Չեմ հրաժարվել մենամարտից. Արման Ծառուկյանը` տարածված լուրերի մասին
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը պատասխանել է այն տեղեկություններին, թե իբր հրաժարվել է մենամարտել Ջասթին Գեյջիի դեմ։
«Ես չեմ ասել՝ ոչ, ես չեմ հրաժարվել մենամարտից։ Ես անմիջապես ընդունեցի մենամարտի առաջարկը, բայց խնդրեցի, որ այն կայանա միջանկյալ քաշային կարգում (72,5 կգ), քանի որ կշռման արարողությանը մնացել էր ընդամենը 11 օր։ UFC-ից պատասխանեցին, որ դա հնարավոր չէ»,– Instagram-յան իր էջում գրել է Ծառուկյանը։
Ավելի վաղ նորզելանդացի Դեն Հուկերը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել պայքարից։ Գեյջին սոցցանցերում գրել էր, որ այս մենամարտն առաջարկվել է Ծառուկյանին, սակայն նա հրաժարվել է։