Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

«Ռեալը» հայտնել է տրանսֆերային նպատակների մասին

Սպորտ

 

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին։ «Սերուցքայինները» նախատեսում են անցկացնել տրանսֆերային ամառը գրեթե առանց նոր ձեռքբերումների։ «Արքայական» ակումբը ցանկանում է միայն ձեռք բերել Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդին «Լիվերպուլից»՝ պաշտպանության աջ եզրը ուժեղացնելու համար։

Մադրիդցիները մտադիր են շարունակել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող աստղերին ձեռք բերելու ռազմավարությունը։ Նույն մոտեցումն էին կիրառել անցյալ տարի Կիլիան Մբապեի դեպքում, և այժմ այդպես են ծրագրում վարվել նաև Տրենտի պարագայում։

 

«Ռեալի» համար առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանը լինելու է հանգիստ, եթե իհարկե չլինի արտառոց իրավիճակ, օրինակ՝ Վինիսիուս Ժունիորի կամ Կառլո Անչելոտիի հեռացումը։

Ակումբում վստահ են, որ կենտրոնական պաշտպանության խնդիրը լուծվել է Ռաուլ Ասենսիոյի առաջընթացի շնորհիվ, ինչը կարող է օրինակ ծառայել մյուս երիտասարդ պաշտպանների համար։

Բացի այդ, նշվում է, որ Լուկա Մոդրիչը հավանաբար կմնա ևս մեկ մրցաշրջան, Դանի Սեբալյոսը հակված է պայմանագրի ժամկետի երկարաձգմանը, իսկ Օրելիեն Չուամենիի վերջին շրջանում ցուցադրած վստահ խաղը վերջ է դրել Մարտին Սուբիմենդիի նկատմամբ հետաքրքրվածությանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ