Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Եվրոպական սիրավեպ եւ դեպի Ռուսաստան թախծոտ հայացք. Նիկոլը նոր ռազմավարություն ունի

Թեմա

Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների` Նիկոլ Փաշինյանը ներքին նոր ռազմավարություն է ընտրել յուրայինների համար: Ծրագիրը հետեւյալն է՝ իրականությունը շղարշել նրանով, թե Արեւմուտքում ոչինչ էլ տեղի չի ունենում, իրենք էլ այնտեղ սիրված ու ընդունված են, դեպի Եվրամիություն գնալն էլ միանգամայն լուրջ է: Իսկ տակից ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին լիազորել են ռուսների ուղղությամբ ինտենսիվ աշխատանք տանել:

Այս համատեքստում է, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ եւ նրա հետ քննարկել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Բացի այս, անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին: Ավելին՝ ըստ նույն տեղեկությունների, հաջորդիվ էլ նախատեսվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:

Երկու լարի վրա խաղալով` Փաշինյանը նպատակ ունի ժամանակ շահել՝ մինչեւ կհասկանան, թե աշխարհաքաղաքական պրոցեսների վերջնարդյունքում ով կերաշխավորի իրենց իշխանության կա՛մ մնալը, կա՛մ ապահով հեռանալը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ