Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - Տորեցկ Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ) Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրել Մեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլի Նոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցից Բայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցում ՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկա Հայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատով Ինչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ Սարգսյան Պիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի

Իլյուզիաների ենթարկվել պետք չէ, ժամանակն է` մեր հայրենակիցներն իմանան դառը ճշմարտությունը. Բալասանյան

Ներքաղաքական

Երեկ՝ փետրվարի 20-ին, լրացավ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 37 ամյակը։ 37 տարի առաջ հայ ազգը միահամուռ ոտքի կանգնեց՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման գաղափարով եւ կամքով, որին էլ հաջորդեց Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը: Սակայն 3 տասնամյակ անց այլեւս չկա ո՛չ հաղթանակ, ո՛չ հայաբնակ Արցախ… Ի՞նչ տեղի ունեցավ 37 տարիների ընթացքում, որո՞նք պետք է լինեն տեղի ունեցածից քաղած դասերը, «Իրավունք»-ն այս հարցերի պատասխանները փորձել է գտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ զրույցում:

«ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԱԿԱՆ ԷՐ ԴՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ»

Ըստ միջազգայնագետի` բավականին կարեւոր եւ մեր ազգի համար վճռորոշ ժամանակահատված ենք ապրում:

«Ի հեճուկս մեր բնագետ ընկերների՝ հերթական անգամ ստիպված եմ արձանագրել, որ պատմությունն ամենից ճշգրիտ գիտությունն է, որը 100 տարին մեկ անգամ ճշգրտությամբ կրկնվում է: Գերմանական կայսրության առաջին կանցլեր Բիսմարկն ասում էր, որ խելոք մարդիկ սովորում են ուրիշների սխալներից, մինչդեռ մենք այդպես էլ չկարողացանք սովորել ուրիշների սխալներից եւ անընդհատ կանգնեցինք նույն կոտրած տաշտակի առջեւ: Հայաստանի հետ Արցախի վերամիավորումից անցումն անկախության, ըստ էության, ուղիղ ճանապարհ բացեց 2023 թվականի դեպքերի համար: Նաեւ արտաքին աշխարհի մեր գործընկերների համար սկսեց անհասկանալի դառնալ, թե իրականում ի՞նչ են ուզում հայերը. սկզբում վերամիավորում Հայաստանի հետ, հետո հանկարծ սկսեցին խոսել անկախության մասին: Այս ամենը շատ դժվարացրեց ե՛ւ միջազգային հարթություններում, ե՛ւ մեր գործընկերների հետ բանակցություններում խնդիրը ներկայացնելը: Բացի այդ, եթե մենք սկսում ենք դեպքերին անդրադառնալ սկզբից, ապա ի սկզբանե պետք է ֆիքսենք, որ 1994 թվականի Բիշքեքյան արձանագրությունները մեր ձախողումն էր՝ այն առումով, որ չկարողացանք մինչեւ վերջ պնդել եւ ճնշել պարտված Ադրբեջանին՝ ընդունել մեր պայմանները: Իսկ հիմա զարմանում ենք, որ Ալիեւն անընդհատ ինչ-որ նոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանի առաջ: Հաղթած Հայաստանն իր ձեռքից բաց թողեց հարցը մեկընդմիշտ կարգավորելու հնարավորությունը: Սա կանխամտածված ական էր, որը դրված հայոց պետականության տակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, որպեսզի այլեւս երբեք այս հարցը չկարողանա կարգավորվել այնպես, ինչպես ցանկանում է հայ ժողովուրդը»,- ընդգծում է Բալասանյանը եւ հիշեցնում, որ 1998 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն, եկավ նոր իշխանություն, որը չտվեց քաղաքական գնահատական առաջին նախագահի գործունեությանը, 1991-98 թվականների ալան-թալանին եւ այն վայրագություններին, որ տեղի էին ունենում Հայաստանում, չտվեց գնահատական այն պետական-բանտ խմբավորումներին, որոնք գործում էին բարձրագույն իշխանության հրամանատարության տակ՝ քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար:

«ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ Է ԲԱՔՎՈՒՄ ՄԻ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ»

Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ բանակցային գործընթացների անտեսանելի ծուղակը որի մեջ ընկանք՝ մտածված, թե մեր միամտության արդյունքում, այն էր, որ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքը հավասարվեցին եւ բանակցային սեղանին դրվեցին կողք կողքի:

«Ի սկզբանե ազգերի ինքնորոշման սկզբունքն էր մեր փափագածը, եւ Հայաստանը պետք է բացառապես պնդեր` այս սկզբունքի հիման վրա բանակցային գործընթաց վարելու հետ կապված: Բացի այդ, երբ խոսում ենք բանակցային գործընթացի մասին, հարց է ծագում, թե ինչո՞ւ մենք չենք օգտվում Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներից, որտեղ Ադրբեջանն իրեն հայտարարում է առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ 1920-1990 թթ.-երը հայտարարում է Խորհրդային օկուպացիա: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Խորհրդային օկուպացիա հայտարարած երկիրը պահանջում է մեզնից ճանաչել Խորհրդային Ադրբեջանի սահմանները եւ բանակցային գործընթացը վարել այդ սահմանների շրջանակներում: Եվ հիմա էլ, երբ գնում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց, ես մի քանի անգամ ասել եմ եւ հիմա էլ եմ կրկնում՝ սա եւս դանդաղ գործող ռումբ է, որովհետեւ հետո, երբ Ալիեւը ստանա ամեն ինչ, նախաձեռնելու է Բաքվում մի նոր շարժում, որից ինքն իբր տեղյակ չէ, եւ հիմա էլ Ալիեւին մեղադրելու են Սահմանադրությունը խախտելու մեջ եւ ասեն, որ սահմանազատման գործընթացը չի համապատասխանում Ադրբեջանի սահմանադրությանը, որովհետեւ դրանք Խորհրդային սահմաններ են, ոչ թե` Ադրբեջանի առաջին հանրապետության», - կարծում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտը:

Բաց թողնված եւս մեկ կարեւոր հանգամանքի անդրադառնալով՝ Բալասանյանը մատնանշում է Հելսինկյան եզրափակիչ ակտի որոշումը, որը հաստատված է ՄԱԿ-ի կողմից՝ առ այն, որ եթե տվյալ պետության մեջ ազգային փոքրամասնության ֆիզիկական անվտանգությանը սպառնալիք է նկատվում, ապա այդ ազգային փոքրամասնությունը, առանց տվյալ պետության իմացության եւ համաձայնության, անգամ կարող է ինքնավարության գործընթաց սկսել. «Ադրբեջանի 70 տարիների վարած քաղաքականությունը՝ դատարկված ու ավերված Նախիջեւանը, Արցախում տեղի ունեցող վայրագությունները մեզ ավելի քան հնարավորություն էին տալիս այս հարցը առաջ քաշել եւ հիմնավորել արցախցիների ինքնորոշման իրավունքի անբեկանելիությունը: Եվ որեւիցե տարածքային ամբողջականության մասին խոսք անգամ չէր կարող եւ չպետք է լիներ բանակցային գործընթացում, որովհետեւ հիշեցնեմ եւս մեկ հանգամանք՝ հաղթած Հայաստանն էր բանակցային գործընթացին մասնակցում: Բայց զարմանալիորեն հաղթած Հայաստանը հաղթողի իրավունքով այդ պահանջներն առաջ չէր քաշում»:

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԸ 2020-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտը նաեւ հիշեցնում է, որ Խորհրդային միության ժամանակ Ռուսաստանի հետ կապված որոշում էր կայացվել տնտեսական կապերի ամրապնդման, եւ մաքսակետ չդրվեց Սյունիքի եւ Արցախի միջեւ, եւ արցախցիներին ՀՀ անձնագրեր բաժանվեցին:

«Երբ Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարեց Եվրասիական ինտեգրացիայի ճանապարհով գնալու մասին եւ 2014 թվականին դարձավ ԵԱՏՄ անդամ, Հայաստանի եւ Արցախի միջեւ դրվե՞ց մաքսակետ: Իհարկե չդրվեց: Սրանից առավել Ռուսաստանն էլ ինչպե՞ս պետք է բացատրեր, որ այս հարցում Հայաստանի կողքին է: Ավելին՝ արցախցի մեր հայրենակիցները, ովքեր գինի, օղի էին արտադրում, առանց որեւիցե խնդրի, արտահանաում էին իրենց ապրանքը Ռուսաստան, որոնց պիտակների վրա գրված էր՝ Արցախ, քաղաք՝ Ստեփանակերտ: Այսինքն՝ որեւիցե խնդիր` Արցախի հետ կապված, Ռուսաստանը չի դրել», - շեշտեց Բալասանյանը:

Միջազգայնագետն անդրադարձավ ոչ վաղ անցյալի եւս մեկ պատմական ուշագրավ դրվագի՝ կապված Ռուսաստանի հետ:

«2020 թվականի սեպետեմբերի 29-ին ՌԴ պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահ Կալաշնիկովը զանգել է Ազգային ժողով եւ առաջարկել, որ ունենալով ՌԴ իշխանության կողմից բարձրագույն մանդատ՝ պատրաստ են գալ Երեւան, մեկնել Ստեփանակերտ եւ Բաքու, այնուհետեւ Ջրականում կանգնեցնել ռուս խաղապահներին: Բայց Հայաստանի իշխանությունների պատասխանը բացասական էր: Էլ ի՞նչ պետք է արվեր Ռուսաստանի կողմից: Ջրականում խաղաղապահ կանգնեցնելով՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակվում էր, այլ ոչ թե վերջում հայտնվեին Հադրութի տակ: Սրանք շատ կարեւոր հարցեր են, որոնց պատասխանները, կարծում եմ, դեռ պետք է տրվեն: Իհարկե, պատմությունը «եթե»-ներ չի սիրում, պատմությունը տալու է այս ամենի պատասխանը»,- վստահեցրեց Բալասանյանը:

«ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ»

Անդրադառնալով Անկախության հռչակագրին, որտեղ հղում է արված Հայաստանի հետ Արցախի վերամիավորման կարեւորագույն որոշմանը՝ միջազգայնագետը նշեց, որ մակերեսային են այն հայտարարությունները, թե այնտեղ հստակություն չկա. «Ի՞նչ պետք է գրված լիներ, որ ցորենի գինն այսքան պետք է ֆիքսված լինի վերջին 30 տարում կամ դիզվառելիքը չպետք է թանկանա՞: Այս անկախության հռչակագիրը, որն առանց ՀՀՇ-ի ցանկության անցկացվեց, հիմա նույն ՀՀՇ-ն է վրեժ լուծում: Իրերն իրենց անուններով է պետք կոչել: Եվ երբ ասում եմ, որ 1998 թվին չտրվեց քաղաքական գնահատական, նաեւ սա նկատի ունեմ»:

Եվ ամենակարեւորը՝ մոտ ապագայում միջազգային հանրության միջոցով հնարավորություն կունենա՞նք կազմակերպել արցախահայության վերադարձն Արցախ, այս հարցում Բալասանյանը լավատես չէ:

«Իլյուզիաների ենթարկվել պետք չէ, արցախահայությունն Արցախ կարող է վերադառնալ մի պարագայում, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը լինեն մեկ ընդհանուր ինտեգրացիոն միավորի մաս, որի գլուխ կկանգնի Ռուսաստանի Դաշնությունը: Այլ տարբերակ Հայաստանը եւ արցախահայությունը չունի: Ժամանակն է, որ մեր հայրենակիցներն ուղղակի իմանան այս դառը ճշմարտությունը: Ասել, թե՝ հեսա ԱՄՆ նախագահ Թրամփը արցախահայության հարցը կբարձրացնի, Լոնդոնում կառավարություն կփոխվի եւ այլն, զուր է, որովհետեւ 100 տարի առաջ էլ էր Լոնդոնում կառավարություն փոխվել: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, երբեք էլ մեր բարեկամը չի եղել, ինչպես ցանկանում են ներկայացնել: Հայաստանը եւ հայ ժողովուրդն ունի երկու բարեկամ՝ Հայոց բանակն ու Ռուսաստանի Դաշնությունը, այլ տարբերակ, ուղղակի, չկա: Եվ ժամանակն է այս մասին բաց ասել մեր հասարակությանը», - շեշտեց Բալասանյանը եւ հավելեց, որ այնպիսի տպավորություն է, թե ունենք երկու հասարակություն՝ իրական եւ ֆեյսբուքյան, որտեղ ֆեյսբուքյան հասարակությունն ընդվզում է, բորբոքվում է, ալեկոծվում է՝ ընդունված որոշումների հետ կապված, բայց իրական հասարակությունը նույն ժամանակ փնտրում է, թե ինչ միջոցառման գնա, որտեղ հանգստանա. «Սա աղետ է, բայց այս մասին պետք է բարձրաձայնել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top