Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Դնեպրոպետրովսկ ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ Սարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետ

Հերթական անգամ իրականցվել է անատամ խաղադրույք․ Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, ստանալով ընտրությանը մասնակիցների ձայների 28,6%-ը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱդԳ) կուսակցությունը՝ 20,8%-ով, ինչը պատմական բարձր ցուցանիշ է կուսակցության համար։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), որը գլխավորում է գործող կանցլեր Օլաֆ Շոլցը, ստացել է ձայների 16,4%-ը՝ ցուցաբերելով պատմական նվազագույն արդյունք։
Նշեմ, որ Բունդեսթագ են անցել նաև ձախ-լիբերալ «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը՝ 11,6%-ով, և «Ձախ» կուսակցությունը՝ 8,8%-ով։ Լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) և ձախ Սառա Վագենկնեխտի դաշինքը (ՍՎԴ) չեն հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5%-անոց շեմը՝ ստանալով համապատասխանաբար 4,3% և 4,972%։

Ընտրությունների ցուցանիշները հատկապես հետաքրքրական են նրանով, որ օրվա իշխանությունը փաստացի պարտվում է՝ իր տեղը զիջելով պահպանողական ու ազգային ուժերին։ Այս ընտրությունները կարևոր են Գերմանիայի քաղաքական դաշտի համար նաև այն առումով, քանի որ ԱդԳ կուսակցության բարձր արդյունքը ցույց է տալիս ծայրահեղ աջ ուժերի աճող ազդեցությունը երկրում։

Ըստ էության՝ ընտրությունների արդյունքները վկայում են, որ Գերմանիայում (և ընդհանրապես Եվրոպայում) պահպանողական և ազգայնական ուժերը զգալիորեն ամրապնդում են իրենց դիրքերը։ ՔԴՄ/ՔՍՄ-ի հաղթանակն ակնհայտորեն ցույց է տալիս, որ գերմանացի ընտրողները դժգոհ են գործող կոալիցիոն կառավարության ձախակենտրոն քաղաքականությունից՝ մասնավորապես միգրացիոն, էներգետիկ և տնտեսական ոլորտներում։ Ավելին, ԱդԳ-ի գրանցած արդյունքը վկայում է, որ գերմանացիների զգալի հատվածը նախընտրում է ավելի կոշտ, ազգայնական մոտեցումներ՝ հատկապես միգրացիայի և եվրոպական ինտեգրացիայի հարցերում։
Ի դեպ՝ նման տենդենցը միայն Գերմանիային չի վերաբերում․ մասնավորապես նմանատիպ պատկեր է նաև Ֆրանսիայում Մարին Լե Պենի «Ազգային հանրահավաքը», Իտալիայում Ջորջիա Մելոնիի «Իտալական եղբայրները» և Նիդեռլանդներում Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունը ցույց են տալիս, որ Եվրոպայում պահպանողականության, ազգայնականության և եվրոսկեպտիցիզմի նկատմամբ աճող վստահություն կա։

Ասեմ նաև, որ կոնկրետ Գերմանիայում պահպանողական ուժերի վերելքը որոշակիորեն կապված է նաև ժողովրդագրության հետ։

Չմոռանանք, որ Գերմանիայի բնակչության մոտ 42%-ը 50-ից բարձր տարիք ունի, իսկ ավելի քան 21%-ը 65-ից բարձր է, իսկ որպես կանոն, ավելի մեծ տարիքային խմբերը հակված են կայունության և ավանդական արժեքների։ Ծերացող ընտրազանգվածը սովորաբար նախընտրում է քաղաքական կայունություն և ավելի քիչ է ընդունում կտրուկ սոցիալական կամ տնտեսական փոփոխություններ։ Սա միայն Գերմանիային չի վերաբերում։ Ծերացող բնակչություն ունեն նաև Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, ինչը նշանակում է, որ նմանատիպ միտումներ կարող են շարունակվել ողջ Եվրոպայում։ Այս ամենը նշանակում է, որ եթե ժողովրդագրական դինամիկան չփոխվի (օրինակ՝ ավելի երիտասարդ ընտրազանգված չմասնակցի ավելի ակտիվ), ապա պահպանողական ուժերը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն ամրապնդել իրենց դիրքերը։

Կարող ենք փաստել, որ բոլորիս աչքի առաջ Եվրոպան մտնում է նոր պահպանողական շրջափուլ։ Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում պահպանողականության ուժեղացումը հիմնականում գալիս է բնակչության անհանգստությունից՝ կապված միգրացիայի, տնտեսական ճգնաժամերի և ԵՄ ներսում ուժերի վերադասավորման հետ։ Շատ մարդիկ զգում են, որ դասական լիբերալ-կենտրոնամետ քաղաքականությունը չի կարողանում բավարար պատասխաններ տալ այս խնդիրներին։ Չմոռանանք նաև, որ դրան զուգահեռ Եվրոպայի որոշ երկրներում պահպանողական շարժումները խառնվում են պոպուլիստական տարրերի հետ, ինչը ավելի բարդ է դարձնում դասական աջերի և նոր աջերի միջև սահմանազատումը։ Ըստ ամենայնի՝ այս տենդենցը, հավանաբար, կշարունակվի առնվազն մոտակա մի քանի ընտրական ցիկլերում, հատկապես եթե ձախակենտրոն կառավարությունները չկարողանան առաջարկել այլընտրանքային լուծումներ:

Ինչ վերաբերվում է՝ այս ամենն ինչ ազդեցություն կունենա ՀՀ հետ կապված։ Նախ չմոռանանք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Նիկոլը հանդիպել էր Օլաֆ Շոլցի հետ, իսկ հանդիպումը իշխանական «սազանդարները» փորձեցին ներկայացնել, որպես «պատմական լրջագույն ձեռքբերում», դա էլ քիչ է, Շոլցը հայտարարել էր, թե «Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»։ Այստեղ մենք հերթական անգամ տեսնում ենք, որ իրականցվել է անհեռատես, անհաշվարկ ու անատամ խաղադրույք, դե իսկ պոպուլիզմի չափաբաժնի մասին խոսել թերևս չարժե։

Իսկ եթե ավելի կոնկրետ․ Գերմանիայում և ԵՄ-ում պահպանողականների դիրքերի ամրապնդման տենդեցները հաշվի առնելով, կարող ենք եզրահանգել, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են շրջադարձային փոփոխությունների ենթարկվել։ Բանն այն է, որ պահպանողական ուժերը սովորաբար ավելի հակված են ազգային շահերի առաջնայնացման, ինչը նշանակում է, որ ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությունը կարող է ավելի պասիվ դառնալ Հայաստանի համար, եթե դա բխում է ԵՄ-ի ներսում ազգային շահերի կոնցենտրացիայից։ Բացի այդ, Եվրոպայում ուժեղացող պահպանողականները ավելի կասկածանքով են վերաբերվում ԵՄ-ի՝ որպես սուպերազգային կառույցի ընդլայնմանն ու ազդեցությանը։ Սա կարող է նվազեցնել Հայաստանի նման երկրների հետ ակտիվ փոխգործակցության հավանականությունը։ Ինչին իր հերթին վկայում է Նիկոլի կողմից ստանձնած դեպի ԵՄ գնալու ֆեյք օրակարգի փուչ լինելու մասին»։

 






Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top