Ռուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ) Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ) «Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ) Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվել Ռուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18) Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումները Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն Սիմոնյան ՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս22)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am» https://iravunk.com/?p=306243&l=am)


Ուրեմն, փորձենք հասկանալ, թե մոտավորապես ինչ պայմանավորվածություններ կարող էին եղած լինել Քի Ուեսթում, այսինքն, խոշոր հաշվով, ի՞նչ գաղափարներ էին դրված «Փարիզյան սկզբունքների» հիմքում: Գաղափարներ, որոնք, մի կողմից, ինչպես այն ժամանակներում սպասվում էր, պետք է, որ լուրջ հակազդեցության հանդիպեին ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում: Մյուս կողմից էլ` Վարդան Օսկանյանը քանիցս հայտարարեց, թե. «Հայաստանը չի ընդունի առաջարկներ, որոնք կհակասեն «Փարիզյան սկզբունքներին»»: Ուրեմն, ի՞նչ էին ենթադրում այդ սկզբունքները:

ԻՆՉ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ

Թոմաս դե Վաալն իր «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջեւ» հայտնի գրքում ներկայացնում է նման իրավիճակ. «Քի Ուեսթում բանակցային ճեղքումը գրեթե տեղի ունեցավ, ինչպես որ դա հարկ էր սպասել, երբ Ալիեւն առաջարկեց կարեւորագույն զիջումներ ամենազգայուն` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: «Նա, ըստ էության, առաջարկեց, որ Ղարաբաղը դառնա Հայաստանի մասը»,- ասաց բանակցությունների մասնակիցներից մեկը: Շատ ադրբեջանցիների համար սրբազան համարվող ամեն ինչից նման ցնցող կերպով հրաժարվելուն պետք է հետեւեր հայերի պատասխան զիջումները` ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի վերահսկողությունը միջազգային խաղաղարարների կողմից եւ փախստականների Շուշի վերադառնալու իրավունքը»: 
Թե ինչու Ալիեւը գնաց նման քայլի, դրան դեռ կհասնենք: Մինչ այդ նկատենք, որ այս տարբերակը արդեն, կարծես թե, Մեղրին Լաչինի հետ մեխանիկորեն փոխանակելու մեխանիզմը չէր ենթադրում, ինչը որ դրված էր տխրահռչակ «Մեղրիի տարբերակի», ավելի կոնկրետ` 1999-2000թթ. բանակցային այն գործընթացների հիմքում, որոնց զուգահեռ` ունեցանք նաեւ «Հոկտեմբերի 27»: Մոտավորապես դա էլ կարելի է ենթադրել Քի Ուեսթից հետո Օսկանյանի հնչեցրած այն հարցադրումից, թե. «Ո՞վ կվերահսկի Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը...»:

Վերջապես` հենց նույնն էր պնդում ադրբեջանական ընդդիմադիր հատվածը` իր առաջնորդներից մեկի` Էթիբար Մամեդովի շուրթերով. «Բանակցություններն ընթանում էին սոսկ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցքի բացման շուրջ` միջազգային ուժերի վերահսկողության տակ»: Այսպիսով` կրկին նմանվում է այն տարբերակին, որի մասին արդեն խոսելու առիթ ունեցել ենք: Այն է` Ղարաբաղի եւ Լաչինի որոշակի կարգավիճակի դիմաց` Հայաստանը վերադարձնում է մյուս ազատագրված շրջանները եւ, գումարած դրան, Ադրբեջանը ստանում է Մեղրիով Նախիջեւանին կապվելու իրավունք` եվրոպական խաղաղարար ուժերի անմիջական վերահսկողությամբ եւ երաշխիքով:

ՔԻ ՈՒԵՍԹՈՒՄ «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՄԵԴԵՌՆԻԶԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԷՐ
Իհարկե, սա առաջին հայացքից կարող է եւ Հայաստանի համար շահավետ թվալ: Մի կողմից սա կարող էր համարվել Ղարաբաղի անկախության հարցի լուծում` Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքով հանդերձ: Մյուս կողմից էլ, թեեւ վերադարձվում են ազատագրված շրջանները, բայց դա էլ փոխզիջում ասվածն է: Եվ, վերջապես, եթե չկա հակամարտություն, ուրեմն, պետք է բացվեն նաեւ ճանապարհները. մասնավորապես Թուրքիան եւ Ադրբեջանը բացում են Հայաստանի արտաքին ելքի ուղիները, բնականաբար, Հայաստանն էլ պետք է չէ՞ թույլ տա նույն Ադրբեջանին կապվել Նախիջեւանի հետ...
Միգուցե, այս տարբերակը կարող էր եւ Հայաստանի շահերի տեսանկյունից ընդունելի լինել, սակայն, մեկ հարց, այնուամենայնիվ, բաց է մնում. եթե խոսքը վերջնական հաշտության համաձայնագրի մասին է, ապա այն ստորագրելուց հետո էլ ո՞ւմ է պետք Օսկանյանի ակնարկած խաղաղարարների ներկայությունը Մեղրիում: Ադրբեջանը վախենում էր, որ դեպի Նախիջեւան տեղափոխվող իր բեռների վրա Հայաստանը կհարձակվի՞: Բայց, չէ՞ որ Հայաստանն էլ պետք է Ադրբեջանի երկաթուղով իր բեռները տեղափոխեր, ասենք, Ռուսաստան: Իսկ դա արդեն իսկ բավարար երաշխիք էր, որ երկու երկրները միմյանց բեռնափոխադրումներին չէին խոչնդոտի: Ուրեմն էլ ո՞ւմ էր պետք խաղաղարարների ներկայությունը...
Միայն այդ խաղաղարարների փաստը արդեն գործնականում բոլորովին այլ երանգ էր տալիս այդ հնարավոր պայմանավորվածություններին: Եթե Մեղրիում կենտրոնացվեին, ասենք, եվրոպական խաղաղարարներ, ապա անկախ այն բանից, թե պաշտոնապես դա կմնար Հայաստանի պատկանելիության տակ, մեկ է, էությունը դրանից չէր փոխվում. Մեղրին վերածվում էր Ադրբեջան-Նախիջեւան, այսինքն` նաեւ դեպի Թուրքիա տանող միջանցքի: Ճիշտ է, եթե պաշտոնապես այդ տարածքը մնում էր Հայաստանի պատկանելիության ներքո, ապա, դա պետք է, որ ենթադրեր, որ միջանցքի ֆունկցիան տարածվելու էր ոչ միայն Ադրբեջան-Նախիջեւան, այլ նաեւ` Հայաստան-Իրան կապն ապահովելու վրա: Արդյունքում` Մեղրին, թերեւս, ստանում էր ընդհանուր միջանցքի կարգավիճակ:

Սակայն, խոշոր հաշվով, դա արդեն էական չէր. այս ողջ մեխանիզմի մեխն այն էր, թե ռուսական զինուժը կամ քաղաքակիրթ տերմինով ասած` խաղաղարարները որեւէ դերակատարություն ունենալո՞ւ էին տարածաշրջանում: Կարծես թե, ոչ, քանի որ Ադրբեջանը բազմաթիվ դրվագներով քանիցս միանշանակ դեմ է արտահայտվել ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի զորքերին խաղաղարարների մանդատ տալուն: Այդ թվում` իր համար այնպիսի ծանրագույն պահի, ինչպիսին ձեւավորվել էր Բիշքեկի համաձայնագրի ստորագրման նախօրեին, երբ Ադրբեջանը կարող էր շատ բան կորցնել, սակայն այդպես էլ չհամաձայնվեց զինադադարի հաստատումից հետո շփման գծում ռուսական խաղաղարարներին ներգրավելուն: Իսկ, եթե Մեղրիում վերահսկողությունն իրականացնելու էին միայն եվրոպական կամ ՆԱՏՕ-ական խաղաղարարները, ապա ձեւավորվող այդ ամբողջ մեխանիզմը, գործնականում, նույն «Մեղրիի տարբերակն» էր` իհարկե, մի քիչ ավելի «մոդեռնիզացված», ավելի թաքնված տարբերակով, սակայն այդ միջանցքը կատարելու էր այն նույն` արեւելք-արեւմուտք կոմունիկացիոն ֆունկցիան, ինչը կլիներ, եթե տվյալ հատվածը փոխանցվեր ադրբեջանական ենթակայության տակ` «Մեղրիի տարբերակի» համաձայն: 

(Շարունակելի)






Ռուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կոչ են արել Մասկին արտաքսել երկրիցՀունիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն նվազել են, եվրոյինը՝ աճելԱլեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԱստղագուշակ՝ հունիսի 6–ի համարbanksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը:Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմացՇՏԱՊ. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքումԱյաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներինԵվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումըՓաշազադեն Կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրել է «քաղաքական դեր» ստանձնելու մեջԵվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարԱյսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզերում«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին«Ժողովուրդ» . «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսիԱլիևը համակարգված կերպով փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսական աղբյուրՌուսասկան «Իսկանդերը» Կիևի մոտակայքում ոչնչացրել է ամերիկյան Patriot-ը (Տեսանյութ)Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բրյանսկի օդանավակայանում (Ֆոտո)Գիշերային հարձակման ժամանակ ռուսները հզոր հարվածներ են հասցրել նաեւ Տերնոպոլին (Տեսանյութ, ֆոտո)«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ականների քծնանքներին ի պատասխան` սառը ցնցուղի էֆեկտ է կիրառել«Ժողովուրդ». 5 վարչության պետ, 10 քննիչ. ՀԿԿ-ում կադրային ջարդը շարունակվում է«Հրապարակ». Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկՌուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել ուկրաինային. Կիեւում այրվում է ջերմաէլեկտրակայանը (Ֆոտո, տեսանյութ)Երդվյալ բարեկամներ Թրամփը եւ Մասկը վերածվում են երդվյալ թշնամիներիԱկանատեսներն անհայտ օբյեկտներ են ֆիքսել Ղազախստանի և Ռուսաստանի երկնքում (Տեսանյութ, ֆոտո)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակԳժի հերթական գույժը չուշացավ. Ալլա ՀակոբյանՔիթդ ամեն տեղ մի՛ խոթիր, զզվացրել ես դու բոլորին, ժամանակն է՝ կնկադ վերցրու, թող ու գնա. Ա. ՀակոբյանԽաչատուր Սուքիասյանը' Մոնակոյում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top