Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am «Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներին Կոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Տոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուր Վտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սաֆարյան Նեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն Սաֆրաստյան Նովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)

Թուղթուգրի ազդեցությունը 7 տարի է, սատանայի եւ Նիկոլի դաշինքն ավարտվելու է այս տարի. Աճեմյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է Աջափնյակ վարչական շրջանի ԵԿՄ նախկին փոխնախագահ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼԻ ԱԹՈՌԸ ԽԱՐԽԼՎԱԾ Է, ՈՒՇ ԿԱՄ ԿԱՆՈՒԽ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏՔ Է ՏԱ»

— Արդեն 7 տարի է` Նիկոլ Փաշինյանն իշխանության է: Այս ընթացքում ընդդիմության պայքարը տվեց զրո արդյունք, եւ հիմա էլ «սայլը տեղից չի շարժվում»: Այլեւս ի՞նչ սպասել:

Չէի ասի, թե արդյունքը զրո է: Հիվանդությունն էլ է այդպես, ժամանակի ընթացքում վիճակը կա՛մ ավելի վատանում է, կա՛մ՝ դեպի լավն է գնում: Հիմա հուսով եմ, որ մեր բոլոր հիվանդությունները կհաղթահարենք, կբուժվենք: Ինչ Նիկոլը եկել է իշխանության, ամեն ինչ փորձեցինք, հաջողության չհասանք, որովհետեւ միասնություն չկա ընդդիմության մեջ, բայց չեմ ուզում ցավալի պատճառներին անդրադառնալ: Վերջերս հաճախ եմ կատակում, թե՝ թուղթուգրի ազդեցությունը 7 տարի է, սատանայի եւ Նիկոլի դաշինքն այս տարի ավարտվելու է: Մնում է մեր ժողովրդի, ընդդիմադիր քաղաքական ուժերի գիտակցությունը բարձրանա, եւ իրավիճակը կփոխվի:

Լավատեսորեն եք տրամադրված, բայց Նիկոլ Փաշինյանն այնքան «դուխ» է հավաքել, որ նախկին երեք նախագահներին հրավիրում է բանավեճի ու ոգեւորվում, որ իր հետ ոչ ոք չի ուզում բանավիճել:

Ուժեղ երեւակայություն ունի, եթե այդպես է կարծում: Իրականում նա լավ գիտի, որ իր ժողովրդականությունն օր օրի անկում է ապրում եւ կարող է էլի չհաջողի: Իր աթոռը խարխլված է, ուշ կամ կանուխ նա շատ բաների համար պատասխան պետք է տա: Իշխանությունում 7-ամյա մեղրամիսն աստիճանաբար ավարտվում է, եւ նա նստած սցենարներ է պատկերացնում, թե վաղը իշխանությունում եթե չլինի, ինչպես են իրեն հարցաքննելու, բանտարկելու: Դրա համար է այսօրվանից ուզում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինքը ոչ մի հարցում մեղավոր չէ: Հոգեբանական այս զգացմունքները նրա մոտ սաստկացել են: Նա շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ փորձանք է գալու: Փորձում է թեթեւացնել իր վիճակը:

«ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԴ ՄԵԿՆ ԷԼ ԱՐԵՑ, ԿԻԵՎՅԱՆ ԿԱՄՈՒՐՋԻՑ ՎԱՅՐ ԿՆԵՏՎԵՄ»

— Հիմա ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի հետ նույն տանիքի ներքո ապրող Աննա Հակոբյանը եւ մինչեւ անգամ քաղտեխնոլոգները կանխատեսում են, թե նրան պատրաստում են որպես վարչապետի թեկնածու:

Այսինքն՝ ինչ-որ մեկը կարծում է, որ այդքան դեբի՞լ է մեր ժողովուրդը, թե՞ ապուշ է, որ դա հանդուրժի: Ի՞նչ տարբերություն՝ Նիկոլ, թե՝ Աննա, անկախ նրանից՝ «զագսի» թուղթ ունեն, թե՝ ոչ, երկուսը մեկ մարմին են ու մեկ սատանա: Այդքան անտրամաբանող չի կարող լինել մեր ժողովուրդը, որ թույլ տա Նիկոլին հեռացնեն, Աննային բերեն: Եթե մեր ժողովորդն այդ մեկն էլ արեց, Կիեւյան կամուրջից վայր կնետվեմ:

— Այդուհանդերձ, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դեռ օրակարգ են թելադրում, նրանցով է ողողված լրահոսն ու համացանցը…

Այո՛, որովհետեւ մեր ժողովուրդն ուրիշ բան չունի զբաղվելու: Իրենք մեզ են զբաղեցնում, ժողովուրդն էլ իրենցով է զբաղվում: Երկու կողմն էլ զբաղվում են: Ժողովուրդը հոգնել է խելացի բան խոսելուց, բայց ուրիշ բան չկա: Եթե ուշադիր նայեք, մարդիկ արդեն հայհոյում են, ձեռք են առնում, նույնիսկ ֆեյքերն են քչացել, ես իրենց պաշտպանող ֆեյքեր չեմ տեսնում: Երեւի, նրանք էլ հոգնեցին կամ մեղայի եկան: Ժողովրդի մեծամասնությունն այսօր ծիծաղում է, լրահոսում նրանց մասին լուրերի տակ ծիծաղի նշան է դնում կամ՝ ինչ ասես, չեն ասում: Իրենք վերջացած են, պարզապես, ծաղրածու են դարձել:

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՎԱԽԿՈՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ»

— Հետեւապես, էլ ի՞նչ պետք է լինի, որ ընդդիմությանը հաջողվի հեռացնել այս իշխանությանը:

— Ես եկել եմ այն եզրակացության, որ, կներեք, բայց, պարզապես, «պլորով» ղեկավար չկա, որ Նիկոլին հեռացնելու պատասխանատվություն վերցնի իր վրա: Դրա համար էլ նրա իշխանությունը շարունակվում է: Փողոցային շարժումների ղեկավարները վախկոտ անձնավորություններ են եղել: Սա է իրականությունը, հակառակում ինձ որեւէ մեկը չի կարող համոզել: Իրական ղեկավարը, իր կյանքը ռիսկի դնելով եւ զոհաբերելով, կենաց- մահու կռիվ կտար: Մինչդեռ ժողովրդին էին քայլացրել, ասում էին՝ հեռախոսի լույսերը վառեք, անջատեք… Հետո՞, Նիկոլն այդպիսով կհեռանա՞: Հարգում եմ բոլորին, ես էլ եմ մասնակցել բոլոր երթերին ու հանրահավաքներին, ենթարկվել եմ ընդդիմադիր ղեկավարներին, որ ասում էին՝ աջ քայլեք, հետո ձախ քայլեք, հետ դարձեք, ոստիկաններն էլ մեզ էին բռնում: Չեմ փոշմանել այդ ամենի համար, բայց հիմա խոսում եմ մեդալի հակառակ կողմի մասին, որ մենք հզոր, անձնազոհ ընդիմադիր ղեկավար այդ ընթացքում չենք ունեցել, ինչի համար էլ Նիկոլի իշխանությունը գոյատեւել է մինչեւ այսօր:

— Պարոն Աճեմյան, այսինքն՝ փողոցով այլեւս չե՞ք տեսնում իշխանափոխության հնարավորություն:

— Նույն ձեւ, ինչպես եղավ 2018-ին, չի լինի: Ժողովրդին գիտակցությունը բարձրացնելով պետք է հասնել Նիկոլի եւ ՔՊ-ի հեռացմանը: Ընտրություններն էլ հեռու չեն, եթե մեր ժողովուրդը խոհեմ գտնվեց, իր քվեներով կարող է չընտրել: Իսկ եթե խարդախություն արեցին, այդ ժամանակ ենթադրում եմ, որ ժողովուրդն այլեւս չի համակերպվի: Շեշտում եմ՝ ընդամենը ենթադրում եմ:

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ Է ՈՐՊԵՍ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԱՃԵՑՆՈՂԻ»

— Ընտրությունների ժամանակ էլ փորձը ցույց է տալիս, որ լինում է այնպես, ինչպես հիմա տեսնում ենք Գյումրիում: Ընդդիմությունը փոխանակ միավորվի, ամեն մեկն իր թեկնածուին է առաջ բերում եւ սկսում են փոխանակ՝ ՔՊ-ին հեռացնելու հարցը քննարկել, այլ իրար քննադատել:

Անկեղծ ասած, Գյումրիի քաղաքագլխի ընտրություններն այնքան երկրորդական են: Ինձ համար հետաքրքիր չէ, ես այդ թեմաներով չեմ զբաղվում: Ձուկը գլխից է հոտած, իսկ գլուխը Նիկոլն է: Մեր հիմնական հարցերը թողած՝ դեպի Արեւմուտք ենք գնում, Ռուսաստանի դեմ ենք արտահայտվում, այսպիսի մեծ հարցերը թողած, թե ով կլինի ժամանակավոր քաղաքապետ, ով չի լինի, միեւնույնն է, որովհետեւ ոչ մեկն էլ օգուտ չի տալու գյումրեցուն: Հիմնական խնդիրն այն է, որ մեր հայրենիքի հիմքերը չխարխլվեն, ամուր պահենք, չթողնենք ներքին դավաճանները հայրենիքի հիմքերը ջարդեն, փշրեն վերացնեն: Ես անձնապես դրա դեմ եմ պայքարում, ճիշտ է, հականիկոլականներս ոչ մի գործնական եւ շոշափելի արդյունք չունենք, բայց եթե մենք էլ չլինեինք, վաղուց հիմնահատակ վերացրել էին երկիրը, հիմա գոնե մեր նմանների շնորհիվ մեկ-մեկ երկու քայլ հետ են քաշվում:

— Բայց հե՞տ են քաշվում, արդեն Ադրբեջանի նախագահ Ալիեւի պահանջով Սահմանադրություն են ուզում փոխել, Անկախության հռչակագիրն է վտանգի տակ: Ի՞նչ սպասել այս ամենից:

2018 թվականից ասել եմ, որ ներքին դավաճանները գտնվում են դարպասներից ներս: Նիկոլն իրենց դրածոն է, դրա համար էլ Ալիեւը Սահմանադրությունդ էլ կփոխի, բանակդ էլ կփչացնի, ծառայությունը երկու տարվա փոխարեն՝ մեկ տարի կսարքի, հետո` 6 ամիս, ապա 3 ամիս կսովորեն եւ վերջ, կասեն՝ ծառայել պետք չէ: Բայց Ալիեւը թող լավ իմանա՝ այս իշխանություններից հետո՝ ինչ պայմանավորվածություն կա Նիկոլի օրոք, հեչ է լինելու: Նիկոլենք էլ են պատասխան տալու, Ալիեւն էլ: Մենք կռվել էլ գիտենք, հող հետ վերադարձնել էլ, ուղղակի, մեր ժողովրդին ընդամենը փոքրիկ մի հաղթանակ է պետք: Մեր ժողովուրդը շուտ ոգեւորվող է, շուտ բռնկվող եւ շուտ էլ սառող: Ես զինվոր եմ, ինձ նման մարդու համար չկա մի հարց, որ զենքով չի լուծվում, եթե պետությունդ, ազգդ խնդիրներ ունի:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարեսկզբին արձագանքելով Փաշինյանին` ասում էր, թե արդեն պատմական փաստ է, որ հազարամյակների հայկական Արցախը վերջինիս արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ նրան այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։

Ճիշտ է ասում, բայց Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ իր անունն էլ պատմությունը հիշատակելու է որպես դավաճաններ աճեցնողի: Մեկը սեւ սատանա է, մյուսը՝ կարմիր, բայց երկուսն էլ սատանա են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. ՊեդրիՍպասվում է հորդառատ անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտՓաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում«Ոչ ոք ողջ չի մնա»․ Պակիստանի ՊՆ ղեկավարը սպառնացել է ողջ աշխարհինՀՐԱՏԱՊ. Բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել․ խառնաշփոթ իրավիճակ օդանավակայանումԿիևը ցանկանում է «սառեցնել» հակամարտությունը Ռուսաստանի հետ առաջին գծում. ԱՄՆ բանագնացԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top