⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

ԶԱՎԵՇՏ Է, ԲԱՅՑ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԹՐԱՄՓԻՆ

Միջազգային

2402ARTAQIN+

­Գեր­մա­նիա­յում տե­ղի ու­նե­ցած ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը եւս ե­կան հու­շե­լու, թե ինչ խո­րը փո­փո­խութ­յուն­նե­րի փուլ է մտել ողջ աշ­խար­հը: Ու չնա­յած այն բա­նին, որ կի­րա­կի օ­րը կա­յա­ցած ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­ներն ա­նակն­կալ­ներ չէին պա­րու­նա­կում:

ԵՎՐՈՊԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի

Այս­պես, սպաս­վա­ծին պես եւ սպա­սե­լի ձայ­նե­րով ա­ռա­ջա­տարն աջ կու­սակ­ցութ­յուն­նե­րի դա­շին­քը CDU/CSU-ն­ է՝ 28,6%-ով։ Ծայ­րա­հեղ աջ «Այ­լընտ­րանք Գեր­մա­նիա­յի հա­մար» կու­սակ­ցութ­յու­նը նույն­պես, ինչ­պես եւ ս­պաս­վում էր, երկ­րորդ տե­ղում էր՝ ակն­կալ­վող 20,8 տո­կոս արդ­յուն­քով, ո­րը կրկնա­կի ա­վել է նա­խորդ ցու­ցա­նի­շից: Իսկ ա­հա ար­դեն փաս­տա­ցի նախ­կին կանց­լեր Օ­լաֆ Շոլ­ցի կու­սակ­ցութ­յու­նը՝ SPD-ը, եր­րորդն է 16,4%-ով։ Կա­նաչ­նե­րը եւս Բուն­դես­թագ են մտել՝ 11,6%-ով։ Եվ հին­գե­րոր­դը՝ 8,8 տո­կո­սով, «ձա­խերն» են:

­Մի կող­մից՝ սա նման է ա­ջա­կողմ­յան ու­ժե­րի հաղ­թա­նա­կին, եւ մաս­նա­վո­րա­պես Թ­րամ­փը հենց այդ­պես է գնա­հա­տում՝ «Գեր­մա­նիա­յում պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցութ­յու­նը հաղ­թել է շատ մեծ եւ­ եր­կար սպաս­ված ընտ­րութ­յուն­նե­րում։ Գեր­մա­նա­ցի ժո­ղո­վուր­դը հոգ­նել է ող­ջամ­տութ­յան օ­րա­կար­գից, ո­րը գե­րիշ­խում է այս­քան տա­րի­ներ, հատ­կա­պես է­ներ­գե­տի­կա­յի եւ ներ­գաղ­թի վե­րա­բեր­յալ: Սա հիա­նա­լի օր է Գեր­մա­նիա­յի հա­մար»: Մ­յուս կող­մից, CDU/CSU-ի լի­դեր, ա­պա­գա կանց­լեր Մերցն ի­րեն դրսե­ւո­րում է` որ­պես լի­բե­րալ դաշ­տի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ: Ա­մեն դեպ­քում, նա թեեւ ծայ­րա­հեղ, բայց նույն աջ դաշ­տը ներ­կա­յաց­նող «Այ­լընտ­րանք Գեր­մա­նիա­յի հա­մար» կու­սակ­ցութ­յան հետ կոա­լի­ցիա չի կազ­մե­լու, եւ այդ դեպ­քում միակ տար­բե­րա­կը Շոլ­ցի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յունն է: Այս ի­րա­վի­ճա­կը հու­շում է, որ Գեր­մա­նիա­յի քա­ղա­քա­կան կուր­սը Ռու­սաս­տա­նի եւ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հետ կապ­ված մնա­լու է նույ­նը, ե­թե միայն ա­վե­լի չկոշ­տա­նա: Բայց այս­տեղ կա մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սը:

Այս­պես, դեռ հա­զիվ ընտ­րութ­յուն­նե­րի նախ­նա­կան արդ­յունք­նե­րը հրա­պա­րակ­ված, Մերցն ար­դեն հասց­րեց հան­դես գալ հե­տաքր­քիր մտքե­րով, ո­րի ընդ­հան­րա­կան ի­մաս­տը սա է՝ «Եվ­րո­պան պետք է իս­կա­պես ան­կա­խա­նա Միաց­յալ Նա­հանգ­նե­րից»: Մեր­ցի խոս­քով. «Իմ բա­ցար­ձակ ա­ռաջ­նա­հեր­թութ­յու­նը կլի­նի Եվ­րո­պան հնա­րա­վո­րինս ա­րագ հզո­րաց­նե­լը, որ­պես­զի քայլ առ քայլ կա­րո­ղա­նանք իս­կա­պես ան­կա­խա­նալ Միաց­յալ Նա­հանգ­նե­րից։ Եր­բեք չէի մտա­ծել, որ ստիպ­ված կլի­նեմ նման բան ա­սել հե­ռուս­տա­տե­սա­յին ծրագ­րում: Սա­կայն անց­յալ շա­բաթ Դո­նալդ Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից հե­տո պարզ դար­ձավ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, գո­նե այս վար­չա­կազ­մի ա­մե­րի­կա­ցի­նե­րի այդ հատ­վա­ծը, մեծ մա­սամբ ան­տար­բեր է Եվ­րո­պա­յի ճա­կա­տագ­րի նկատ­մամբ։ Ինձ շատ հե­տաքր­քիր է տես­նել, թե ինչ­պես ենք մենք շարժ­վում դե­պի ՆԱՏՕ-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վը հու­նի­սի վեր­ջին, արդ­յոք մենք դեռ կխո­սենք ՆԱՏՕ-ի մա­սին իր ներ­կա­յիս տես­քով: Կամ մենք ստիպ­ված կլի­նենք շատ ա­վե­լի ա­րագ կա­ռու­ցել ան­կախ եվ­րո­պա­կան պաշտ­պա­նա­կան կա­րո­ղութ­յուն։ Այս­պի­սով, սա իմ բա­ցար­ձակ ա­ռաջ­նա­հեր­թութ­յունն է: Եվ ես պատ­րանք­ներ չու­նեմ այն ​​մա­սին, թե ինչ է կա­տար­վում Ա­մե­րի­կա­յում։ Եվ դուք մինչեւ վեր­ջին օ­րե­րը տե­սել եք Ի­լոն Մաս­կի մի­ջամ­տութ­յու­նը Գեր­մա­նիա­յի նա­խընտ­րա­կան ար­շա­վին։ Սա յու­րա­հա­տուկ ի­րա­դար­ձութ­յուն է։ Այս­պի­սով, Վա­շինգ­տո­նի մի­ջամ­տութ­յու­նը ոչ պա­կաս դրա­մա­տիկ, ար­մա­տա­կան ​​եւ, ի վեր­ջո, ա­ղա­ղա­կող էր, քան այն մի­ջամ­տութ­յու­նը, ո­րը մենք տե­սանք Մոսկ­վա­յից: Այդ իսկ պատ­ճա­ռով մենք եր­կու կող­մե­րից էլ այն­պի­սի ու­ժեղ ճնշման տակ ենք, որ հի­մա իմ բա­ցար­ձակ ա­ռաջ­նա­հեր­թութ­յու­նը Եվ­րո­պա­յում միաս­նութ­յուն ստեղ­ծելն է»:

Ի­հար­կե, Մեր­ցը ճիշտ է դա­տում. տաս­նամ­յակ­նե­րով Եվ­րո­պան դար­ձել էր ԱՄՆ-ի քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան կցոր­դը, ո­րի հե­տե­ւանք­նե­րը միան­գա­մայն ցայ­տուն դար­ձան Թ­րամ­փի նա­խա­գա­հութ­յան օ­րոք: Ու հի­մա հարցն այլ է. իսկ Գեր­մա­նիան ու­նի՞ այն պո­տենց­իա­լը, որ «Եվ­րո­պան հնա­րա­վո­րինս ա­րագ հզո­րաց­նի» եւ կա­րո­ղա­նա «իս­կա­պես ան­կա­խա­նալ Միաց­յալ Նա­հանգ­նե­րից»: Ու ա­ռա­ջին հեր­թին պաշտ­պա­նութ­յան ուղ­ղութ­յամբ: Թ­րամ­փը չի էլ թաքց­նում, որ ա­նի­մաստ է հա­մա­րում Եվ­րո­պա­յի պաշտ­պա­նութ­յան հա­մար հսկա­յա­կան ծախ­սեր ի­րա­կա­նաց­նելն ԱՄՆ-ի հաշ­վին: Իսկ Եվ­րո­պան, ո­րը ներդ­նում է ՆԱՏՕ-ի ծախ­սե­րի փոքր մա­սին, խնայ­ված մի­ջոց­նե­րով կա­րո­ղա­նում է մրցակ­ցել նույն ԱՄՆ-ի հետ, դրա­նով նաեւ ար­դեն տնտե­սա­կան հար­թութ­յու­նում ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար խնդիր­ներ  ա­ռա­ջաց­նել: Արդ­յուն­քում, ԱՄՆ-ն­ ու­նի 37 տրի­լիո­նի հաս­նող պե­տա­կան պարտք, ո­րի գե­րակ­շիռ մա­սը չգի­տես էլ, թե ին­չի վրա է ծախս­վել: Ա­վե­լի ճիշտ, ծախս­վել է կողմ­նա­կի «ու­տող բե­րան­նե­րին» (զգա­լի մա­սով՝ եվ­րո­պա­կան) կշտաց­նե­լու հա­մար, մի բան, ո­րը ժա­մա­նա­կին նաեւ ԽՍՀՄ-ի փլուզ­ման հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը դար­ձավ: Ու հի­մա Թ­րամ­փը Եվ­րո­պա­յից պա­հան­ջում է՝ կա´մ­ ինք­ներդ ձեզ պաշտ­պա­նեք, կա´մ­ ես զոր­քերս կհե­ռաց­նեմ:

Այ­սինքն` այն, ին­չի մա­սին հի­մա խո­սում է Մեր­ցը, Թ­րամ­փի հա­մար կա­րող է միան­գա­մայն ըն­դու­նե­լի դառ­նալ: Այլ հարց, թե Գեր­մա­նիան, ո­րի տնտե­սութ­յու­նը մտել է խո­րը ռե­ցե­սիա­յի մեջ, կա­րո՞ղ է իր վրա վերց­նել Եվ­րո­պա­յին «հնա­րա­վո­րինս ա­րագ հզո­րաց­նե­լու» հա­մար պա­հանջ­վող ծախ­սե­րը: Ե­թե նույ­նիսկ կա­րո­ղա­նա, ա­պա հի­մա Գեր­մա­նիան է հայտն­վե­լու նույն ԱՄՆ-ի վի­ճա­կում՝ պետք է չգի­տես ին­չի հա­մար կե­րակ­րի եվ­րո­պա­կան կողմ­նա­կի «ու­տող բե­րան­նե­րին»: Այ­սինքն, վերց­նի ժա­մա­նա­կին Հիտ­լե­րի վերց­րած բե­ռը, ո­րի տակ նա ճզմվեց:

­Բայց դա էլ մի կողմ: Իր այդ հայ­տա­րա­րութ­յամբ Մեր­ցը, թեեւ խո­սում է ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի հա­մար հա­ճե­լի ուղ­ղութ­յան, բայց նաեւ՝ մար­տահ­րա­վեր է նե­տում Վա­շինգ­տո­նին: Այ­սինքն, այն հա­կա­սութ­յու­ննե­րը, ո­րոնք հի­մա բա­ռա­ցիո­րեն երկ­րի մա­կե­րե­ւույթ են ժայթ­քում, հի­մա ար­դեն կստա­նան բազ­մա­պատկ­ված ուժգ­նութ­յուն: Դե, ե­թե ա­րեւմտ­յան աշ­խար­հը պատ­րաստ­վում է եր­կու մա­սի բա­ժան­ված՝ ի­րար ու­տել, ա­պա ռուս­նե­րին եւ չի­նա­ցի­նե­րին կմնա միայն հար­մար տե­ղա­վոր­վել եւ ներ­կա­յա­ցու­մից հա­ճույք ստա­նալ: Թեեւ ա­սել, որ զրո­յա­կա­նի կար­գի ու­ժա­յին բա­ղադ­րիչ ու­նե­ցող Եվ­րո­պան լուրջ մրցա­կից կլի­նի Թ­րամ­փի հա­մար, դա էլ սխալ կլի­ներ:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՉՈՒՆԵՑԱԾ ՏԵՂԸ «ԱՏԱՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»

Եվ­րո­պան, ի­հար­կե, այս ի­րա­վի­ճա­կում ակն­հայ­տո­րեն ցան­կա­նում է մին­չեւ վերջ խա­ղար­կել Զե­լենս­կուն, որը, նման է, որ հա­կա­պու­տին­յա­նից, հի­մա էլ սար­քել են հա­կաթ­րամփ­յան կա­րե­ւոր գոր­ծիք­նե­րից մե­կը: Ա­մեն դեպ­քում, այն բո­լոր հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը, ո­րոնք նա­խօ­րեին հնչեց­րեց Զե­լենս­կին, այդ մա­սին են վկա­յում:

«Ես պատ­րաստ եմ հե­ռա­նալ իմ պաշ­տո­նից, ե­թե դա խա­ղա­ղութ­յուն կբե­րի կամ թույլ կտա Ուկ­րաի­նա­յին ան­դա­մակ­ցել ՆԱՏՕ-ին»,- նո­րից իր դերն էր խա­ղում Զե­լենս­կին: Ու այդ լա­ցա­կու­մած տոնից Ուկ­րաի­նա­յի ժամ­կե­տանց նա­խա­գահն ան­ցավ հար­ձակ­ման, թե՝ չի պատ­րաստ­վում 500 մի­լիարդ դո­լար տալ Ա­մե­րի­կա­յին, քա­նի որ Ուկ­րաի­նան իբր ստա­ցել է ըն­դա­մե­նը 100 մի­լիարդ: «Ես նույ­նիսկ 100 մի­լիարդ չեմ ճա­նա­չում, մենք Բայ­դե­նի հետ պայ­մա­նա­վոր­վել ենք, որ սա դրա­մաշ­նորհ է։ Դ­րա­մաշ­նոր­հը պարտք չէ»,– ս­տում է Զե­լենս­կին, քա­նի որ 2023թ.-ին ինքն էր խնդրում աշ­խար­հից. «Ե­թե չեք ու­զում ինձ փող տալ, ու­րեմն վար­կեր ձե­ւա­կեր­պեք, ո­րը պար­տա­վոր­վում ենք վե­րա­դարձ­նել»:

­Սա սո­վո­րա­կան է­ժան «բլեֆ» է` Զե­լենս­կին ոչ մի պա­րա­գա­յում հրա­ժա­րա­կան չի տա: Ա­ռա­վել եւս, երբ փոր­ձում է իր այդ դե­րա­սա­նա­կան ճա­ռը հա­մե­մել «ե­թե»-նե­րով: Ի­հար­կե, նա այս պա­հին մեծ ու­րա­խութ­յամբ «կթռներ»: Բայց լավ է հաս­կա­նում, թե հա­նուն իր բրի­տա­նա­կան ու ուլտ­րա­լի­բե­րալ տե­րե­րի ինչ ահ­ռե­լի վնաս է հասց­րել Ուկ­րաի­նա­յին, եւ ներ­կա դիր­քե­րը լքե­լուն պես նրա կյան­քի հա­մար ո­րե­ւէ մե­կը քոռ գրոշ էլ չի տա:

­Բայց 100 մի­լիար­դի պատ­մութ­յու­նով նա վերջ­նա­կա­նա­պես է դեմ գնում Թ­րամ­փին: Ա­ռա­վել եւս, որ այս­քա­նից հե­տո Զե­լենս­կին նաեւ հայ­տա­րա­րեց.

— Ուկ­րաի­նան պետք է իր պայ­ման­նե­րով բա­նակ­ցի Ռու­սաս­տա­նի հետ՝ չմո­ռա­նա­լով հարց­նել Եվ­րո­պա­յին։ ԱՄՆ միջ­նոր­դութ­յունն այս­տեղ չի աշ­խա­տի:

— Սա­ռեց­ված ռու­սա­կան ակ­տիվ­ներն այժմ մեր փո­ղերն են։ Միայն մե­րը, ոչ մե­րը եւ մեր գոր­ծըն­կեր­նե­րը։

— Մեզ ան­ջա­տե­լը Starlink-ից սխալ է: Մա­նա­վանդ որ մենք ա­մեն ա­միս վճա­րում ենք դրանց հա­մար։

— Ուկ­րաի­նա­յում ընտ­րութ­յուն­նե­րը տե­ղի կու­նե­նան միայն «ռազ­մա­կան դրութ­յան վե­րա­ցու­մից հե­տո»:

­Սա ար­դեն ան­գամ Թ­րամ­փին դեմ գնալ չէ, սա Թ­րամ­փին հայ­տա­րար­ված պա­տե­րազմ է:

Ե­րեկ էլ եվ­րա­լի­դեր­նե­րից կազմ­ված մի մեծ պատ­վի­րա­կութ­յուն էր գնա­ցել Կիեւ՝ ցույց տա­լու հա­մար, որ ա­մեն կերպ Զե­լենս­կու կող­քին են: Միայն թե կա այն հար­ցը, թե բա­րո­յա­կա­նից զատ, կա­րո՞ղ են ա­վե­լի էա­կան այլ ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել:

­Հա­զիվ թե, հաշ­վի առ­նե­լով, որ Մակրոնը մեկնեց Թրամփի մոտ, Բ­րի­տա­նիա­յի ­ղե­կա­վար­ պատրաստ­վում է մեկ­նել ՝ փոր­ձե­լու հա­մար Թ­րամ­փին հա­մո­զել՝ հրա­ժար­վել Մոսկ­վա­յի հետ երկ­կողմ բա­նակ­ցութ­յուն­նե­րից: Չ­նա­յած, ոչ թե հա­նուն Ուկ­րաի­նա­յի, այլ որ բա­նակ­ցա­յին կողմ դառ­նա նաեւ Եվ­րո­պան: Բայց սպա­սե­լիք­ներ, թե այդ հան­դի­պում­ներն է­ֆեկ­տիվ կլի­նեն, չկան: Բանն այն է, որ ար­դեն ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են վստա­հա­բար պնդում, թե այն ա­մե­նը, ին­չը Թ­րամ­փը ցան­կա­նում է Զե­լենս­կուց վերց­նել, Բ­րի­տա­նիան ար­դեն վերց­րել է: «Մենք բրի­տա­նա­ցի­նե­րին հանձ­նե­ցինք բո­լոր նա­վա­հան­գիստ­նե­րը, ա­տո­մա­կա­յան­նե­րը, արդ­յու­նա­բե­րութ­յու­նը եւ­ օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րը: Գոր­ծըն­թա­ցը վե­րահս­կում էր ՄԻ-6-ը, դրա հա­մար էլ Թ­րամ­փի հետ փոխ­զի­ջումն այժմ անհ­նար է, առ­ճա­կա­տու­մը լուծ­վում է հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կով»,- պնդում է աղբ­յու­րը, եւ Թ­րամ­փի հա­մար, ի­հար­կե, դժվար չէ այդ ա­մե­նը ստու­գե­լը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Կարճ ա­սած, ԱՄՆ-ն պետք է իր փո­ղե­րը ծախ­սի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հա­մար, իսկ բո­լոր ակ­տիվ­նե­րը բա­ժին հաս­նեն բրի­տա­նա­ցի­նե­րին: Եվ ա­սել, թե Թ­րամ­փը բիզ­նե­սում այն միա­միտն է, ո­րին հնա­րա­վոր է այդ­քան կոպ­տո­րեն «գցել», նույ­նիսկ զա­վեշտ կլի­ներ: Ա­մեն դեպ­քում, ծրագր­ված է ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցա­յին հեր­թա­կան փու­լը: Այն, որ սա տե­ղի է ու­նե­նում ա­ռա­ջի­նից ըն­դա­մե­նը մեկ շա­բաթ անց, ար­դեն իսկ շատ բան է խո­սում բա­նակ­ցա­յին ծայ­րա­հեղ բարձր ակ­տի­վութ­յան մա­սին:

Ինչ վե­րա­բե­րում է Զե­լենս­կու մար­տահ­րա­վե­րին, ա­պա նրա այս նոր հայ­տա­րա­րութ­յու­նն­երի արդ­յուն­քում, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, հի­մա կա­րող է մեկ­նար­կել «Բ» պլա­նը: Այն է, ուկ­րաի­նա­կան բա­նա­կը զրկվե­լու է ա­մե­րիկ­յան օգ­նութ­յու­նից, Մաս­կի ար­բան­յա­կա­յին ցան­ցից եւ այլն: Թե դրա­նից հե­տո ինչ­քան կդի­մա­նա, եւ երբ ուկ­րաի­նա­կան զին­վո­րա­կա­նութ­յու­նը դեմ դուրս կգա Զե­լենս­կուն, հաս­տատ շատ կարճ ժա­մա­նա­կի հարց է:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված