Դոհայում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳՆ ղեկավարը մի շարք կարեւոր հայտարարություններ է արել ներկա իրողությունների եւ պատերզմի ավարտի մասին Ռուսաստանի պայմանենրի մասին: Ամենակարեւոր պայմանենրից մեկն այն է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցում շփման գծի երկայնքով չի լինի, քանի որ «Ռուսաստանն ունի սահմանադրական տարածքներ»: Այն է, պատերազմի արդյունքում ՌԴ-ի կազմ պետք է անցնեն երբեմնի ուկրաինական չորս մարզերն ամբողջությամբ (Ղրիմի մասին խոսք անգամ չի կարող լինել): Այն է` Խերսոնը, Զապորոժեն, Դոնեցկը եւ Լուգանսկը: Այս մարզերի ըարածների մի որոշ մասը դեռ մնում են ուկրաինական ուժերի վերահսկողության տակ, այդ թվում` Խորսոնես եւ Զապորոժե մարզային կենտրոնները։ ՌԴ Սահմանադրությամբ դրանք Ռուսաստանի տարածքներ են, եւ Ռուսաստանը որեւէ տարբերակով դրանք չի կարող թողնել Ուկրաինայի կազմում:
Լավրովը նաեւ հայտարարել է.
Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը, և այդ մասին նրան չեն հարցրել։
Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայի հարցով բանակցություններին:
Ռուսաստանը սպասում է, որ եվրոպական երկրները դադարեն պնդել, որ Մոսկվան հրաժարվում է բանակցություններից։
Ուկրաինայի նկատմամբ Եվրոպայի քաղաքականությունը հնացած է և չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փետրվարի 27-ին Ստամբուլում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու երկու երկրների դեսպանատների աշխատանքը։
Այն, ինչ մնում է Ուկրաինայից, պետք է ազատվի «ռասիստական օրենքներից»:
Սառեցված ռուսական ակտիվների հետ կապված կոնկրետ քննարկումներ չեն եղել։
Եվրոպան փորձում է բացահայտորեն խաթարել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը:
Օտարերկրյա ներդրողներին Ռուսաստանի Դաշնությունում նախագծերի հրավիրելը ենթադրում է երկրի ողջ տարածքը, համաձայն Սահմանադրության, ասել է Լավրովը` ռուսական հազվագյուտ հողային օգտակար հանածոների շահագործման վերաբերյալ Պուտինի առաջարկի մասին։