Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համար Անպատշաճ և դատապարտելի է, որ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները կապում է Եկեղեցու հետ Մխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ Եսայան Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համար Հաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները Սևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Մեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվեն Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ

Հանցավոր խումբը ստեղծել է 10.000 և ավելի ներդրողներով ֆինանսական բուրգ․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Իրավական

2019 թվականին Ն.Գ.-ն և Ն.Հ.-ն՝ վերջինիս հոր՝ Կ.Հ.-ի առաջարկով հիմնել են «Վան Քարտ» ընկերությունը, որի շրջանակներում «android» և «ios» գործավարական համակարգերով աշխատող «One Card LLC» անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաև սոցիալական կայքերի միջոցով գովազդել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ–ից։

Մասնավորապես՝ բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է ընձեռվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես նաև թույլատրվել է Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի և Ն.Գ.-ի կողմից կառավարվող հաշիվներից գումարներ մուտքագրել և կանխիկացնել վճարահաշվարկային համակարգի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակի և կրիպտոարժույթի միջոցով, որի ընթացքում յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուից գանձվել է շրջանառվող գումարի 8-ից մինչև 16 տոկոսը՝ առանց համապատասխան լիցենզիայի գեներացնելով և շրջանառության մեջ դնելով 2 ՀՀ դրամ փոխարժեքով «crypto one» անվանումով էլեկտրոնային արժույթը:

Արդյունքում, խմբի անդամները ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով «crypto one» էլեկտրոնային արժույթը ներկայացրել են որպես իրական ներդրումային հնարավորություն՝ օրական մեկ տոկոս շահույթի խոստումով:

Այսպիսով, հանցավոր խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձևավորվել է 10.000 և ավելի ներդրողների մասնակցությամբ գործող ֆինանսական բուրգ, որում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 100 մլն ՀՀ դրամին համարժեք դրամական և գույքային միջոցներ: 

Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերն առավել ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել այն մասին, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ, սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց և ստացված գույքային միջոցներին փաստացի տիրանալուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները և մի քանի հարյուր անգամով նվազեցրել են «crone» պայմանական անունով միավորի փոխարժեքը՝ զրոյացնելով ներդրում կատարած բազմաթիվ անձանց ֆինանսական միջոցները։

Կ.Հ.-ի, Ն.Հ.-ի, Ն.Գ.-ի, Ի.Պ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Կառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարԱնպատշաճ և դատապարտելի է, որ Փաշինյանը Վաղարշապատի ընտրությունները կապում է Եկեղեցու հետՄխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը Այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում. Բագրատ ԵսայանԹբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումըԿառավարությունը գումար է հատկացրել Գուժ Մանուկյանի մահարձանի համարՀաստատվել են նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչներըՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ը Էլ նյարդերս չի հերիքում, ազգին ազգի դեմ թշնամի են սարքում, չեն թողնում` մեր վերքերը լավանանՀոկտեմբերի հոսանքի բարձր հաշիվները սպառողներին անհանգստացրել են. ի՞նչ են առաջարկում պատկան մարմիններըՄեծ թվով մարդիկ են ՀՀ-ում տուժել, գումար են դրել, հետո խաբվել, բազմաթիվ քրգործեր պիտի հարուցվենՀայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն». Ամստերդամ Ողբերգություն է, Նիկոլի դավաճանությունն արդեն հասել է հոգևոր անձանց, սա ազդելու է բոլորիս վրաԴրամաշնորհները ազդեցություն կունենան արդեն 2026 ձմռանը և կաջակցեն իշխանությունների վերարտադրմանը Տարոն Մարգարյանի գույքերի ու դրամական միջոցների վրա կալանք է դրվածՆուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվելԻշխանական քարոզչամեքենան առիթն օգտագործում է՝ երկու նախագահների միջև արհեստական սեպ խրելու համարՍևանա լճում սիգի որսը արգելվում է մինչև փետրվարի 1-ըՈղբերգություն է, Նիկոլի դավաճանությունն արդեն հասել է հոգևոր անձանց, սա ազդելու է բոլորիս վրաՕկnւպացված Արցախում մզկիթները ևս nչնչացվում են. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված