Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Հուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվեն Ռուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ) Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար) Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Երևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Հուլիսի 6-ին, 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է. արդյունքները՝ թվերով

Քրեական

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները, ծանր հետեւանքներից բացի, նաեւ ստանում են հանրային լայն հնչողություն` ձեւավորելով իրավիճակը առավել խիստ միջոցներով վերահսկելու ընդհանրական պահանջ։

Ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից, եւ այս ուղղությամբ առավել ինտենսիվ են ինչպես հայտնաբերման եւ առգրավման, այնպես էլ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները։

Միայն փետրվարի 17-ին եւ 18-ին ՆԳՆ Քրեական եւ Համայնքային ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումներում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք, երկու օրում հանձնվել է ընդհանուր՝ 91 միավոր զենք, մասնավորապես՝ 2 գնդացիր, 30 ինքնաձիգ, 2 նռնականետ, 20 մարտական եւ 1 գազային ատրճանակ, 11 ակոսափող եւ 25 ողորկափող հրացան։

Քրեական ոստիկանության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի մարզային եւ Երեւան քաղաքի վարչություններում կամավոր հանձնվել են գնդացիրներ, ինքնաձիգներ, նռնականետ, ակոսափող եւ ողորկափող հրացաններ, ատրճանակներ, նռնակներ եւ տարբեր տեսակի զինամթերք։

Համայնքային ոստիկանության Սեւանի, Ճամբարակի, Տավուշի, Ախուրյանի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի բաժիններում էլ արձանագրվել են ինքնաձիգներ,  հրացաններ, նռնականետ,  ատրճանակներ, նռնակներ եւ ռազմամթերք կամավոր հանձնելու դեպքեր։

Նշենք, որ միայն այս տարվա հունվարի 1-ից փետրվարի 18-ը ՆԳՆ Քրեական ոստիկանության եւ Համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ Պարեկային ծառայության կողմից հայտնաբերվել, առգրավվել, նաեւ՝ կամավոր հանձնվել է ընդհանուր 398 միավոր զենք, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 126-ով ավելի։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման գործընթացը հետեւողականորեն շարունակվում է։

Հիշեցնենք․ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ, երբ իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է, ընդհուպ՝ ազատազրկում։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է՝ նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ ԳալուզինՄիշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՏարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինՀուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվենՌուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ)Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար)Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունըԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. ՆեթանյահուԵրևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՀուլիսի 6-ին, 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ ինչ է պետք իմանալԱրտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՆոր Սահմանադրության ընդունումը մնում է իշխանության օրակարգում. Փաշինյանի ուղերձըՄեդվեդեւ. Թեհրանն ունի նաեւ «ջերմամիջուկային զենք» (Տեսանյութ)Աստղագուշակ հուլիսի 6-ից հուլիսի 12-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համարIMEI-ների միասնական գրանցում. ինչ հնարավորություններ և ինչ ռիսկեր է պարունակում համակարգըԶելենսկու նախկին մամուլի քարտուղարը կտրուկ հայտարարություն է արել երբեմնի շեֆի մասինՏպավորիչ տեսարան. Գրենլանդիայի ափերի մոտ հսկայական այսբերգ է ոչնչացել (Տեսանյութ)Նյու Յորքի Բրուքլինի կամուրջը հրդեհվել է կառույցից մեկնարկած հրավառության ժամանակ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված