Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Քաղաքական դաշտը վերափոխվում է, հաշտվեք այդ փաստի հետ. Վահան Բաբայան

Թեմա
«Ուզեք, թե չուզեք քաղաքական սերնդափոխություն է ընթանում: Փաշինյանի էպոխան ավարտվում է,ավարտվում է նաև լիբերալ արժեքների դարաշրջանը: Հայաստանին անհրաժեշտ է էներգիայով լեցուն նոր ղեկավարներ, փորձառու և այս վերջին տարիներին իրենց կարծիքը չփոխող հաստատուն սկզբունքմերով գործիչներ:
 
Ես, օրինակ, 7 տարի չեմ պայքարել, որ գան Նիկոլից ավելի բեթար դեմքեր և մի 7 տարի էլ պայքարենք իրենց դեմ: Ես միշտ ազնիվ ասել եմ իմ կարծիքը և միշտ եղել եմ ճիշտ,նույնիսկ եթե այդ պահին շատերը ինձ կշտամբել են այդ կարծիքների համար: Այսօր էլ կոչ եմ անում ականջալուր լինել այս խոսքերին: Քաղաքական դաշտը վերափոխվում է: Հաշտվեք այդ փաստի հետ:
 
Արդարացի կլինի, որ մեզ չխանգարեն, չվախենան մեզնից, մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ բարդություն է դա, մանավանդ այն խմբակների համար, ովքեր իրենց շեֆից բացի այլ բան չեն ուզում տեսնել, բայց դարը փոխվում է, կյանքը ընթանում է առաջ և ուզեք, թե չուզեք սկսվել է սերնդափոխության անդառնալի գործընթացը:
 
Գալիս է մեր ժամանակը, սատարեք մեզ, աջակցեք մեզ, ձեր լրատվականներին ասեք մեզ բլոկելու փոխարեն` աջակցեն մեզ, ձեր ֆեյքերին ու վարձու գրչակներին ասեք` թող օգնեն, այլ ոչ թե սևացնեն մեզ: Մենք շատ լավ հասկանում ենք` ինչ է կատարվում և մնում է դուք հասկանաք, հաջորդ ընտրությունները չեն լինելու ընդդիմադիր մեկ ֆավորիտի ընտրություններ, ի վերջո, հասկացեք դա», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ