Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

«Մահացավ» Նիկոլ Փաշինյանի հերթական «հայրերից» մեկը. Զոհրաբյան

Թեմա

Ըստ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` Գերմանիայում Բունդեսթագի՝ իրենց խորհրդարանական, ընտրություններում «մահացավ» Նիկոլ Փաշինյանի հերթական «հայրերից» մեկը՝ Օլաֆ Շոլցի քաղաքական միավորը:

— Ընդամենը օրեր առաջ Նիկոլը հրապարակեց Մյունխենում Շոլցի հետ ձեռքսեղմումից մի նկար: Այդ ժամանակ Շոլցն ասաց, որ Գերմանիան շարունակելու է իր աջակցությունը նիկոլական Հայաստանին, սակայն նրա քաղաքական միավորը խայտառակ, ջախջախիչ պարտություն է կրել՝ ընտրություններում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը: Հաղթել է աջ կենտրոնամետ պահպանողական ուժը` Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ: Այսինքն` Գերմանիան` որպես Եվրոպայի լոկոմոտիվ երկրներից մեկը, կվադրոբերների Գերմանիայից այլեւս վերադառնում է պահպանողական արժեքային համակարգ, որտեղ հիմքը ընտանիքն է, եկեղեցին է, հին, բարի եվրոպական արժեքներն են, որոնց կրողն ենք մենք: Ավելին` երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը առավել ծայրահեղ աջերն են, որոնք կրկին կոչ են անում որպես հիմք ընդունել ավանդական արժեքները. ընտանիքը՝ տղամարդ եւ կին, եկեղեցին եւ իրենց համար ծայրահեղորեն անընդունելի այս միգրացիոն խայտառակ հոսքը, որ կա Գերմանիայում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ