Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

«Պոտսդամ-2». Աշխարհում նոր եռյակ է ձեւավորվում

Վերլուծություն

«ՊՈՏՍԴԱՄ-2». ԱՇԽԱՐՀՈՒՄ ՆՈՐ ԻՇԽՈՂ ԵՌՅԱԿ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Ի­րոք, աշ­խար­հում ի­րա­դար­ձութ­յուն­ներն այն կա­տա­ղի ա­րա­գութ­յամբ են զար­գա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=306453&l=am), որ ար­դեն ան­գամ դրանց հե­տե­ւելն է բա­վա­կա­նին դժվա­րա­ցել: Բայց մեկ բան հաս­տատ է՝ տե­ղի են ու­նե­նում այն­պի­սի ի­րա­դար­ձութ­յուն­ներ, ո­րոնք, թեեւ, միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի էին, բայց է­լի չեն դա­դա­րում զար­մաց­նել:

Օ­րի­նակ, դեռ մեկ ա­միս ա­ռաջ ո՞վ կհա­վա­տար, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ն, Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը հա­մա­տեղ կողմ կքվեար­կեն Ուկ­րաի­նա­յին վե­րա­բե­րող բա­նա­ձե­ւին: Նաեւ, որ ա­մե­րիկ­յան նա­զիր-վե­զիր­նե­րը չեն հե­տե­ւի տի­րոջ քայ­լե­րին: Բայց այդ­պի­սի բան էլ տե­ղի ու­նե­ցավ: Խոս­քը Ուկ­րաի­նա­յի վե­րա­բեր­յալ ԱՄՆ-ի ա­ռա­ջար­կած բա­նա­ձե­ւի մա­սին է, ո­րով ան­ցած ե­րեք տա­րի­նե­րին ա­ռա­ջին ան­գամ ոչ թե Ռու­սաս­տա­նին ուղղ­ված դա­տա­պար­տում էր կամ Զե­լենս­կուն «դե­մոկ­րա­տիա­յի հիմ­նաս­յուն» դարձ­նե­լու փորձ, այլ պարզ եւ հաս­կա­նա­լի կոչ՝ «ան­հա­պաղ դա­դա­րեց­նել ռուս-ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը» եւ­ եր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ: Ու պարզ­վեց, որ Բ­րի­տա­նիան, Ֆ­րան­սիան, Հու­նաս­տա­նը, Դա­նիան եւ Ս­լո­վե­նիան միայն ձեռն­պահ են «պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լուն»: Ճիշտ է, Բ­րի­տա­նիան եւ Ֆ­րան­սիան կա­րող էին վե­տո դնել, բայց չա­րե­ցին, հաս­կա­նա­լով, որ այդ­քան բա­ցա­հայտ Վա­շինգ­տո­նին դեմ գնա­լը ոչ մի լավ բան չի խոս­տա­նում:

­Բայց ա­հա, դրան հա­ջոր­դած տա­րօ­րի­նա­կութ­յու­նը. Ֆ­րան­սիան թեեւ ձեռն­պահ էր, բայց հենց նույն օ­րը Թ­րամփն ըն­դու­նեց Մակ­րո­նին: Ու ե­րեւի հան­դի­պումն այն­քան ջերմ էր, որ դրա­նից հե­տո Մակ­րո­նը հան­կարծ հաս­կա­ցավ, որ պետք է զան­գել Պու­տի­նին: Ա­վե­լին, որ եր­կու-ե­րեք շա­բա­թից ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը կա­րող է ա­վարտ­վել:

Ի­հար­կե, քիչ հա­վա­նա­կան է, որ դրա­նով Մակ­րո­նը ցույց տվեց, թե կա­րող է լի­բե­րաս­տա­կան հար­թա­կից թռիչք կա­տա­րել Թ­րամ­փի մոտ. նրա դեմ լի­բե­րա­լա­կան ար­խիվ­նե­րում կոմպ­րո­մատ­նե­րի պա­կաս չկա: Բայց դրա­նով հան­դերձ, նրա նման տա­տա­նում­նե­րը հեր­թա­կան ան­գամ ցույց տվե­ցին, որ Եվ­րո­պա­յում ներ­քին ճա­քե­րը միայն խո­րա­նում են:

Ա­մեն դեպ­քում, նույ­նիսկ դժվար է հի­շել, թե վեր­ջին ան­գամ երբ են ԱՄՆ-ն, ՌԴ-ն­ եւ Չի­նաս­տա­նը միա­սին կողմ քվեար­կել նման սկզբուն­քա­յին թե­մա­յով: Ընդ ո­րում՝ բա­ցա­հայտ դեմ գնա­լով Եվ­րո­պա­յի կամ­քին: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դա ե­ղավ, ինչն ար­դեն իսկ խո­սում է, որ ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րը մտնում են անշր­ջե­լիութ­յան փուլ: Ա­սենք, այդ մա­սին են ակ­նար­կում նաեւ Թ­րամ­փի նոր հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը, ո­րոնք նա հնչեց­րեց Մակ­րո­նի հետ հան­դիպ­մա­նը: Այդ թվում, որ Ռու­սաս­տա­նի հետ մասշ­տա­բա­յին տնտե­սա­կան ծրագ­րեր են մշակ­վում: Ընդ ո­րում, նույն ո­ճի մեջ էր նաեւ գրե­թե զու­գա­հեռ Պու­տի­նի տված հար­ցազ­րույ­ցը: Որ­տեղ, ի դեպ, ՌԴ նա­խա­գա­հը հայտ­նեց, որ Մոսկ­վա­յին չի հե­տաքրք­րում այն 500 մի­լիար­դի թե­ման, ո­րը Թ­րամփն ու­զում է ստա­նալ Ուկ­րաի­նա­յից՝ հան­քե­րի եւ այլ ակ­տիվ­նե­րի տես­քով: Այ­սինքն, Թ­րամ­փը կա­րող է այդ ա­մե­նը վերց­նել: Ե­թե խո­րը նա­յենք, դա ան­գամ ձեռն­տու է Մոսկ­վա­յին: Այ­սինքն, ի՞նչ էր Մոսկ­վան պա­հան­ջում Ուկ­րաի­նա­յից: Նախ, որ ՌԴ-ի կազմ պաշ­տո­նա­պես վերց­ված տա­րածք­նե­րը կմնան ՌԴ-ին: Թ­րամփն ակն­հայ­տո­րեն հա­մա­ձայն է: Հա­ջոր­դը, որ Ուկ­րաի­նան չի դառ­նա ՆԱՏՕ-ի ան­դամ եւ կա­պա­մի­լի­տա­րի­զաց­վի: Թ­րամ­փը նույնն է ա­սում՝ Ուկ­րաի­նան ՆԱՏՕ չի մտնի: Նաեւ, երբ ուկ­րաի­նա­կան ողջ հարս­տութ­յուն­նե­րը նրա­նից վերց­նում են, ա­պա նման ի­րա­վի­ճա­կում հաս­տատ Ուկ­րաի­նան այ­լեւս զին­վե­լու, բա­նակ պա­հե­լու մա­սին ան­գամ մտա­ծել չի կա­րող: Վեր­ջա­պես, Մոսկ­վան ԱՄՆ-ից պա­հան­ջում էր գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններ, այդ թվում՝ ռազ­մա­կան ողջ սպեկ­տո­րով: Դա եւս այս պա­հին ըն­թա­նում է:

­Կարճ ա­սած, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի բո­լոր պա­հանջ­նե­րը բա­վա­րար­վում են: Ա­վե­լին, այդ գոր­ծըն­թա­ցը մեկ այլ է­ֆեկ­տի է հան­գեց­նում: Այն է՝ եր­րորդ գեր­տե­րութ­յու­նը՝ Չի­նաս­տա­նը, եւս ՄԱԿ-ում հան­դես ե­կավ նույն դաշ­տում: Իսկ մինչ այդ, Թ­րամ­փը հնա­րա­վոր էր հա­մա­րել ուկ­րաի­նա­կան թե­ման ՌԴ-ի հետ երկ­կողմ բա­նակ­ցութ­յուն­ներն ա­վար­տե­լուց հե­տո, նաեւ Չի­նաս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ ե­ռա­կողմ գա­գա­թա­ժո­ղով անց­կաց­նել: Ու ՄԱԿ-ի այս դրվա­գը ե­կավ հու­շե­լու, որ դա ա­ռա­վել քան ի­րա­տե­սա­կան է:

Այն է, այս ա­մե­նից ար­դեն ոչ թե ըն­դա­մե­նը «Պոտս­դամ-2» ի հոտ է գա­լիս, այլ դա դար­ձել է «աչ­քի ա­ռաջ դրված»: Պար­զա­պես, ի տար­բե­րութ­յուն 1945թ.­-ի «Պոտս­դա­մի», Բ­րի­տա­նիա­յին փո­խա­րի­նում է Չի­նաս­տա­նը:

Այն, որ այս պա­հին Բ­րի­տա­նիան մե­կը մյու­սի հե­տե­ւից նոր հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­ներ է հրա­պա­րա­կում, կա­րե­լի է հաս­կա­նալ: Այս գոր­ծըն­թաց­նե­րը նրան տե­ղա­փո­խում են հա­մաշ­խար­հա­յին լի­գա­յի երկ­րորդ խումբ, ու իր ու­նե­ցած պո­տենց­իա­լով կա­րող է այդ խմբում հա­վակ­նել մի­ջին կար­գի դե­րի: Ու փոր­ձում է դի­մադ­րել, բայց հաս­կա­նա­լով, որ ա­ռանց ԱՄՆ-ի, հենց դա է Բ­րի­տա­նիա­յի ի­րա­կան կշի­ռը: Իսկ ա­հա Ֆ­րան­սիան ար­դեն վարժ­վել է այդ մի­ջին դե­րին, Մակ­րո­նը պար­զա­պես փոր­ձում է ա­վե­լի ցած չընկ­նել, որը երեւի կա­րո­ղա­ցավ հա­ջո­ղաց­նել: Ա­մեն դեպ­քում, պետք է դեռ «զան­գի Պու­տի­նին», ե­թե զան­գին պա­տաս­խա­նեն, նոր կհա­ջո­ղաց­նի:

Մ­յուս եվ­րո­պա­ցի­ներն էլ, նման է, որ մի պահ աղմ­կե­լով, հի­մա գե­րա­դա­սում են սպա­սել ի­րա­դար­ձութ­յու­նն­երի ըն­թաց­քին. նրանք մինչ այս էլ ա­ռա­ջին խմբում չէին եւ չեն էլ հա­վակ­նում այդ դե­րին:

Արդ­յուն­քում, շատ նման է, որ ԵՄ-ն­ այ­լեւս նույ­նիսկ եվ­րո­պա­կան հար­ցե­րը լու­ծե­լու սուբ­յեկտ չէ։ Ն­րանք եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան օբ­յեկտ են։ Իսկ նրանց դե­րը ու­րիշ­նե­րի ո­րո­շում­ներն ի­րա­կա­նաց­նելն է։

Բ­րի­տա­նիան դեռ կգոր­ծի, կփոր­ձի վի­ճակ փո­խել: Բայց տե­սա­նե­լի չէ, թե ինչ­պես:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված