Թրամփը, կարծես թե, բացեց պանդորայի արկղը. Բալասանյան
Միջազգային
Միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ կարծիքով՝ Ուկրաինայից պահանջելով վերադարձնել 350-500 մլրդ ԱՄՆ դոլար՝ Թրամփը, կարծես թե, բացեց Պանդորայի արկղը։
— Հետեւելով ԱՄՆ օրինակին՝ Սլովակիան կարող է պահանջել Ուկրաինայից վերադարձնել շուրջ 3,5 մլրդ ԱՄՆ դոլարը, որը ռազմական օգնության տեսքով տրամադրել էր Կիեւին։ Այդ թեմայով կարծիք է հայտնել Սլովակիայի ազգային կուսակցության նախագահ Անդրեյ Դանկոն։ Ակնհայտ է, որ հազվագյուտ մետաղների ուկրաինական պաշարները բավարար չեն բոլորի պահանջները բավարարելու համար։ Եվ Ուկրաինան ստիպված է լինելու պարտքերը վերադարձնել տարածքներով։
Մեծ հավանականությամբ Սլովակիայի պարագայում դա կարող է լինել Ուժգորոդ քաղաքը վերադարձնելը, որը Սլովակիան պատմական իրավունքով իրենն է համարում։ Նրա օրինակին անկասկած հետեւելու են Ռումինիան, Հունգարիան եւ Լեհաստանը։ Ուկրաինան դատապարտված է ե՛ւ տարածքով, ե՛ւ իր գոյությամբ։