Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Ինչ էր պատմում մարշալ Բաղրամյանը հայրենի Արցախի մասին, որն էր նրա առաջին կենացը, եւ ինչպես էր վերաբերվում թոռներին

Տեսանյութեր

­Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կին ըն­դա­ռաջ՝ ՀՀ վե­տե­րան­նե­րի միա­վոր­ման շեն­քում կա­յա­ցավ ԽՍՀՄ կրկնա­կի հե­րոս, մար­շալ Հով­հան­նես Բաղ­րամ­յա­նի մար­տա­կան փառ­քի կենտ­րոն-թան­գա­րա­նի պաշ­տո­նա­կան բա­ցու­մը: Թան­գա­րա­նի բա­ցու­մը սպաս­ված էր, հե­րո­սա­կան պայ­քա­րի ու հաղ­թա­նակ­նե­րի հի­շո­ղութ­յուն­ներն արթ­նաց­նե­լը՝ մեր օ­րե­րում անհ­րա­ժեշտ: Կենտ­րոն-թան­գա­րա­նի բաց­ման կար­միր ժա­պա­վե­նը կտրե­լու պա­տի­վը վե­րա­պահ­վեց լե­գեն­դար մար­շա­լի թո­ռա­նը՝ Ի­վան Բաղ­րամ­յա­նին եւ Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի 102-ամ­յա վե­տե­րան Ռո­զա­լիա Աբ­գար­յա­նին:

­Մեծ բո­վան­դա­կութ­յամբ փոք­րիկ թան­գա­րա­նում ներ­կա­յաց­ված են մար­շա­լի կյան­քի տար­բեր փու­լե­րի դրվագ­ներն ար­տա­ցո­լող անձ­նա­կան ի­րեր, պար­գեւ­ներ, լու­սան­կար­ներ: Հա­յաս­տա­նի վե­տե­րան­նե­րի միա­վոր­ման նա­խա­գահ, գնդա­պետ ՍԻՄՈՆ ԵՍԱՅԱՆԸ հա­մա­րում է, որ հայ մե­ծա­նուն մար­շա­լին նվիր­ված թան­գա­րա­նա­յին կենտ­րոն ստեղ­ծելն ի­րենց պարտքն էր, քա­նի որ բա­ցե­լով Հով­հան­նես Բաղ­րամ­յա­նի ան­վան մար­տա­կան փառ­քի թան­գա­րա­նը՝ նաեւ հար­գան­քի տուրք են մա­տու­ցում հար­յուր հա­զա­րա­վոր հայ մար­տիկ­նե­րին, ո­րոնք ուս ու­սի մարտն­չել են մյուս ժո­ղո­վուրդ­նե­րի կող­քին:

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ԱՅՍՊԻՍԻ ՇՐՋԱԴԱՐՁ ԿԼԻՆԻ»

­Մար­շա­լի թո­ռը՝ ԻՎԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ, իր ըն­տա­նի­քի ա­նու­նից շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նե­լով թան­գա­րա­նի ստեղծ­ման նա­խա­ձեռ­նող­նե­րին՝ ընդգ­ծեց, որ հի­մա կա­րե­լի է ար­դեն հա­մար­ձա­կո­րեն ա­սել, որ նաեւ Ե­րե­ւա­նում կա Բաղ­րամ­յա­նին նվիր­ված թան­գա­րան:

— Պա­րոն Բաղ­րամ­յան, ի՞նչ եք նվի­րել նո­րա­բաց թան­գա­րա­նին՝ որ­պես մա­սունք Ձեր պա­պի­կից:

— Ն­վի­րե­ցի Ռու­սաս­տա­նում լույս տե­սած իմ հի­շո­ղութ­յուն­նե­րի վեր­ջին հրա­տա­րա­կութ­յու­նը՝ մար­շալ Բաղ­րամ­յա­նի մա­սին եւ պա­պիս անձ­նա­կան ժա­մա­ցույ­ցը:

— Ինչ­պե՞ս էին Բաղ­րամ­յան­նե­րի ըն­տա­նի­քում նշում Հաղ­թա­նա­կի օ­րը՝ մա­յի­սի 9-ը:

— Մեր ըն­տա­նի­քում միշտ նշվել են Հաղ­թա­նա­կի օ­րը՝ մա­յի­սի 9-ը եւ փետր­վա­րի 23-ը՝ որ­պես Հայ­րեն­յաց պաշտ­պա­նի օ­րը: Այժմ փետր­վա­րի 23-ը հի­շար­ժան կդառ­նա նաեւ նրա­նով, որ այ­սօ­րը Ե­րե­ւա­նում տե­ղի ու­նե­ցավ մար­շալ Բաղ­րամ­յա­նի թան­գա­րա­նի բա­ցու­մը:­Հա­տուկ ա­վան­դույթ­ներ չու­նենք օր­վա հետ կապ­ված, բայց հի­շում եմ, որ մա­յի­սի 9-ին ան­պայ­ման պա­պի­կիս ծա­ռա­յա­կից­ներն էին գա­լիս հյուր, պատ­մում էին ի­րենց ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին հի­շո­ղութ­յուն­ներ: Իսկ ա­ռա­ջին կե­նա­ցը միշտ մեր հաղ­թա­նա­կի մա­սին էր:

Հե­տաքր­քիր է՝ ին­չո՞վ է զբաղ­վում Բաղ­րամ­յան կրտսե­րը:

— Ես աշ­խա­տում եմ մար­շալ Բաղ­րամ­յա­նի ան­վան դպրո­ցի թան­գա­րա­նում: Էքս­կուր­սիա­ներ եմ անց­կաց­նում դպրո­ցա­կան­նե­րի, բա­նա­կա­յին­նե­րի հա­մար, ու­նե­նում ենք նաեւ այլ այ­ցե­լու­ներ: Դպ­րո­ցի այդ թան­գա­րա­նը Մոսկ­վա­յի 15 լա­վա­գույն դպրո­ցա­կան թան­գա­րան­նե­րի շար­քում է:

Ի՞նչ հի­շո­ղութ­յուն­ներ ու­նեք Ձեր պա­պի՝ մար­շալ Բաղ­րամ­յա­նի հետ կապ­ված, ո­րի մա­սին այս պա­հին կբարձ­րա­ձայ­նեք:

— Իմ բախ­տը բե­րել է, որ մին­չեւ 6 տա­րե­կան դառ­նալս ինձ դաս­տիա­րա­կել է տա­տիկս ու պա­պիկս: Մենք Ռի­գա­յում էինք, իսկ հայրս եւ մայրս Մոսկ­վա­յում էին աշ­խա­տում: Ն­րանց մոտ միայն ար­ձա­կուրդ­նե­րին կամ տոն օ­րե­րին էինք գնում: Բա­րի էր պա­պիկս, եր­բեք ձայ­նը չէր բարձ­րաց­նում։ Ե­թե ես կամ քույրս ո­րե­ւէ բա­նում մե­ղա­վոր էինք, հա­գիստ խո­սում էր մեզ հետ, ան­մի­ջա­պես հաս­կա­նում էինք, թե ին­չում ենք սխալ։ Ես շնոր­հա­կալ եմ պա­պի­կիս եւ տա­տի­կիս այն ա­մե­նի հա­մար, ինչ նրանք ա­րել են ինձ հա­մար:

Ըստ Ձեզ, ի՞նչ կա­սեր այ­սօր Ձեր պա­պի­կը, երբ տես­ներ Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս վի­ճա­կը, երբ ի­մա­նար հա­րա­զատ, բայց հա­յա­թափ­ված Ար­ցա­խի մա­սին:

— Ա­յո, նա ծնվել է Չար­դախ­լո­ւում: Ես այն­տեղ ե­ղել եմ 1985 թվա­կա­նին՝ հենց մա­յի­սի 9-ի կա­պակ­ցութ­յամբ, ին­չը լայ­նո­րեն լու­սա­բան­վեց: Այն ժա­մա­նակ հայ-ադր­բե­ջա­նա­կան ո­րե­ւէ թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին ան­գամ խոսք չկար: Պա­պիկս պատ­մում էր, որ հա­յերն ու ադր­բե­ջան­ցի­նե­րը ապ­րում էին հա­մա­տեղ ու խա­ղաղ: Ո­րե­ւէ մե­կը այն ժա­մա­նակ չէր կա­րող պատ­կե­րաց­նել, որ այս­պի­սի շրջա­դարձ կու­նե­նա ա­մեն ինչ:

«ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՐԺԵՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ` ԽՍՀՄ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

ՀՀ-ում ՌԴ ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ խորհր­դան­շա­կան հա­մա­րեց Բաղ­րամ­յա­նին նվիր­ված կենտ­րոն-թան­գա­րա­նի բա­ցու­մը փետր­վա­րի 23-ին:

«Այս տո­նը խորհր­դան­շում է այն, ին­չը շատ դա­րեր շա­րու­նակ միա­վո­րել է մեր ժո­ղո­վուրդ­նե­րին, այդ թվում՝ 80 տա­րի ա­ռաջ տա­րած մեր դժվա­րա­գույն մեծ հաղ­թա­նա­կը։ Հով­հան­նես Ք­րիս­տա­փո­րի Բաղ­րամ­յա­նի ա­նու­նը հան­դի­սա­նում է վառ օ­րի­նակ այն մար­տա­կան միաս­նութ­յան, եղ­բայ­րութ­յան, որն օգ­նել է մեզ հաս­նե­լու այս մեծ հաղ­թա­նա­կին: Հով­հան­նես Բաղ­րամ­յա­նի ա­նունն ար­ժեք է ոչ միայն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան, այլ նաեւ` Ռու­սաս­տա­նի, Բե­լա­ռու­սի եւ ԽՍՀՄ բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար, ո­րոնց ջան­քե­րի շնոր­հիվ հա­սել ենք այս հաղ­թա­նա­կին»,- շեշ­տեց դես­պա­նը:

«ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏ Է»

«Ի­վան Ք­րիս­տո­ֆո­րո­վիչ Բաղ­րամ­յա­նի ա­նու­նը սրբա­դա­սում են Բե­լա­ռու­սում, քա­նի որ նա մաս­նակ­ցել է Բե­լա­ռու­սի՝ իմ երկ­րի ա­զա­տագր­մա­նը», - ընդգ­ծեց ՀՀ-ում Բե­լա­ռու­սի ար­տա­կարգ եւ լիա­զոր դես­պան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ, ա­պա հա­վե­լեց. «Եվ նա իր օ­րի­նա­կով ցույց տվեց, որ մեր ժո­ղո­վուրդ­նե­րի մի­ջեւ բա­րե­կա­մութ­յունն ան­խախտ է: Ն­րանք, ով­քեր չեն հի­շում պատ­մութ­յու­նը, կամ այն կոս­մո­պո­լիտ­նե­րը, ո­րոնք չեն հի­շում ի­րենց ար­մատ­նե­րը, պետք է հստակ գի­տակ­ցեն, որ ժո­ղո­վուր­դը կամ մար­դը, ով չի հի­շում պատ­մութ­յու­նը, ցա­վոք, եր­բեմն դա­տա­պարտ­ված է կրկնե­լու պատ­մութ­յան ո­րոշ դրվագ­ներ, եւ, ցա­վոք, այն ոչ միշտ է հա­ջող ա­վարտ ու­նե­նում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված