Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում

Տեսնես էլ տեղ մնացե՞լ է, թե ինչքան կարող է Ավինյան Տիկոն խայտառակվել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ շարունակում է զարմացնել իր վարած քաղաքային իշխանության մեթոդաբանությամբ: Երեկ համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջեւ խոսակցություններից, որոնց մեծ մասում վարորդներին հրահանգում են քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում չվարել ավտոբուսը։ «Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն՝ լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն», -ասվում է տարածված ձայնագրություններից մեկում։ Իսկ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն ավելի է մանրամասնում. «Այս ձայնագրություններն ապացուցում են ավինյանական նվաստ պահվածքը քաղաքացիների հանդեպ։ Ձայնագրություններից մեկում ոմն սանձարձակ իրեն թույլ է տվել լկտի արտահայտություն երեխաների հանդեպ։ Պետք է պատասխան տան նման հրահանգ տվողները»: Տեսնես էլ տեղ մնացե՞լ է, թե ինչքան կարող է Ավինյան Տիկոն խայտառակվել ու մնալ քաղաքապետի պաշտոնում:

ՔՊ-ից հեռացված պատգամավոր ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆՆ էլ աչքի է ընկել հերթական նիկոլական պահվածքով: Անդրադառնալով Սամվել Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործին, որ իր հետ ունեցած միջադեպից հետո վերջինս խոշտանգվել էր, Ասլանյանն այսքանից հետո նրան պատժելու հարցում չի ընկրկում. «Եթե մարդը կատարել է որեւէ արարք, դրան համապատասխան պիտի պատժվի…Անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքը դա է պահանջում»: Երիցս ասել ենք ու հիմա էլ կրկնում ենք՝ նախկին նիկոլական չի լինում էլի, հո զոռով չի:

Իսկ հարեւան ՎՐԱՍՏԱՆԸ կրկին զարմացրել է իր օրենսդրական ճիշտ փոփոխություններով: Այսպիսով՝ «գենդեր» եւ «գենդերային նույնականություն» եզրույթները կբացառվեն Վրաստանի բոլոր գործող օրենքներից, հայտարարել է երկրի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը: «Գենդերային հավասարության մասին» օրենքը կվերանվանվի «Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին օրենք»: Փոփոխությունների նախաձեռնողները «Վրացական երազանք»-ի եւ նրա կոալիցիոն գործընկեր «Ժողովրդի իշխանություն» կուսակցության պատգամավորներն են։ «Որոշակի ժամանակ օտարերկրյա ներկայացուցիչների ազդեցության եւ նրանց ակտիվ լոբբինգի ներքո վրացական օրենսդրություն նպատակաուղղված ներմուծվեց «գենդեր» արհեստական ​​եզրույթը։ Սա յուրատեսակ արտացոլումն էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների, եւ պետության համար որոշ դեպքերում անհաղթահարելի խոչընդոտ դարձավ այս միտումի ընդդեմ սկզբունքային դիրքորոշման»,- ասված է պարզաբանման մեջ։ Օրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը։ Ծանոթ թեմա է չէ՞, հիմա գոնե բոլորը հասկացե՞լ են, թե ինչու էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ մի շարք այլ պատվախնդիր գործիչներ պայքարում, որպեսզի «գենդերը» չմտնի հայրենի օրենսդրություն:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված