Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից․ Վրթանեսյան Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունների» կողքին, կա նաեւ մի շատ իրական ողբերգություն․․․ Անտոնյան

Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում

Թեմա

ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի հետ, ըստ մամուլի, փոխկապակցված լրատվամիջոցներից մեկը հերթական «բացահայտումն» է արել՝ ինչ-ինչ շրջանակների երեւակայության անսպառ պահեստներից։ Այս անգամ էլ «մարտնչող բարեփոխիչները», եկեղեցական կյանքը հեռվից ու հիմնականում իրենց իսկ հորինած պատմություններով ուսումնասիրող այդ անխոնջ հետազոտողները, որոշել են բացահայտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ենթադրյալ «համագյուղացիական կլանի» հերթական անդամին։ Բայց, ինչպես սովորաբար պատահում է իրականությունից կտրված քարոզչական արտադրանքի դեպքում, այս անգամ էլ փաստերը խանգարում են գեղեցիկ հորինվածքի անգամ դյուրահավատ ընթերցողներին։

Այսպիսով՝ վերոնշյալ կայքը, հղում անելով սեփական երեւակայությանը, գրում է, թե Արմեն սարկավագ Դիշլանյանը չունի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դիպլոմ եւ իբր չի հաղթահարել ճեմարանի ավարտական շեմը։ Այնուհետեւ այս հորինվածքի վրա կառուցում է մի ամբողջ պատմություն՝ կուսակրոնության ուխտի, ապագա գիտական գործունեության եւ, իհարկե, ենթադրյալ «կլանային քաղաքականության» մասին։

«Իրավունք»-ը գնացել է հրապարակ նետված նյութի հետքերով եւ լույս սփռել իրականության վրա։ Փաստն այն է, որ Արմեն սարկավագ Դիշլանյանը 2025 թվականի հոկտեմբերի 30-ին պաշտպանել է իր ավարտաճառը՝ անցնելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի կողմից սահմանված ավարտաճառի պաշտպանության համար նախատեսված բոլոր փուլերն ու չափորոշիչները։ Նա, ինչպես նույն օրը պաշտպանություն ներկայացրած մյուս սարկավագները, ստացել է դրական գնահատական։ Սա ենթադրություն չէ, քաղաքական մեկնաբանություն չէ եւ որեւէ մեկի անձնական կարծիքը չէ։ Սա փաստ է, որն ունի իր փաստագրական եւ հրապարակային հետքերը։

Արմեն սարկավագի ավարտաճառի մատենագիտական նկարագրությունը վաղուց հասանելի է Սուրբ Էջմիածնի Մատենադարանի առցանց գրացուցակում։  Ավելին՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին «Շողակաթ» հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» հաղորդման թողարկմամբ ներկայացվել է ավարտաճառերի պաշտպանության մասին պաշտոնական տեղեկատվությունը։ Տեսանյութում հստակ երեւում է Արմեն սարկավագի պաշտպանական ելույթը։ Այսինքն՝ այն, ինչ ներկայացնում են իբրեւ իրենց հերթական «բացահայտումը», իրականում վաղուց փաստագրված եւ հրապարակայնորեն հասանելի իրողություն է։ Պարզապես հարկավոր էր մի փոքր աշխատել, օգտվել բաց աղբյուրներից, մտնել Մատենադարանի գրացուցակ, դիտել հեռուստահաղորդումը։ Բայց, ըստ ամենայնի, դա չափազանց բարդ աշխատանք է այն մարդկանց համար, որոնց մեթոդաբանությունը սահմանափակվում է նախապես գրված մեղադրանքին հարմար պատմություն հորինելով։

Եվ ահա այստեղ է ամբողջ պատմության ամենազավեշտալին։ Մարդը պաշտպանել է ավարտաճառը, ստացել դրական գնահատական, իսկ կայքային «քննիչները» նրան հայտարարում են ճեմարանի ավարտական շեմը չհաղթահարած անձ։ Սա արդեն ոչ թե պարզապես վրիպում է, այլ իրականությունը գլխիվայր շրջելու անհաջող փորձ։

Իսկ ինչո՞ւ է այդքան կարեւոր եղել Արմեն սարկավագին հենց այս կերպ ներկայացնելը։ Որովհետեւ առանց այդ կեղծ պնդման փլվում է ամբողջ հոդվածի կառուցած սենսացիան։ Չլիներ կրթության մասին հորինվածքը, չէր ստացվի նաեւ կուսակրոնության ուխտի, գիտական գործունեության եւ «համագյուղացիական կլանի» մասին նախապես պատրաստված քարոզչական պատմությունը։ Ահա այսպես՝ նախ հորինում են խնդիրը, ապա սեփական հորինվածքի հիման վրա դատավճիռ հրապարակում։

Առանձնահատուկ ծիծաղելի է նաեւ «կլան» բառի այդ մոլուցքային կիրառությունը։ Ըստ այս տրամաբանության՝ եթե հոգեւորականներից ոմանք նույն գյուղից են, ուրեմն՝ գործ ունենք կլանի հետ։ Հետաքրքիր է՝ նույն տրամաբանությամբ Հայաստանից դուրս ծնված, տարբեր քաղաքներից ու գյուղերից եկած հոգեւորականների առկայությունն ի՞նչ պիտի նշանակի։ Գուցե «միջազգային դավադրությո՞ւն»։ Թե՞ այդտեղ արդեն անհրաժեշտ կլինի մի փոքր ավելի բարդ երեւակայություն գործի դնել։ Իսկ եթե լուրջ, ապա մարդկանց ծննդավայրով պայմանավորված պիտակավորելը ոչ մի կապ չունի եկեղեցական կյանքի առողջ քննադատության հետ, սա պարզապես հասարակության հերթական պառակտումն է, ինչպես սեւ ու սպիտակի, ղարաբաղցի-հայաստանցու, նախկին-ներկայի բաժանելը։ Հետեւաբար, այս պատմության մեջ կլաններ փնտրելու փոխարեն՝ ավելի լավ է փնտրել ճշմարտությունը։

Եվ վերջում՝ մի փոքր խորհուրդ մարտնչող «բարեփոխիչներին». եկեղեցին բարեփոխելուց առաջ գոնե փորձեք բարեփոխվել ինքներդ։ Սկսեք ամենապարզից՝ սովորեք տարբերել ավարտաճառը չպաշտպանած մարդուն ավարտաճառ պաշտպանած մարդուց։ Դա, հավատացեք, ավելի օգտակար կլինի հանրությանը, քան հերթական կեղծ «կլանի» բացահայտումը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ