Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդին Իրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. Բալասանյան Հայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHA Ոչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարին Էշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնին ՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Կերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. Տեսանյութ Քանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցին

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս21)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=amhttps://iravunk.com/?p=304657&l=amhttps://iravunk.com/?p=304776&l=amhttps://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=amhttps://iravunk.com/?p=304956&l=amhttps://iravunk.com/?p=305032&l=amhttps://iravunk.com/?p=305144&l=amhttps://iravunk.com/?p=305257&l=amhttps://iravunk.com/?p=305355&l=amhttps://iravunk.com/?p=305432&l=amhttps://iravunk.com/?p=305500&l=amhttps://iravunk.com/?p=305546&l=amhttps://iravunk.com/?p=305636&l=amhttps://iravunk.com/?p=305728&l=amhttps://iravunk.com/?p=305812&l=amhttps://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am)

Այսպիսով, ի՞նչ էին իրենցից ներկայացնում «Փարիզյան սկզբունքներ» ասվածը. դրանցում «Մեղրիի միջանցքի» գաղափարախոսությունն ինչ-որ չափով ներառվա՞ծ էր: Նման ակնարկ ժամանակին իր հայտարարություններից մեկով Հեյդար Ալիեւն արել էր, որ Փարիզ-Քի Ուեսթյան գործընթացի պայմանավորվածություններից էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունն է` Մեղրու շրջանը փոխանցել Ադրբեջանի ինքնավարության ներքո եւ, համապատասխանորեն, Լաչինի միջանցքը` Հայաստանի ինքնավարության ներքո»: 

ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԸ

Իհարկե, պաշտոնական Երեւանը չհապաղեց հերքել Ալիեւի այդ հայտարարությունը: Մասնավորապես` նախագահի այն ժամանակների խոսնակ Վահե Գաբրիելյանը, Մեղրիի եւ Լաչինի փոխանակման միտքը «անհեթեթ» եւ «խեղաթյուրված շարադրանք» որակելով, նաեւ հոխորտաց. ««Փարիզյան սկզբունքները», որոնց գոյությունը Ադրբեջանը համառորեն հերքում էր մինչեւ անցած շաբաթ, Քի Ուեսթում արձանագրվել են, եւ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնության դեպքում պատրաստ է հրապարակել այդ փաստաթուղթը»:
Այդ «սպառնալիքը», հասկանալի է, այդպես էլ պարոն Գաբրիելյանն ու նրա երբեմնի քաղաքական ղեկավարությունը չիրագործեցին: Փոխարենը` ադրբեջանական տարբեր աղբյուրներ տարիներ անց էլ խոսում էին, թե կար միջանցքների փոխանակման նախագիծ: Օրինակ` 2001թ. բանակցությունների ժամանակ Ալիեւի օգնական, քաղաքագետ Էլդար Նամազովը ավելի է կոնկրետացնում. «Խոսքը ոչ թե Մեղրիի ողջ շրջանի, այլ միայն միջանցքի մասին էր»: Իսկ, ահա ադրբեջանական ընդդիմադիր Էթիբար Մամեդովը, դեռ Քի Ուեսթից հետո էր աղմկում. «Բանակցություններն ընթանում էին սոսկ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցքի բացման շուրջ` միջազգային ուժերի վերահսկողության տակ»:
Ողջ Մեղրին կտրվեր Լաչինի դիմաց, թե Իրանի սահմանին զուգահեռ դրա թեկուզեւ մեկ մետրանոց հատվածը, տվյալ դեպքում շատ էական չէ, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում հիմնականում անընդունելին ոչ թե մի քիչ ավել կամ պակաս հող տալ-առնելն է, այլ այն, որ գիծը կլինի չընդհատվող` Թուրքիա-Նախիջուան-Ադրբեջա՞նը, թե՝ Հայաստան-Իրանը: Եվ այս համատեքստում նկատենք, որ Հ. Ալիեւի տարածքների փոխանակման մասին վերոհիշյալ հայտարարությունը ուներ նաեւ նման շարունակություն. «Նախագահ Շիրակը հատկապես շեշտել էր սա` նշելով, որ երկու միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը»:

ՕՍԿԱՆՅԱՆՆ ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ
Եվ, ահա, այս մտքի ֆոնին կարելի է անցնել Քի Ուեսթից հազիվ մեկ ամիս անց Օսկանյանի հայտնած որոշ «բացատրությունների»: Այսպես. ՀՀ ԱԳ նախարարը, եւս մեկ անգամ պնդելով, թե խաղաղության համաձայնագիրը տարածքների հանձնում կնախատեսի միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղին շնորհվի այնպիսի կարգավիճակ, որը կգոհացնի հայկական կողմին` չգիտես ինչու, խուսափում էր ԼՂՀ-ին անկախություն կամ Հայաստանի կազմում արտահայտություններից: Ավելի կոնկրետ` պարոն Օսկանյանն օգտագործում էր բազմակի իմաստ ունեցող «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հորիզոնական կապ», կամ «Ստեփանակերտի` Բաքվին չենթարկվելու տարբերակ» արտահայտությունները: Բայց տվյալ դեպքում էականը հաջորդ միտքն էր, այսինքն` որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքները «չեն կարող սիմմետրիկ լինել` ելնելով աշխարհագրական պայմաններից»: Ինչպես նաեւ. «Այն հարցում, թե ո՞վ կվերահսկի Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը, հնարավոր են քննարկումներ տարբեր առաջարկների շուրջ... Հայկական կողմի համար, բնականաբար, գերադասելի է, որպեսզի Հայաստանի տարածքով անցնող միջանցքը հսկեն հայկական ուժերը»: (Ինչքան նման է մեր օրերի թեմատիկային- Հեղ.):
Այս միտքը, իհարկե, խոսում է այն մասին, որ 2000թ.-ից հետո «Մեղրիի տարբերակը», այսինքն` տարածքների մեխանիկական փոխանակման գաղափարը, չի տեղափոխվել 2001թ.-ի բանակցային գործընթաց: Դա կարելի է հասկանալ` հաշվի առնելով այն կոշտ արձագանքը, որը ցույց տվեց Ռուսաստանը այդ ծրագրի նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ` Օսկանյանի այդ հայտարարությունը միանշանակ մեկ հանգամանքի վկայությունն է: Այն է` հենց Մեղրիով Ադրբեջանն ու Նախիջեւանը իրար կապող միջանցքի ծրագիրն է, որ դրված է եղել Փարիզ-Քի Ուեսթյան բանակցությունների հիմքում: Ընդ որում, Ֆրանսիայի նախագահի պնդմամբ` Մեղրիի եւ Լաչինի միջանցքները պետք է «ունենան նույն կարգավիճակը»: Չբացառենք, որ այդ գաղափարը Քի Ուեսթում որոշակիորեն փոփոխվել է, եւ հիմնական խոսակցության թեման` շրջանցելով Լաչինի կարգավիճակը, հիմնականում ծանրացել է Մեղրիի միջանցքի վերահսկողության թեմայի վրա, ինչպես որ միանշանակ հասկացվում է Օսկանյանի հիշատակված հայտարարությունից: Այսինքն` ողջ շեշտադրումը, կարծես թե, դրված է եղել հետեւյալ խնդրի վրա. Մեղրիի պատկանելիության հարցը չի փոփոխվում, սակայն այդ ուղղությամբ պետք է անարգել անցնեն Ադրբեջանից դեպի Նախիջեւան, այսինքն` գլոբալ իմաստով` արեւելքից դեպի արեւմուտք գնացող կոմունիկացիաները: Հետեւաբար  առաջանում է դրանց անվտանգության երաշխավորման հարց:

Օսկանյանը, փաստորեն, ըստ էության, ասում էր, թե Հայաստանի նախընտրած տարբերակն է, որ այդ երաշխավորի դերում հանդես գան հայկական ուժերը: Սակայն, դա ընդամենը ցանկություն էր, որը, հազիվ թե, բավարարեր Ադրբեջանին եւ Թուրքիային: Ուստիեւ, Օսկանյանն արդեն մի քիչ բացում է փակագծերը. «Հնարավոր են քննարկումներ տարբեր առաջարկների շուրջ»: Իսկ տարբեր առաջարկներ ասվածի տակ պետք է հասկանալ երեք հիմնական տարբերակ` միջանցքի վերահսկողությունը Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից, որը, անշուշտ, ռեալ չէր այնպես, ինչպես հայկական ուժերի կողմից վերահսկողության տարբերակը: Երկրորդը, որ վերահսկողությունն իրականացնեն ռուսական խաղաղարարները, ինչը Ադրբեջանը կտրուկ մերժում էր դեռ Բիշքեկի զինադադարի կնքման պահից: Եվ վերջապես, վերահսկողությունը արեւմտյան պետությունների կողմից: Այ, այս տարբերակին միանշանակ կողմ էր Ադրբեջանը, կարծես թե, հենց դրան էր փորձում գնալ նաեւ Հայաստանը:

ՔԻ ՈՒԵՍԹ

Միեւնույն ժամանակ նկատենք, որ Օսկանյանի այդ եւ հետագայում արված նմանատիպ մի շարք այլ հայտարարություններ խոսում են այն մասին, որ հենց այդ «դրական» նոտայով էլ ավերտվել է Քի Ուեսթի բանակցային փուլը: Ավելի ճիշտ, որ որոշակի կոնկրետ պայմանավորվածություններ այնտեղ, այնուամենայնիվ, ձեռք են բերվել: Պայմանավորվածություններ, որոնք արդեն պետք է տեղափոխվեին վերջնական փաստաթղթային ձեւակերպման եւ ստորագրման փուլ: Այս մասին է վկայում, օրինակ, Քի Ուեսթի հետ կապված Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ ֆիքսված նման ձեւակերպումը. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել այս տարվա հունիսին Շվեյցարիայում», ավելի կոնկրետ` Ժնեւում: Հետո. «Երկու նախագահները մոտեցել են այդ պահին այն բանի ըմբռնումով, որ հակամարտության վերջնական կարգավորման հասնելու միակ եղանակը լուրջ փոխզիջումների գնալու համաձայնությունն է: Եվ դրան է հանգում իրենց առաքելության ամենադժվարին եւ բարդ մասը` գտնել լուրջ փոխզիջում եւ կանխավ ապահովել այդ գործում իրենց երկրների բնակչության աջակցությունը»: 
Գումարած դրան` Քի Ուեսթի բանակցությունները սկսելիս ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը նման հայտարարություն արեց. «Նախագահ Բուշն ուշադրությամբ հետեւելու է դրանց ընթացքին, եւ եւս կարծում եմ, որ եթե հաջողություն ձեռքբերվի, Միացյալ Նահանգների նախագահը ցանկություն կհայտնի հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»:

Եվ, եթե սա համարենք բանակցությունների հաջող կամ անհաջող ավարտի ցուցիչ, ապա պետք է արձանագրել, որ Քի Ուեսթի արդյունքները, գոնե ամերիկացիների աչքին, այն աստիճան հաջող էին, որ Բուշը բանակցություններից անմիջապես հետո հանդիպեց ե´ւ Ալիեւի, ե´ւ Քոչարյանի հետ: Ի դեպ, Սպիտակ տան պաշտոնական տեղեկատվության համաձայն, Քոչարյանի հետ Ջ.Բուշի հանդիպման ժամանակ առանցքային թեմաներից է եղել «Տարածաշրջանային նշանակության, Հարավային Կովկասի երկրների տնտեսական կացությանն առնչվող խնդիրներ»: Հեյդար Ալիեւի` բացի այդ նույն տարածաշրջանային թեմայից, խոսվել է նաեւ. «Կասպիականի էներգապաշարների հարցերից», ինչը վկայում է, որ, առնվազն գլոբալ տնտեսական հարթությունում Հարավային Կովկասը միասնական տարածքի վերածելու գաղափարը, ինչը, գործնականում, դրված էր «Մեղրիի տարբերակի» հիմքում, Քի Ուեսթի շրջանակներում էլ դեռ ամերիկյան քաղաքականության կիզակետում էր:

Այս ամենը, մի կողմից անուղղակիորեն խոսելով Քի Ուեսթում կոնկրետ պայմանավածություններ լինելու մասին, մյուս կողմից էլ` տանում է այն մտքին, որ դրանք ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ադրբեջանում լուրջ ներքին հակազդեցության կբախվեին: Իսկ դրա համար մինչեւ Ժնեւում նախատեսված հանդիպումը, երկու նախագահները պետք է «կանխավ ապահովեին այդ գործում իրենց երկրների բնակչության աջակցությունը»: Դա հասկանալի է. խոսքը, վերջին հաշվով, Ղարաբաղի հետ կապված հաշտության վերջնական համաձայնության մասին էր: Իսկ դա նշանակում է, որ Քի Ուեսթի գործընթացի կազմակերպիչները, թերեւս, պետք է հրաշալի գիտակցեին, որ անկախ այն բանից, թե Քոչարյանը կամ Ալիեւն ինչ փաստացի իշխանական կշիռ ունեին իրենց ղեկավարած երկրներում, եթե դրանց ժողովուրդները կամ, առնվազն, զինված ուժերն եւ պատերազմին մասնակցած այլ ուժերը դեմ լինեին, ապա ոչ մի պայմանագիր էլ չէր լինի: Այդ պարզ միտքը պետք է, որ հուշեր, թեկուզեւ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակը, ով ծանրագույն ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակում անգամ կարողանալով պահպանել իշխանությունը, այն կորցրեց, երբ առաջ քաշեց ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, որը Հայաստանում չընդունվեց: Հայաստանի պարագայում դրան գումարվում է նաեւ այն բարդությունը, որ Քոչարյանը, ճիշտ է, ծագումով ղարաբաղցի էր, սակայն ինչ-որ բան կարող էր ստորագրել, եթե միայն ունենար Ղարաբաղյան բանակի համաձայնությունը:

Ամեն դեպքում, մինչ ժնեւյան հանդիպումը Քոչարյանին եւ Ալիեւին ժամանակ տալը նման է այն բանին, որ Քի Ուեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված կար մտավախություն, թե Հայաստանում կամ Ադրբեջանում, միգուցե, նաեւ երկու երկրներում միաժամանակ դրանք չէին ընդունվելու: Ուրեմն, փորձենք հասկանալ, թե մոտավորապես ինչ պայմանավորվածություններ կարող էին եղած լինեն Քի Ուեսթում:

(Շարունակելի)






Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդինԻրանն ԱՄՆ-ի նկատմամբ կոշտացնում է դիրքորոշումը ու թելադրում իր պայմանները. ԲալասանյանՀայաստանի հավաքականը նույն մակարդակի չէ, ինչ Կոսովոյինը. KOHAՈչնչացնել մեր եկեղեցին՝ դա արտասահմանյան ուժերի պատվեր է. Սերգեյ Շաքարյանց Մոսկվայում ձերբակալել են չեչենների կողմից առևանգված հայ գործարարինԷշ նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեծաթիվ ախրանիկներով գինու փառատոնինՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին. ԲԱՄԲԱՍԱՆՔԿերչի տարածաշրջանում բացվեց Թամանյան 89֊րդ դիվիզիային նվիրված հուշարձանը. ՏեսանյութՔանի արծաթով է Նիկոլը փորձում ոչնչացնել եկեղեցինՀրապարակվել է մոլորված տղաների լուսանկարըՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւ էս խելքին էլ ՔՊ-ականները որոշել են հոգեւոր հարցերով զբաղվե՞լ. ԶԱՐՄԱՆՔՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄԷդուարդ Սպերցյանի գոլը` Կոսովոյի դարպասը(տեսանյութ)ՆՄԱՆ Է, ՈՐ ԿՐԵՄԼՆ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԱՆՍյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ.NEWS.amՆաիր Տիկնիզյանի գոլը` Կոսովոյի դարպասը (տեսանյութ)Կայծակի հարվածից մահացած զինծառայողը Տաշիրից էր, սոցիալապես անապահով ընտանիքիցWildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top