Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ Սարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - Տորեցկ

Ինչ ցույց տվեց Վարդանիկին ասֆալտին ծեփելու «օպերացիան»

Վերլուծություն

Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ արդեն իսկ փորձեր են արվում` իրավիճակը թեժացնելու: Ո՞ւմ է սա պետք, միանշանակ է, առաջին հերթին՝ ցայտնոտի մեջ ընկած իշխանությանը, որի վարկանիշը շարունակում է սրընթաց ընկնել՝ երկրում մինուսն անցած ջերմաստիճանին զուգահեռ:

Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին ասֆալտին ծեփելու «օպերացիան» ցույց տվեց այն սցենարը, որը նախագծվել է հայրաքաղաքի համար: Ինչու հանկարծ իրավապահները որոշեցին զբաղվել Ղուկասյանով՝ այն էլ մասկի շոու իրականացնելով, չկա այլ վարկած, քան այն, որ արհեստականորեն փորձ է արվում նրա վարկանիշը բարձրացնել՝ իբրեւ ներկայացնելով օրվա իշխանության քաղհալածյալ:

Նույն Վարդան Ղուկասյանի դեմ մինչ այդ արդեն հարուցված էին քրեական գործեր, սակայն նրան բերման ենթարկեցին հենց ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եթե նպատակն իրականում Վարդանիկին կալանավորելն էր, ապա դա հանգիստ կարող էին անել արդեն իսկ հարուցված գործերից որեւէ մեկով։ Բայց, արի ու տես, որ այլ հեռահար նպատակներ կան՝ նրա հետ կապված:

Իսկ այն, որ այս հարցում իշխանությունն ուներ ընդդիմադիր դաշտում «դամ» պահողներ, ակներեւ դարձավ դեպքից հետո՝ հենց ժամերի ընթացքում: Վարդան Ղուկասյանին պաշտպանող դիրք անմիջապես գրավեցին քոչարյանականները, կուլմինացիան էլ ՀՅԴ-ի հայտարարությունն էր: Սա ցույց է տալիս, որ ՀՀ երկրորդ նախագահն առնվազն երկու թեկնածու ունի Գյումրիում՝ մեկն իրեն միշտ հավատարիմ մնացած Վարդան Ղուկասյանն ու Անդրանիկ Թեւանյանի առաջադրած թեկնածու գործարար Կարեն Սիմոնյանը: Իսկ նպատակը Երեւանի ավագանու ընտրությունների սցենարը կրկնելն է: Սա ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, ձեռնտու է նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Թերեւս սրանով է պայմանավորված, որ ՔՊ-ում Վարդանիկի դեպքի վերաբերյալ անգամ մի ծպտուն չեն հանել՝ ո՛չ լավ, ո՛չ վատ:

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԿՐԿՆԵ՞Ն ԵՐԵՎԱՆԻ ՍՑԵՆԱՐԸ

Բացատրենք, թե ինչ կարող է տեղի ունենալ. ժամանակը ցույց տվեց, որ Երեւանի ավագանիում երկրորդ խմբակցությունը դարձավ Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցություն ստացած Անդրանիկ Թեւանյանը, իսկ իշխանություն՝ ՔՊ-ն, որի արդյունքում Երեւանում քաղաքապետ կարգվեց երեւանցիների ձայների ընդամենն 9 տոկոսը ստացած Տիգրան Ավինյանը: Ինչ խոսք, փայլուն է մտածված: Ահա, թե ինչու է իշխանությունն ամեն գնով փորձում բարձրացնել Գյումրու նախկին քաղաքապետի վարկանիշը, որն այնքան է ոգեւորվել ստեղծված իրավիճակից, որ սպառնում է դառնալ նաեւ վարչապետի թեկնածու:

Իսկ ընդդիմության միավորման մասին խոսք անգամ չկա, ինչպես արտահերթ կամ հերթական խորհրդարական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահը չի պատրաստվում մեկտեղել ուժերը մյուս ընդդիմադիր ուժերի հետ, այնպես էլ Գյումրիում է: Դրանից էլ օգտվում է բացառապես Փաշինյան Նիկոլի ՔՊ-ն: Հետո էլ, երբ ասում են, որ այսպիսի ընդդիմությունն է մեղավոր, որ ունենք վարչապետի աթոռին նստած Նիկոլ, քոչարյանականները նեղսրտում են:

Պարզ է չէ՞, որ երկրորդ տեղը գրավելով՝ Գյումրիի նախկին քաղաքապետը չի գնալու ՔՊ-ի սրտի թեկնածու Սարիկ Մինասյանի մոտ ավագանի աշխատի, իսկ նրա գլխավորած ցուցակը կանի այնպես, ինչպես կթելադրի իրավիճակը: Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանն իր խոսքի տերը կլինի, որ չի համագործակցի ՔՊ-ի հետ, դե իսկ թիմում էլ, ով ինչպես կվարվի` Աստված գիտի: Վերջնարդյունքում մի 9 տոկոս ձայներով էլ քաղաքապետ կդառնա Սարիկ Մինասյանը: Ֆեյք ընդդիմությունը մի քիչ կաղմկի, հետո կվերցնի մանդատներն ու կմոռանան, կգնան:

Եթե Գյումրիի նախկին քաղաքապետը երդում-պատարագ էր ուտում, թե Նիկոլի մարդը չէ, ու ոչ ոք դրան չէր հավատում, այս «օպերացիան» փակեց բոլորի բերանը, մրցակից թեկնածուներն էլ ստիպված եղան շառից-փորձանքից հեռու իրենք էլ դատապարտել տեղի ունեցածը: Ահա եւ մի մազալու պատմություն:

ՋԵԲԿԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Ընդհանրապես, Գյումրիում նախընտրական մթնոլորտն ամենեւին ձանձրալի չէ: Հատկապես, որ ՔՊ-ական գյումրեցիներն ավելի շատ զբաղված են ՔՊ-ի հակափիառով: Թեմի առաջնորդ Միքայել սրբազանին «պարոն Աջապահյան» դիմող իշխանական պատգամավոր Էմմա Պալյանն է փորձում ՔՊ-ի համար ձայներ հայթայթել, բայց ավելի վատ վիճակում է դնում ամբողջ թիմին:

«Գյումրիում հայտնված ջեբկիրին մեկդ ասեք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի է ունենալու համայնքապետի ընտրություններ, ոչ թե` ծաղրածուի...թե չէ տպավորություն է, որ սույն անձը ինչ-որ տեղ ծաղրածուի թափուր տեղի համար հայտարարություն է կարդացել, որոշել է դիմել, ու հետո, ինչպես գյումրեցիներն են ասում, ալիքները խառնել է», - խրոխտ հայտարարում է Էմմա Պալյանը՝ իբր անդրադառնալով «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին:

Վերոնշյալի մասին չուշացավ նաեւ Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի ուշագրավ արձագանքը;

«Աշոտյանի ջեբը «մտնող» ու մարտիության շնորհավորանքը «գողացողը» ուրիշներին է ջեբկիր անվանում... Խելքի աշեցեք... Ազգականի արցախատյաց եւ ֆաշիստական մեկնաբանությունը «ջրելու» անհաջող փորձից հետո՝ ամբողջ համացանցի ծաղրուծանակին արժանացածը այսօր ուրիշին է ծաղրածու անվանում... Խելքի աշեցեք... Գյումրեցի Փահլեւանյանների թոռ հանդիսացողին սույնը «գյումրեցիներն ասում են»-ով է ինչ-որ բան ասում եւ Գյումրիում հայտնված է անվանում... Աղջի՛կ, ինչպես կասեր այս պարագայում գյումրեցի պապս գյումրեցի ներկայացողներին` «Դուք ո՞ր գեղից եք էկել քաղաք ու քաղկցի կխաղաք»: Աղջի՛կ, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես...», - փակագծեր է բացում քաղաքագետը:

ՀԱՍԿԱՑԵ՛Ք, ԱՅՍ ԱՄԵՆՆ ԱՐՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԹԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ինչ վերաբերում է Էմմա Պալյանի եղբոր, Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ արցախատյաց եւ ֆաշիստական մեկնաբանությանը, սա էլ մի ուրիշ անհարմար վիճակի մեջ է դրել ՔՊ-ին:

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իրավապահ մարմինների ուշադրություն էր հրավիրել պատգամավորի եղբոր՝ Հայկ Պալյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունների վրա, ով բացահայտ կերպով խտրականություն է դրսեւորել օգտատերերից մեկին հարցնելով՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։ Ընդ որում՝ Հայկ Պալյանը ոչ միայն պատգամավորի եղբայրն է, այլեւ աշխատում է Ազգային ժողովում, մի ժամանակ էլ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր։ Թվում էր, որ այսքանից հետո՝ առնվազն իրավապահները պետք է զբաղվեն Հայկ Պալյանով, բայց քույրը հասավ օգնության՝ մի անհաջող «կռուտիտով»։

«Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» բառերը», - վստահորեն պնդել է Էմմա Պալյանը՝ այն դեպքում, երբ արդեն իսկ եղբոր նամակագրությունը տարածվել է համացանցում, որտեղ ասել է, որ իր սխալը հասկացել է ու ջնջել մեկնաբանությունը: Բայց պատմությունն այսքանով չի ավարտվում. ֆեյսբուքյան օգտատերերը հայտնաբերում են նաեւ Պալյանների հոր՝ Նորո Պալյանի էջում կիսված մի գրառում, որտեղ ասված է. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը կուտի ղարաբաղցին»: Արցախատյացությունը, փաստորեն, ցեղակա՞ն է Պալյանների ընտանիքում, թերեւս մնում է օդում կախված, բայց որ այս թեման էլ ՔՊ-ն գցեց ոտքին ու մնաց դրա տակ, փաստ է: Դե հո 70-ամյա արցախցի գիտնական չեն Պալյանները, որոնց մեղադրեն ատելության քարոզի մեջ, ինչպես եղավ Ղարիբ Բաբայանի դեպքում, ով ընդամենը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգում էին. «Ղարաբաղ, Ղարաբաղ» եւ իր վրդովմունքն արտահայտել:

Այն, ինչ կատարվում է այս օրերին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ամփոփում է հատկանշական մի դիտարկմամբ, ինչի հետ դժվար է չհամաձայնել:

«Փետրվարին ազգիս երկու օր զբաղեցրին «Փրկել շարքային Ղարիբին» օպերացիայով, հիմա էլ երրորդ օրն է, քննում ու վերլուծում են ինչ-որ մեկի ինչ- որ եղբոր գրառումը: Կատարյալ անմեղսունակություն: Հասկացե´ք, այս ամենն արվում է հանրության բթացման ու տխմարացման աստիճանը ստուգելու համար: Արվում է, որ չհիշեք, որ Արցախում հիմա հայ չկա, ու չհարցնեք, թե այդ ո՞նց եղավ, ու ո՞վ դա կազմակերպեց: Այդպիսի անհաշվետու ու անմեղսունակ վարքով լավագույնս օգնում եք նրանց, ովքեր Սյունիքը փուռը տալու ծրագրով են զբաղված այս պահին:Դա նաեւ արվում է, որ չհասկանաք ու խորամուխ չլինեք, թե ինչ իշխանություն է ձեզ կառավարում, ու ովքեր են իրականում նրանց միջոցով որոշում ձեր ու ձեր երեխաների լինել- չլինելու հարցը», - գրում է Դեմոյանը: Մինչդեռ այս մասին խորհելու փոխարեն՝ մի շարք քաղաքական ուժեր, թեւերները քշտած, Գյումրիի ՏԻՄ ընտրություններ են խաղացնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top