ՀՐԱՏԱՊ. Էդգար Ղազարյանին առաջադրվեց մեղադրանք. Ռուբեն Մելիքյան
Ներքաղաքական
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել:
«Դուրս եկանք քննչականից։ Էդգարին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։ Շուտով՝ հրատապ լայվ», - այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդգար Ղազարյանը տեղեկացրել էր, որ այսօր կրկին անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
«Անկեղծ ասած, չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության», - գրել էր նա։