ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ Սարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - Տորեցկ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ) Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրել Մեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլի Նոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցից

Սորոսը դարձել է նախկին, Իոաննիսյանները՝ «մուրացիկ»

Վերլուծություն

Այն, որ աշխարհում իրավիճակ է փոխվում, շատ արագ թակեց նաեւ Հայաստանի դուռը: Միացյալ Նահանգների նոր վարչակարգի օրոք ոչ միայն փակվեցին սորոսականների եւ այլ տարատեսակ հիմնադրամների շահառուների օդերը, այլ նրանք ուղղակի հայտնվեցին բոմժի կարգավիճակում:

Եվ ահա առաջինը, ով սկսեց աղմկել այդ մասին, կարկառուն սորոսական Դանիել Իոաննիսյանն է, որը տեսանյութ է հրապարակել եւ հայտարարել, որ գումար է փնտրում «Փաստերի ուսումնասիրության կենտրոնի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման» ֆինանսավորման համար: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս աջակցություն եւ դրամական օժանդակություն է խնդրում քաղաքացիներից: Իսկ թե ինչով էին զբաղված նա ու նրա նմանները` այսքան տարի տարբեր գրանտներ ստանալով, արդեն ամերիկացիներն են բացահայտում՝ շեշտելով գրանտակերների հակապետական ու խայտառակ գործունեության մասին:

Համենայնդեպս, Դանիել Իոաննիսյանը հաշվետու չէ հանրությանը ծախսած գումարների համար, ինչի մասին արձանագրել է քաղակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է Դանիել Իոաննիսյանի ղեկավարած թիմը տնօրինել ստացած ֆինանսական միջոցները։ Այս նպատակով դիմել էի, որ ինձ տրամադրեն վերջին հինգ տարվա ընթացքում ստացված գումարների ծախսերի բացվածքը։ Հիմնավոր կասկածներ ունենալով, որ չեն տրամադրի ծախսերի բացվածքը, հստակ նշել էի, «միայն թե չասեք, որ դա պետական գաղտնիք է։

Ի պատասխան՝ ինձ տրամադրվեց հղում uic.am կայքում հրապարակված հաշվետվությանը, որտեղ, սակայն, բացակայում էր ստացված գումարների ծախսերի բացվածքը, ինչպես նաեւ 2024 թվականի ստացած գումարների ֆինանսական հաշվետվությունը։ Կրկին դիմելուց հետո պարզվեց, որ ստացած գումարների ծախսերի բացվածքը, իրոք որ  «պետական գաղտնիք է», - նշել է Չախոյանը եւ հորդորել քաղաքացիներին զերծ մնալ եւ ոչ մի լումա չփոխանցել վերոնշյալ կազմակերպություններին, քանի որ նրանք հաշվետու չեն հանրությանը՝ թե որքան եւ հստակ ինչի վրա են ծախսում գումարները։

ՄԵԿԸ ԼԻՆԻ ՆԻԿՈԼԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԻ, ԲԱ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ Ո՞Վ ՏԵՐ ԼԻՆԻ

Այս ամենն անհարմար դրության մեջ է դնում նաեւ Նիկոլ Փաշինյանին, եթե 2018-ի իշխանափոխության ժամանակ եւ դրանից հետո սորոսականները նրա գլխավոր հենարանն էին, հիմա չի բացառվում, որ նրանք սովից ագրեսիվանան ու դառնան վերջինիս ընդդիմադիր:

Միեւնույն ժամանակ, Փաշինյան Նիկոլը նրանց էլ տեր լինել չի կարող, քանի որ մեկը լինի իրեն տիրություն անի: Ժողովրդավարության անվան տակ տարիներ շարունակ գործունեություն ծավալած գրանտակերների փչած փուչիկն արդեն իսկ պայթել է: Եվ ընդհանրապես, Արեւմուտքի կեղտոտ սավանն է հայտնվել արենայում եւ պարզվել, որ ինչով նրանք էին զբաղված, պարզապես, հակաժողովրդական էր: ԱՄՆ փոխնախագահ Ջեմս Դեյվիդ Վենսն ուղիղ հայտարարել է, որ Եվրոպան նահանջել է իր հիմնական արժեքներից. քարոզել են խոսքի ազատություն, ժողովրդավարություն, իսկ իրենք զբաղվել՝ ճիշտ հակառակով: Վենսը խստագույն քննադատության է ենթարկել Եվրոպայում ներկայումս գերիշխող էլիտաներին, Եվրամիության ղեկավարությանը եւ ակնարկել քաղաքական-գաղափարախոսական եւ արժեքային պայքարի մասին, որի պտուղներն արդեն իսկ երեւում են: Այդ նույն էլիտաների հետ հույսեր կապող Փաշինյանը փաստացի մնացել է անտեր եւ իր հետ միասին հայաստանյան 5-րդ եւ 6-րդ շարասյուները:

ՈՐՈՇ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ ԴԵՌ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ

Նման իրավիճակում թվում էր, թե ընդդիմությունը շատ ավելի արագ պետք է կողմնորոշվի՝ իր արտաքին վեկտորների հարցում, բայց երեկ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը ցույց տվեց, որ՝ ոչ:

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարանը Երեւանում տեղի ունեցած վերոնշյալ նիստին եվրոպացիներին գանգատվեց, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը հետապնդման են ենթարկվում։ Ըստ նրա` ԵՄ-ի պնդումը, թե ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, չի համապատասխանում իրականությանը։

Այս ելույթն առնվազն տարօրինակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ֆոնին: Վերջինիս աշխարհաքաղաքական վերլուծությունը առնվազն պետք է լսած լիներ որդին եւ հույսեր չկապեր, որ եվրոպացիները Նիկոլին մի թթու, մի կծու խոսք են ասելու: Հետեւապես, ումի՞ց ինչ էր ակնկալում Քոչարյան կրտսերը, երբ ԱՄՆ փոխնախագահն է ասում, որ այդ նույն Եվրոպան վաղուց հեռացել է իր իսկ որդեգրած արժեքներից:

Ընդհանրապես, ընդդիմության շարքերում առկա վիճակը նմանվում է «Կիսաբաց լուսամուտների», որտեղ կարիք կա նախ հասկանալու ով ով է, ու ով ինչով է զբաղված: Այս գործառույթը ստանձնել է նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը եւ տեւական ժամանակ է փորձում է հասկանալ, թե ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի` Նիկոլի դեմ պայքարելու ռեսուրսը, երբ «Հայաստան» դաշինքը` որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի. կան ՀՅԴ-ականներ եւ մի քանի երդվյալ քոչարյանականներ, որոնք անհաշտ կռիվ են տալիս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստվերի դեմ ավելի հուժկու, քան իրենց ջանքերը գործադրում են Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար: Օրինակ, առնվազն անտրամաբանական է, երբ քոչարյանականները հակադարձում են, թե՝ եթե ՀՀ երկրորդ նախագահին մեղադրում եք, որ ասում է արտահերթ կամ հերթական ընտրություններով պետք է հասնել իշխանափոխության, հիշեք, որ երբ նա նստած էր, ՀՀԿ-ն 2018-ին ընտրությունների էր մասնակցում: Նախ հիշենք, որ 2018-ին Նիկոլը դեռ Արցախ չէր հանձնել, այսպես ասած, պաշտոնապես էլ դեռ դավաճանի պիտակը ճակատին խփած չէր, էլ չասենք, որ ի տարբերություն ՀՀԿ-ի, որը մասնակցում էր ընտրություններին «Եթե մտահոգ ես…» կարգախոսով, այսօրվա մյուս ընդդիմադիրներն այդ ժամանակ դեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պաշտոններ էին զբաղեցնում, իսկ մյուսները, փրփուրը բերաններին, դեռ «թավշյա հեղափոխությունն» էին փառաբանում: Այնպես որ, ՀՀԿ-ին գոնե այս հարցում մեղադրելը զավեշտ է, ավելին՝ պետք է շնորհակալություն հայտնել ու ներողություն խնդրել, հատկապես, որ նույն կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ազատության համար հենց նաեւ ՀՀԿ-ականներն էին պայքարում, երբ այսօրվա նրա թիմակիցները դեռ կամուկացի մեջ էին:

ՆԻԿՈԼԻ ՄԻԱԿ ՀԵՆԱՐԱՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՆԱՅԻ ԿՐՈՒՆԿԻ ՏԱԿ ԱՊԱՍՏԱՆ ԳՏՆԵԼԸ

Իսկ այս ֆոնին, երբ ընդդիմադիր դաշտում փորձեր են արվում հասկանալ՝ ով ով է, լուսանցքում է մնում Նիկոլ Փաշինյանի «Պլան Էրատոն»:

«Ընդդիմադիր տարբեր ճամբարներ այնքան են զբաղված իրար քարկոծելով, որ Աննա Հակոբյանի համար փաստացի կուսակցություն (իրենց բառերով՝ «շարժում») ստեղծելու մասին հայտարարությունը լրիվ աննկատ անցավ։

Սա այն պարագայում, որ այլ դեպքերում Աննայի ամեն ցնդաբանություն նույն ընդդիմադիրները օրերով ծամծմում-քննարկում են... Այն մասին, որ Աննայի «կրթական» ջղաձգումները նախընտրական բնույթի են, գրել եմ դեռ 2 ամիս առաջ», - ընդգծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Այսպիսով՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնությունը հուշիկ քայլերով վերածվում է քաղաքական շարժման: Վերջինս «Իմ քայլը» հիմնադրամով տեղեկացրել է, որ ձեւավորվել է եւ առաջին նիստն է անցկացրել «Կրթվելը նորաձեւ է» շարժման կենտրոնական կոմիտեն: Կոմիտեի կազմում ընդգրկված են իր գլխավորությամբ՝ իրավաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ: Նիստի օրակարգում եղել է շարժման ռազմավարության մշակումը, մարզային կոմիտեների ձեւավորումը, կոմիտեի աշխատակարգի եւ կառուցվածքի հստակեցումը: Այն ամենը, ինչ պետք է քաղաքական ուժ ստեղծելու համար:

Այլեւս փաստ է, որ Աննա Հակոբյանը պատրաստվում է ընտրական գործընթացների, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հույսեր չի կապում ո՛չ ՔՊ-ի հետ, որի վարկանիշը պլենտուսից էլ ցածր է, ո՛չ էլ իբր ՔՊ-ի շարքերը լքած առանձին ուժերին է հենարան համարում՝ ի դեմս հովիկաղազարյանների եւ հակոբասլանյանների: Ըստ էության, այն ինչ կանխատեսվում էր ամիսներ շարունակ, դառնում է իրականություն՝ Փաշինյանի միակ հենարանը մնում է Աննայի կրունկի տակ ապաստան գտնելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top