Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԻՆՉՈՒ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԸ ՈՐՈՇԵՑ «ԿԵՂՏԵՐԸ ՄԱՔՐԵԼ»

Միջազգային

Այն, որ Սաուդ­յան Ա­րա­բիա­յում սպաս­վող ռուս-ա­մե­րիկ­յան երկ­րորդ բա­նակ­ցա­յին փու­լի շրջա­նակ­նե­րում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=306328&l=am) Լավ­րո­վը պաշ­տո­նա­կան հան­դի­պում­ներ ու­նե­ցավ Ան­կա­րա­յում եւ Թեհ­րա­նում, հեր­թա­կան հիմ­նա­վո­րումն է, որ այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րում հիմ­նա­կան թե­ման ոչ թե ուկ­րաի­նա­կան խնդիր­ներն են եւ Զե­լենս­կին, այլ՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը:

­Նախ` մի կող­մից Էր­դո­ղանն է ա­մեն կերպ ցույց տա­լիս, որ հու­սա­խաբ­ված է, որ Վա­շինգ­տոնն ու Մոսկ­վան նա­խընտ­րե­ցին Սաուդ­յան Ա­րա­բիան՝ ան­տե­սե­լով Թուր­քիան: Զե­լենս­կուն ըն­դու­նե­լը, ա­պա ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յով Մակ­րո­նի հետ ակ­տիվ կա­պե­րը այդ նե­ղաց­վա­ծութ­յան ար­տա­հայ­տում­ներն են, բայց ոչ միայն նե­ղաց­վա­ծութ­յան:

Այն, որ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ջրի ե­րես են դուրս գա­լիս այն կա­պե­րը, ո­րոնք ու­նեն Կիե­ւի ա­ռաջ­նորդ­նե­րը Բ­րի­տա­նիա­յի եւ կոնկ­րետ՝ MI-6-ի հետ (այդ թվում պնդում­նե­րը, որ ուկ­րաի­նա­կան «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կը MI-6-ի սո­վո­րա­կան գոր­ծա­կալ է), շատ բան է բա­ցատ­րում ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի բուն ար­մատ­նե­րի մա­սին: Մ­յուս կող­մից, նոր բան չէ նաեւ Մակ­րո­նի իշ­խա­նութ­յան գա­լո­ւ պատ­մութ­յու­նը՝ ռոտ­շիլ­դա­կան բան­կի­րի պաշ­տո­նից, եւ այս­տեղ էլ, ի­հար­կե, թե­լե­րը հաս­նում են բրի­տա­նա­ցի­նե­րին եւ նրանց MI-6-ին: Չ­մո­ռա­նանք, թե ինչ սերտ կա­պեր ու­նի նաեւ Էր­դո­ղա­նը նույն MI-6-ի եւ դրա ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հետ: Վեր­ջա­պես, ժա­մա­նա­կին շատ է խոս­վել նաեւ MI-6-ի հետ սերտ կա­պեր ու­նե­ցող հա­յաս­տան­յան մի շարք գոր­ծիչ­նե­րի մա­սին: Ընդ ո­րում, այս թե­լե­րը գնում-հաս­նում են մին­չեւ Ար­ցա­խի բլո­կա­դա եւ հա­յա­թա­փում, իսկ դրա­նից ա­ռաջ էլ՝ 44-օր­յա պա­տե­րազմ:

Եվ ա­հա այս ֆո­նին ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Հա­յաս­տա­նում Մակ­րո­նի դես­պան Օ­լի­վիե Դը­կո­տին­յին՝ «Ռա­դիո­լու­րին» տված բա­ցա­ռիկ հար­ցազ­րույ­ցում: Մակ­րոն-­Նի­կո­լ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը «եր­կինք հա­նե­լով», փոր­ձե­լով հա­մո­զել, թե Ֆ­րան­սիան ինչ կա­րե­ւո­րութ­յուն ու­նի Հա­յաս­տա­նի հա­մար, խախ­տե­լով տար­րա­կան դի­վա­նա­գի­տա­կան է­թի­կան՝ կոպ­տո­րեն փնո­վե­լով Ռու­սաս­տա­նին, սույն դես­պա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նաեւ ո­րոշ փա­կագ­ծեր բա­ցեց: «Ն­րանք, ով­քեր պնդում են, թե Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի մաս է ճա­նաչ­վել 2022 թվա­կա­նին Պ­րա­հա­յում, ստում են, ո­րով­հետեւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Հա­յաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի մաս է ճա­նաչ­վել Ալ­մա- Ա­թա­յի հռչա­կագ­րի պա­հից սկսած: Ի դեպ, Պ­րա­հան ըն­դա­մե­նը հղում է ա­նում, հի­շեց­նում է Ալ­մա- Ա­թա­յի հռչա­կա­գի­րը»:

Ի­հար­կե, հի­մա խնդի­րը սե­փա­կան երկ­րում ան­գամ զրո­յա­կան վար­կա­նի­շով Մակ­րո­նի ներ­կա­յա­ցու­ց­չի հետ պատ­մա­կան վե­ճե­րի մեջ մտնե­լը չէ: Ն­րան կա­րե­լի է միայն հի­շեց­նել, որ Ալ­մա- Ա­թա­յի հռչա­կագ­րի ստո­րագ­րող կողմ եր­կու եր­կիր՝ Բե­լա­ռուսն ու Ռու­սաս­տա­նը, ինչ­պես պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել են, ապ­շել են Պ­րա­հա­յից հե­տո Նի­կո­լի ար­ված հայ­տա­րա­րութ­յու­նից: Ա­վե­լին, մինչ Նի­կո­լը հա­յաս­տան­յան բա­ցա­ռա­պես բո­լոր ղե­կա­վար­նե­րից Ալ­մա- Ա­թա­յի հռչա­կագ­րի մա­սին բառ ան­գամ չի հնչեց­վել: Վեր­ջա­պես, ե­թե ճա­նա­չել է, բա Մինս­կի խում­բը, որ­տեղ նաեւ Ֆ­րան­սիան էր, ին­չո՞վ էր այս­քան ժա­մա­նակ զբաղ­ված եւ ին­չո՞ւ էր խո­սում Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քից: Իսկ դես­պա­նը պար­զա­պես քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րութ­յուն է ա­նում, ե­րե­ւի իր խել­քով փոր­ձե­լով մաք­րել Նի­կո­լին՝ Պ­րա­հա­յի այդ խայ­տա­ռա­կութ­յու­նից: Բայց դրա­նով ըն­դա­մե­նը խոս­տո­վա­նում է, որ Պ­րա­հա­յի այդ հայ­տա­րա­րութ­յան հիմ­քում կանգ­նած էին հենց Մակ­րոնն ու նրա խա­մա­ճիկ Մի­շե­լը, ո­րոնց թե­լե­րը, կրկնենք, գնում-հաս­նում է բրի­տա­նա­ցի­նե­րին:

­Բայց վե­րա­դառ­նանք Լավ­րո­վի՝ Ան­կա­րա այ­ցին: Այն, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը կա­րող է խոր­քա­յին ի­րա­վի­ճակ փո­խել նաեւ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ, հաս­կա­նում են բո­լո­րը: Այդ թվում, ե­թե ռուս­նե­րը ե­րաշ­խա­վո­րում են, որ Ի­րա­նը մի­ջու­կա­յին զենք չի ստեղ­ծե­լու, Թ­րամփն այդ հար­ցում կա­րո­ղա­նում է ի­րեն ներ­կա­յաց­նել, որ­պես նման գլո­բալ հարց «լու­ծած» լի­դեր, ա­պա դա կա­րող է նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­ներ ստեղ­ծել ինչ­պես ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, այն­պես էլ՝ կով­կաս­յան հար­թա­կում: Մի բան, որն ա­մեն կերպ փոր­ձում են ձա­խո­ղել Բ­րի­տա­նիան եւ Թուր­քիան:

­Միայն թե, Ան­կա­րա­յի հետ լե­զու գտնե­լու տար­բե­րակ­ներ Մոսկ­վան ու­նի. Էր­դո­ղա­նը, ի­հար­կե, Զե­լենս­կի չէ, եւ Ռի­չարդ Մու­րի հետ ըն­կե­րութ­յուն ա­նե­լով հան­դերձ, նաեւ հաս­կա­նում է, որ Մոսկ­վա­յի հետ ու­ղիղ բախ­ման գնա­լը լուրջ խնդիր կա­րող է դառ­նալ, ա­ռա­վել եւս, երբ Վա­շինգ­տո­նը պաշ­տո­նա­պես միան­գա­մայն այլ կուր­սի է անց­նում: Ա­ռա­վել եւս, որ կա նաեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի լայն դաշտ:

Իսկ Թուր­քիա­յից հե­տո՝ Լավ­րո­վի Ի­րան այ­ցե­լե­լու ի­մաս­տը ե­րե­ւի բա­ցատ­րե­լու կա­րիք էլ չու­նի:

­Կարճ ա­սած, ստեղծ­վում է մի ի­րա­վի­ճակ, ո­րը պար­տադ­րում է Ֆ­րան­սիա­յին՝ ի­րար խառն­վել. կա­րող է եր­կա­րա­ժամ­կետ օ­պե­րա­ցիա­յի բո­լոր պտուղ­նե­րը ջու­րը լցվել: Բայց երբ ֆրան­սիա­կան դես­պա­նը, այլ բան չմո­գո­նե­լով, սկսում է Նի­կո­լին «մաք­րել», հետն էլ տի­պիկ լի­բե­րաս­տա­կան ո­ճով ռուս­նե­րին փնո­վել, դա մեկ բան է նշա­նա­կում՝ այս մար­դիկ սո­վո­րա­կան ա­վանտ­յու­րիզ­մից այն կողմ այդ­պես էլ անց­նել չեն կա­րո­ղա­նում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ