպով գրված է վարորդի պատասխանատվության մասին, բացարձակապես չկա նման իրավասություն, որն այսօր իրացնում են վարորդները եւ նաեւ քաղաքապետարանի ու թաղապետարանների տարբեր աշխատակիցներ: Ամեն ինչ, կարծում եմ, բավականին մանրամասն կերպով համացանցում ներկայացված է հանրության ուշադրությանը:


— Շատերին հետաքրքրում է նաեւ այն հարցը, որ անհասկանալի էր այն, թե ինչո՞ւ Մարությանը հենց Երեւանի ավագանու ընտրություններից հետո պասիվություն դրսեւորեց, իսկ հետո հայտարարեց տրանսպորտի թանկացման մասին՝ այն դեպքում, երբ քաղաքում արդեն տարբեր իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն նա, հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, կարծես թե, չձեռնարկեց որեւէ քայլ:


— Գիտեք, ես չեմ ուզում դա մեկնաբանել, քանի որ մեկն ուրիշ բան է լսում եւ տեսնում, ես բոլորովին այլ բան եմ տեսնում եւ լսում: Այն քաղաքացին, որն այդ մեկնաբանումը տվել է, եւ դա հայտնվել է համացանցում, միայն իր սեփական կարծիքն է, եւ նա այդպես է կարծում, եւ դրա իրավունքը բոլորն ունեն: Շատ ավելի մանրամասն, կարծում եմ, կարելի է զրուցել հենց Հայկ Մարությանի հետ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված