Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Վանդալիզմ, որին արդարացում չկա. Ռեֆորմիստների կուսակցություն

Թեմա
Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Ըստ մամուլի և ՏԳ ալիքների տարածած տեղեկության Երևանում տեղի է ունեցել զազրելի վանդալիզմի գործողություն՝ անարգվել են Մեծ Հայրենականի հերոսների հիշատակին նվիրված ծաղկեպսակները։ Այս ստոր արարքը ոչ միայն խորհրդանիշների նկատմամբ անարգանք է, այլև հարված մեր անցյալին, մեր պապերի սխրանքին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության և խաղաղության համար։
 
Որքան պիտի ցածր լինի մարդը, որ ձեռք բարձրացնի սրբության վրա։ Հարգանքի տուրք մատուցելու համար դրված ծաղկեպսակները ապականվել են:Սա պարզապես վանդալիզմ չէ, այլ ծայրահեղ ցինիզմի և պատմության հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։
 
Մեծ Հայրենականի հերոսների հիշատակը քաղաքականության կամ շահարկումների գործիք չէ։ Դա մեր անցյալի նկատմամբ հարգանքի և ապագայի հանդեպ պատասխանատվության հիմնաքարն է։ Վերացնելով հիշատակի խորհրդանիշները՝ նրանք փորձում են մոռացության մատնել հերոսների սխրանքը, բայց պատմությունը հնարավոր չէ ջնջել։
 
Մենք չենք կարող լուռ մնալ նման հանցագործության դեմ։ Վանդալիզմը մեր հասարակությանն ուղղված մարտահրավեր է։ Մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն, իսկ հիշատակը՝ վերականգնվի և պաշտպանվի։ Միայն այդպես կարող ենք ցույց տալ, որ նման ստորության համար տեղ չկա մեր երկրում»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ